(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0487.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 ապրիլի 2011 թվականի N 487-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի` ազատազրկվածների հետ անմիջական շփման մեջ գտնվող քրեակատարողական ծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական հավելավճարների առավելագույն չափերն ըստ բարդությունների` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների հետևյալ միանվագ պարգևավճարները`
ա. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միանվագ դրամական պարգևավճարի առավելագույնը` 100000 դրամի չափով,
բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողներին տարեկան առավելագույնը 150000 դրամի, իսկ քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողներին` 100000 դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
 
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 21-ի
N 487-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
 
.__________________________________________________________________.
|NN |Պաշտոնների անվանումները                          |Լրավճարի    |
|ը/կ|                                                 |առավելագույն|
|   |                                                 |չափը (դրամ) |
|___|_________________________________________________|____________|
|1. |Քրեակատարողական վարչության պետ                   |      145000|
|___|_________________________________________________|____________|
|2. |Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ   |      140000|
|___|_________________________________________________|____________|
|3. |Քրեակատարողական վարչության պետի տեղակալ          |      140000|
|___|_________________________________________________|____________|
|4. |Քրեակատարողական հիմնարկի պետ                     |      120000|
|___|_________________________________________________|____________|
|5. |Քրեակատարողական վարչության բաժնի պետ             |      120000|
|___|_________________________________________________|____________|
|6. |Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ            |      110000|
|___|_________________________________________________|____________|
|7. |Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ   |      110000|
|___|_________________________________________________|____________|
|8. |Քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ    |      110000|
|___|_________________________________________________|____________|
|9. |Քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ       |      110000|
|___|_________________________________________________|____________|
|10.|Քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ      |      110000|
|___|_________________________________________________|____________|
|11.|Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ               |       95000|
|___|_________________________________________________|____________|
|12.|Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ      |       85000|
|___|_________________________________________________|____________|
|13.|Քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ         |       85000|
|___|_________________________________________________|____________|
|14.|Քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար            |       85000|
|___|_________________________________________________|____________|
|15.|Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ            |       85000|
|___|_________________________________________________|____________|
|16.|Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ        |       85000|
|___|_________________________________________________|____________|
|17.|Քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ     |      100000|
|___|_________________________________________________|____________|
|18.|Քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ |       95000|
|___|_________________________________________________|____________|
|19.|Քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ       |       85000|
|___|_________________________________________________|____________|
|20.|Քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ   |       85000|
|___|_________________________________________________|____________|
|21.|Քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ|       85000|
|___|_________________________________________________|____________|
|22.|Քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ  |       85000|
|___|_________________________________________________|____________|
|23.|Քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ   |       85000|
|___|_________________________________________________|____________|
|24.|Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ         |       85000|
.__________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն, 27.02.14 թիվ 180-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած
հարաբերությունների վրա/ որոշումներ)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 21-ի
N 487-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
.____________________________________________________________.
|հ/հ|Բարդությունների տեսակները                |Հավելավճարների|
|   |                                         |առավելագույն  |
|   |                                         |չափը (դրամ)   |
|___|_________________________________________|______________|
|1  |Ծառայության առաջին աստիճանի բարդության   |              |
|   |համար                                    |        19,500|
|___|_________________________________________|______________|
|2  |Ծառայության երկրորդ աստիճանի բարդության  |              |
|   |համար                                    |        13,000|
|___|_________________________________________|______________|
|3  |Ծառայության երրորդ աստիճանի բարդության   |              |
|   |համար                                    |         6,500|
.____________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)