ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2023 թվականի N 227-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները ու լրացումները.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետ.
i
«3.1. Դասընթացը կազմակերպվում է ըստ ընդունելության արդյունքում մասնակիցների կողմից հավաքած միավորների` մասնակիցներին բաշխելով երկու մակարդակների խմբերի:»,
2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«4. Տեսական մասը ըստ մակարդակների կազմում է սույն հրամանով սահմանված քանակի դասերից, յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է: Տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է դասընթացի գործնական մասը` 4 շաբաթ տևողությամբ:»,
3) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«10. Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով.
._____________________________________________________________________.
|Դասընթացի թեման |Դասերի|
| |քանակը|
|______________________________________________________________|______|
|Ընդհանուր դրույթներ և սահմանումներ | 2|
|(Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք (այսուհետ` | |
|ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք), «Մաքսային կարգավորման մասին» 2022 | |
|թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք) | |
|______________________________________________________________|______|
|Հայտարարատու և հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթեր | 2|
|և տեղեկություններ (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) | |
|______________________________________________________________|______|
|Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված | 4|
|մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների | |
|մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները (ԵԱՏՄ | |
|մաքսային օրենսգիրք 80-րդ հոդված, 14-րդ և 15-րդ գլուխներ, | |
|«Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ | |
|353-Ն օրենքի 68-րդ և 69-րդ հոդվածներ) | |
|______________________________________________________________|______|
|Մաքսային ընթացակարգեր | 10|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, | |
|«Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ | |
|353-Ն օրենք, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի| |
|մասին» պայմանագիր, ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-| |
|«Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով | |
|բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու | |
|մասին» թիվ 1359-Ն որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Արգելքներ և սահմանափակումներ | |
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, | |
|ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի | |
|Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և | |
|սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր| |
|մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և(կամ) | |
|ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման | |
|շրջանակային կարգը հաստատելու մասին» թիվ 1524-Ն որոշում, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի | |
|ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30| |
|որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի | |
|հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժական և | |
|սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 317 որոշում, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի | |
|«Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն | |
|ապահովելու մասին» թիվ 318 որոշում, Եվրասիական տնտեսական | |
|հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 | |
|որոշում, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի | |
|14-ի ՀՕ 353-Ն օրենքի 7-րդ հոդված) 4 | |
|______________________________________________________________|______|
|Մաքսային արժեք | 4|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք` 37-ից 45-րդ հոդվածներ, 313-րդ | |
|հոդված, 325-րդ հոդված, 105-րդ հոդված, «Մաքսային կարգավորման | |
|մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Եվրասիական| |
|տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի | |
|»»Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող | |
|ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության | |
|անցկացման առանձնահատկությունների մասին» N 42 որոշում, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի | |
|դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշում, Եվրասիական տնտեսական | |
|հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի «Ապրանքների | |
|մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին» | |
|N 103 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի | |
|2019 թվականի օգոստոսի 6-ի «Մաքսային արժեքի որոշման ժամանակ | |
|պահուստային մեթոդի կիրառման մասին» N 138 որոշում, Եվրասիական | |
|տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի | |
|թիվ 160 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի | |
|2018 թվականի մայիսի 22-ի թիվ 83 որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, | 3|
|հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին | |
|վճարվող այլ վճարներ («Եվրասիական տնտեսական միության մասին» | |
|պայմանագրի N 5 և N 8 հավելվածներ, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք | |
|2-րդ բաժին, «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի | |
|27-ի ՀՕ-186 օրենք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի | |
|սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Հայաստանի Հանրապետության 2016 | |
|թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգիրք) | |
|______________________________________________________________|______|
|Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ | 2|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37, | |
|հոդված 102, Ազատ առևտրի մասին համաձայնագրեր և ոլորտը | |
|կարգավորող ԵՏՀ որոշումներ, ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի | |
|14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին | |
|ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 | |
|թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772 որոշման մեջ փոփոխություններ | |
|կատարելու մասին» թիվ 514-Ն որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում | 4|
|փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային | |
|կառավարման համակարգ) (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 18 և | |
|Հոդված 112, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 | |
|թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողնմանն առնչվող | |
|հարցերի մասին» թիվ 188 որոշում, Եվրասիական տնտեսական | |
|հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի | |
|«Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում | |
|փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու և մաքսային | |
|միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի | |
|կոլեգիայի մի քանի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» | |
|289 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 | |
|թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում, Մաքսային միության | |
|հանձնաժողովի կոլեգիայի 2010թ հունիսի 18-ի թիվ 289 որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Ապրանքների և տարանցման հայտարարագրերը և դրանց լրացման կարգը | 4|
|(էլեկտրոնային կառավարման համակարգ) | |
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, | |
|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի | |
