Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ ...

07.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2017  -ից մինչեւ   07.08.2020  -ը:
 

 

010.0087.090617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը «հեռուստաընկերությունների» բառից հետո լրացնել «կամ ռադիոընկերությունների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.

«8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր.

2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:

9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր.

2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.

3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.

4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.

5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:

10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր և ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 48-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հեռուստահեռարձակողների» բառը փոխարինել «Հեռուստառադիոհեռարձակողների» բառով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «հեռուստածրագրերի» բառը փոխարինել «հեռուստառադիոծրագրերի» բառով.

3) 2-րդ մասի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով.

2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հեռուստաընկերություններին» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերություններին» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 54-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով.

2) 4-րդ մասը «հեռուստաընկերության» բառից հետո լրացնել «և համապատասխան սփռման և ուղղվածության ռադիոընկերության» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացրած ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն` Ազգային հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ:

Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչև իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը հայտարարում է Օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված թեմատիկ ուղղվածությամբ, համապատասխան սփռման և քանակի թվային ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

9 հունիսի 2017 թվականի

ՀՕ-87-Ն

 

 

pin
ՀՀ 31.05.2017
N ՀՕ-87-Ն օրենք