041.0687.060905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2005 թվականի N 687-Ա
2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` 2006 թվականին հայ մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Հաստատել 2006 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` 20-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2006 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվող կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ:
3. 2006 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2005 թվականի սեպտեմբերի 6-ի
N 687-Ա որոշման
ՑԱՆԿ
i
2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ
.______________________________________________________________.
| Հոբելյարը (հոբելյանը) |Նշվելիք տարելիցը|
|_____________________________________________|________________|
|Հակոբ Հովնաթանյան | 200 |
|_____________________________________________|________________|
|Մակար Եկմալյան | 150 |
|_____________________________________________|________________|
|Հակոբ Գյուրջյան | 125 |
|_____________________________________________|________________|
|Մկրտիչ Արմեն | 100 |
|_____________________________________________|________________|
|Դմիտրի Նալբանդյան | 100 |
|_____________________________________________|________________|
|Տաթևիկ Սազանդարյան | 90 |
|_____________________________________________|________________|
|Գրիգոր Խանջյան | 80 |
|_____________________________________________|________________|
|Մետաքսյա Սիմոնյան | 80 |
|_____________________________________________|________________|
|Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ | 80 |
|_____________________________________________|________________|
|Տիգրան Լևոնյան | 70 |
|_____________________________________________|________________|
|Երևանի պարարվեստի պետական ուսումնարան | 80 |
|_____________________________________________|________________|
|Հրանտ Թամրազյան | 80 |
|_____________________________________________|________________|
|Արտաշես Շահինյան | 100 |
.______________________________________________________________.
(ցանկը փոփ. 28.04.06 թիվ 290-Ա, 30.06.06 թիվ 491-Ա որոշումներ)