|«Մաքսային հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային | |
|հայտարարագրերի ձևերի մասին» թիվ 257 որոշում, | |
|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի | |
|«Տարանցման հայտարարագրի ձևերի և լրացման կարգի մասին» թիվ 289| |
|որոշում, ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի | |
|«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս | |
|մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները» | |
|թիվ 194-Ն որոշում, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի | |
|հուլիսի 2-ի «Ապրանքային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը | |
|մերժման կարգի վերաբերյալ» թիվ 98 որոշում, | |
|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի | |
|«Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող | |
|դասակարգիչների մասին» թիվ 378 որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Ուղևորային մաքսային հայտարարագիրը և մաքսային մուտքի օրդերի | 2|
|լրացման կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ) | |
|(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի | |
|հուլիսի 23-ի թիվ 124 որոշում, Եվրասիական տնտեսական | |
|հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի 79 որոշում, | |
|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ | |
|311 որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Ապրանքների դասակարգում | 4|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ պարզաբանումներ, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ.-ի թիվ | |
|80 որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Մաքսային տարանցում | 4|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք` Գլուխ 43, Մաքսային միության | |
|հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշում, | |
|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի| |
|թիվ 170 որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Մաքսային հսկողություն | 6|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ հոդվածի 1-ին կետի 41-րդ ենթակետ,| |
| 14-րդ հոդված, 310-321-րդ հոդվածներ, «Եվրասիական տնտեսական | |
| միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի | |
| 310-րդ հոդվածի 3-րդ կետ, ՀՀ կառավարության 2019 թվականի | |
| հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի | |
| և/կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման | |
| համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային | |
| հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը | |
| հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության | |
| 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած | |
| ճանաչելու մասին» թիվ 1327-Ն որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Հետբացթողումային հսկողություն | 2|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 | |
|թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենք) | |
|______________________________________________________________|______|
|Ժամանակավոր պահպանություն | 2|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 | |
|թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, ՀՀ կառավարության 2015 | |
|թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և | |
|մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» | |
|թիվ 592-Ն որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների | 4|
|տեղափոխում (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք (գլուխ 37), «Մաքսային | |
|կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն | |
|օրենքի 177-րդ հոդված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի | |
|խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ «Անձնական օգտագործման| |
|ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» 107 որոշում, | |
|Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017 թվականի | |
|սեպտեմբերի 28-ի թիվ 24/13 որոշում, Եվրասիական տնտեսական | |
|հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130 | |
|որոշում, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1133-Ն | |
|որոշում, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1131-Ն | |
|որոշում, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի թիվ 359-Ն | |
|որոշում) | |
|______________________________________________________________|______|
|Նախնական հայտարարագրում | 2|
|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք` հոդված 114) | |
|______________________________________________________________|______|
|Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման | |
|համակարգեր, այդ թվում` | |
|______________________________________________________________|______|
|1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան | 3|
|______________________________________________________________|______|
|2. թույլատվական փաստաթղթեր | 1|
|______________________________________________________________|______|
|3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում | 4|
|______________________________________________________________|______|
|Հաճախորդների սպասարկման և հոգեբանության հիմունքներ | 3-9|
|______________________________________________________________|______|
|Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ | 4|
._____________________________________________________________________.
«,
4) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«12. Գործնական մասը կազմակերպվում է` մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան` ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում:»,
5) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«13. Դասընթացի տեսական մասի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 20 ժամ, օրական առավելագույնը` մինչև 5 ժամ: Դասընթացի տեսական մասի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե:»,
6) 14-րդ կետից հանել «շաբաթվա ընթացքում» բառերը,
i
7) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«15. Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է` սույն հավելվածի 13-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավել դաս` զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:»,
8) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«16. Դասընթացի տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է տեսական մասում ստացված գիտելիքների ստուգման քննություն` թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե: Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է` սույն կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով բացակայել են 20 և ավել դաս` զրկվում են դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:»,
9) 17-րդ և 18-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-րդ կետ.
i
«18.1. Մասնակիցներին գործնական մասի խմբերի միջև բաշխումն իրականացնում է ՈՒսումնական կենտրոնը:»,
11) 19-րդ և 21-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
12) 22-րդ կետում «Սույն հավելվածի 20-րդ և 21-րդ կետերում նշված գնահատում իրականացնող անձինք ՈՒսումնական կենտրոն են ներկայացնում են հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իրենց հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում:» բառերը փոխարինել «Սույն հավելվածի 20-րդ կետում նշված գնահատում իրականացնող անձինք ՈՒսումնական կենտրոն են ներկայացնում հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իրենց հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում:» բառերով,
i
13) 28-րդ կետում «մասի յուրաքանչյուր շաբաթվա» բառերը փոխարինել «մասի ընթացքում» բառերով,
14) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.4-րդ կետ.
