Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

116.0395.021014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11614429

                                                                               

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ              

                                 ՀՐԱՄԱՆ

 

27 սեպտեմբերի 2014 թվականի N 395-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 240-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

 

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը թեմային նվիրված «Խաչքար, 13-րդ դար, Մաստարա. Khachkar, XIII c., Mastara» և «Ամենափրկիչ խաչքար, 13-րդ դար, ՈՒրծ, Holy Redeemer Khachkar, XIII c., Օurts» 2 նամականիշի, համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) Կրոն. Նորակառույց եկեղեցիներ թեմային նվիրված «Holy Transfiguration cathedral. Moscow 2013. Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցի, Մոսկվա 2013թ., Կաֆեդռալնիյ Սօբօռ Պռեօբռաժենյիա Գօսպօդնյա, Մօսկվա 2013 գ.» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը թեմային «Խաչքար, 13-րդ դար, Մաստարա. Khachkar, XIII c., Mastara» և «Ամենափրկիչ խաչքար, 13-րդ դար, ՈՒրծ, Holy Redeemer Khachkar, XIII c., Օurts» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:

2) Կրոն. Նորակառույց եկեղեցիներ թեմային նվիրված «Holy Transfiguration cathedral. Moscow 2013. Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցի, Մոսկվա 2013թ., Կաֆեդռալնիյ Սօբօռ Պռեօբռաժենյիա Գօսպօդնյա, Մօսկվա 2013 գ.» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 30000 հատ:

i

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի հավելվածի «6-րդ», «14-րդ» և «15» կետերի 4-րդ սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով, իսկ «15-րդ» կետի 2-րդ սյունակի «Երևանի պատմության թանգարան» բառերը հանել:

i

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 47-Ն հրամանում լրացում, փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 240-Ն հրամանի 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 4 հավելվածի:

 

_______________________________________________

ԻՐՏԵԿ - N 1, 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
27.09.2014
N 395-Ն
Հրաման