i
«28.4. Սույն հավելվածի 28.1-րդ կետում նշված հարցերից բացի մասնակցին տրամադրվում է նաև ապրանքային կամ տարանցման հայտարարագիր կազմելու կամ լրացված ապրանքային կամ տարանցման հայտարարագրերում առկա խնդիրները բացահայտելու առաջադրանք:»,
15) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«29. Հանձնաժողովը սույն հավելվածի 28.1-ին կետով նախատեսված հարցաշարում ներառված հարցերից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այլ հարցեր` հնչեցված պատասխանները հստակեցնելու նպատակով, ինչպես նաև հարցեր կարող է ուղղել` հաշվի առնելով սույն հավելվածի 20-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկը և սույն հավելվածի 28.4-րդ կետով նախատեսված առաջադրանքի կատարումը:»,
16) 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«30. Ավարտական քննության արդյունքում սույն հավելվածի 28.1-րդ կետում նշված հարցերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ` ամբողջական պատասխանի դեպքում` 2 բալ, թերի պատասխանի դեպքում` 1 բալ, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում` 0 բալ, իսկ սույն հավելվածի 28.4-րդ կետով նախատեսված առաջադրանքի կատարումը գնահատվում է 0-3 բալ միջակայքում:»,
i
17) 32-րդ կետից հանել «, և այդ կապակցությամբ հայտարարությունը տեղադրվում է ՈՒսումնական կենտրոնի վարչական շենքում` ի տես» բառերը,
18) 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«38. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում ՈՒսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը` համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը և քննության մասնակցի ձայնագրությունը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում հարցազրույցի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:»,
19) 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
20) 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«41. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:»,
21) 4-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
42. Դասընթացի արդյունքներն ամփոփում է ՈՒսումնական կենտրոնը:
43. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները`
1) դասընթացին մասնակցություն,
2) տեսական մասի գնահատականը, որը տեսական դասընթացի ավարտական քննության գնահատականն է:
3) գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր)
4) ավարտական քննության գնահատական:
44. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 43-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները`
.__________________________________________________________________.
|Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի |Կշռային |
|գործակիցը |գնահատականը|
| |(միավոր) |
|______________________________________________________|___________|
|դասընթացին մասնակցություն | 6|
|______________________________________________________|___________|
|տեսական մասի գնահատական | 12|
|______________________________________________________|___________|
|գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի | 12|
|գնահատման թերթիկով տրված բնութագիր) | |
|______________________________________________________|___________|
|ավարտական քննության գնահատական | 30|
.__________________________________________________________________.
45. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը`
1) ավարտական քննության արդյունքում`
ա. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 91-100%` 30 կշռային միավոր,
բ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 85-90%` 28 կշռային միավոր,
գ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 80-84%` 26 կշռային միավոր,
դ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 75-79%` 24 կշռային միավոր,
ե. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 70-74%` 21 կշռային միավոր:
2) գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր`
ա. Մակարդակ 1` 0-2 միավոր,
բ. Մակարդակ 2` 3-5 միավոր,
գ. Մակարդակ 3` 6-7 միավոր,
դ. Մակարդակ 4` 8-9 միավոր,
ե. Մակարդակ 5` 10-12 միավոր:
3) տեսական մասի գնահատականի դեպքում`
ա. առավելագույն հնարավորից 90-100%` 12 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:
4) դասընթացին մասնակցություն`
ա. 90-100%- մասնակցություն` 5-6 կշռային միավոր,
բ. 85-89% մասնակցություն` 3-4 կշռային միավոր,
գ. 81-84% մասնակցություն` 1-2 կշռային միավոր,
դ. մինչև 80% մասնակցություն` 0 կշռային միավոր:
45.1. Սույն կարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մակարդակներն ունեն հետևյալ իմաստը.
1) «Մակարդակ N 1»` մասնակիցը չի կարողանում ճանաչել, հիշել և վերհիշել տերմինները կամ հասկացությունները կամ թեպետ հիշում է տերմիններն ու հասկացությունները, սակայն չի կարողանում օգտագործել կամ բացատրել դրանք.
2) «Մակարդակ N 2»` մասնակիցը կարողանում է բացատրել տերմիններն ու հասկացությունները, կարողանում է դասակարգել, տարանջատել դրանց կիրառման ոլորտները, կարողանում է համեմատություններ անել, սակայն չի կարողանում դրանք կիրառել պրակտիկ միջավայրում.
3) «Մակարդակ N 3»` մասնակիցը ընդհանուր առմամբ լրացուցիչ օգնություն և ուղղություն ցույց տալու դեպքում կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, սակայն պահանջում է մշտական վերահսկողություն.
4) «Մակարդակ N 4»` մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները.
5) «Մակարդակ N 5»` մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները, կարողանում է բացահայտել և կառուցել օրինաչափություններ փաստերում, ներկայացնել նոր տեսակետ, հիմնավորել նշված տեսակետը և որոշել դրա կիրառելիությունը տվյալ իրավիճակում:»,
22) 46-րդ կետում «75 և ավել» բառերը փոխարինել «45 և ավել» բառերով,
i
23) Ձև 1-ն և Ձև 3-ն ուժը կորցրած ճանաչել,
i
24) Ձև 2-ի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«.______________________________________________________.
|Մակարդակ 1|Մակարդակ 2|Մակարդակ 3|Մակարդակ 4|Մակարդակ 5|
|__________|__________|__________|__________|__________|
.______________________________________________________.»,
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 մարտի 2023 թվական: