24.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
| ԳԼՈՒԽ 15. |
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
80. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը, բացառությամբ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի, որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե Առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված Սակագների և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:
81. Մատակարարի սպառողի դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է վերջիններիս միջև կնքված Մատակարարման պայմանագրի համաձայն, իսկ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:
81.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում, երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում, բաշխման ծառայության արժեքը որոշվում է սպառման կետում լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ բաշխման ծառայության դիմաց վճարման պարտավորությունը ձևավորվում է տվյալ սպառման կետի Հաշվառման քարտին: Միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում` ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակիցների համար բաշխման ծառայության վճար չի գանձվում, եթե խմբի բոլոր մասնակիցները հանդիսանում են նույն շենքի կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրի ԻԷԱ կամ Սպառող:
(81.1-ին կետը լրաց. 20.04.2022 թիվ 149-Ն, 30.06.2023 թիվ 215-Ն որոշումներ)
82. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև Սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը հաշվարկվում է այդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:
83. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 12-ը`
1) հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ` ժամը 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները տեղադրելու օրը.
2) Հայաստանի Հանրապետությունում գործող` իր հետ պայմանագիր կնքած բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում հասանելի դարձնել նախորդ ամսվա ընթացքում Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից Սպառողներին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողների դեպքում` մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին տեղեկությունը:
(83-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
84. Հաշվարկային ամսվա համար մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի դիմաց Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովում է հետևյալ տեղեկությունների առկայությունը.
1) Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև էլեկտրական էներգիայի մատակարարման ցուցմունքը` ըստ ժամային տիրույթների), Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը` ըստ ժամային տիրույթների) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը` ըստ ժամային տիրույթների), պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.
2) ԻԷԱ-ի դեպքում` նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակները (արտահայտված կիլովատտ ժամերով` ըստ ցերեկային և գիշերային սակագնի համար սահմանված ժամանակահատվածների), մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը).
3) իսկ Մատակարարի սպառողի դեպքում` Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը, պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:
(84-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
85. Սպառողի գրավոր դիմումի դեպքում` դիմումն ստանալուն հաջորդող Հաշվարկային ամսից սկսած, Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) յուրաքանչյուր ամիս, ԷՄԱ կանոնների 83-րդ կետով սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով` գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցում է նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակների, մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է Սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային փաստաթղթում առանձին տողով:
(85-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
86. Սպառողը մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի սպառողը` մատուցված բաշխման ծառայության արժեքը պարտավոր է վճարել ԷՄԱ կանոնների 83-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելուց կամ տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:
(86-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
87. Սպառողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց վճարման ԷՄԱ կանոնների 86-րդ կետով սահմանված ժամկետի խախտման դեպքում, բացառությամբ բնակչության, Բաշխողն (Երաշխավորված մատակարարն) իրավունք ունի նաև`
1) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար Պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ: Տույժը հաշվարկվում է Կանոնների 83-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո.
2) խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի Սպառողի նախորդ տարում օգտագործած էլեկտրական էներգիայի ծախսի միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Եթե Սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) իրավունք ունի նաև Սպառողին առնվազն 3 աշխատանքային օր պատշաճ կարգով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, իսկ Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողների դեպքում` պահպանելով ԷԲՑ կանոններով սահմանված ընթացակարգը:
(87-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
88. Երաշխավորված մատակարարի Սպառողի դեպքում վերջինիս մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու պարագայում` նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց ԷՄԱ կանոններով սահմանված վճարման ժամկետի խախտման դեպքում, Բաշխողն իրավունք ունի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում` վերջինիս Մատակարարից գրավոր պահանջ ստանալու դեպքում պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը, բացառությամբ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքի: Սույն կետով նախատեսված դեպքում Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում է համաձայն ԷԲՑ կանոնների:
(88-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն, 03.07.2024 թիվ 218-Ն որոշումներ)
ԳԼՈՒԽ 15.1.
ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
(15.1-ին գլուխը լրաց. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
(15.1-ին գլուխը խմբ. 30.06.2023 թիվ 215-Ն որոշում)
88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով Սպառողը, ԷԲՑ կանոնների համաձայն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու դեպքում (Ենթասպառողի դեպքում` նաև Սպառողի մոտ), Փոխհոսքերի պայմանագիր կնքելու համար Երաշխավորված մատակարարին ներկայացնում է դիմում, որը ներառում է`
1) Սպառողի Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),
2) էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը,
3) կայանի միացման միագիծ սխեման,
4) արևային էներգիայի օգտագործմամբ ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում` նաև տեղադրվող փոխակերպիչների տեխնիկական բնութագրերը,
5) Ենթասպառողի դեպքում` նաև Սպառողի գրավոր համաձայնությունը:
88.2. ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի` ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին համապատասխանության դեպքում, Երաշխավորված մատակարարը դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում դիմումը` համապատասխան հիմնավորումներով:
88.3. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.2-րդ կետի համաձայն Փոխհոսքերի պայմանագիրը կնքելու առաջարկն ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին: Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.1-ին կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում:
88.4. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ` բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված սպառման համակարգի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող իրավակարգավորումների շրջանակում ԻԷԱ-ի կարգավիճակ ստացած լինելու դեպքում` ոչ ավելի, քան 500 կՎտ-ը:
(88.4-րդ կետը փոփ. 17.07.2024 թիվ 242-Ն որոշում)
88.5. ԻԷԱ-ի կողմից Փոխհոսքերի պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում` նշելով արտադրության և սպառման համապատասխան կետերի Հաշվառման քարտերի համարները:
88.6. ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կամ Սպառողի` ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում Երաշխավորված մատակարարը գրավոր մերժում է դիմումը` համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի` իր կողմից ստորագրված 2 օրինակ: Սույն կետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում Սպառողի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.5-րդ կետով նախատեսված դիմումից Սպառողի հրաժարում:
88.7. ԻԷԱ-ի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում վերջինս իրավունք ունի կնքել մեկ Փոխհոսքերի պայմանագիր:
88.8. Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում մասնակից (մասնակիցներ) ներառելու մտադրության դեպքում ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը ներառում է`
1) Ինքնավար խմբի մասնակցի (մասնակիցների) գրավոր համաձայնությունը և Հաշվառման քարտի (քարտերի) համարը (համարները),
2) Ինքնավար խմբի ստեղծման դեպքում` նաև ԷՄԱ կանոնների 88.30-րդ կետով նախատեսված` Ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բաշխման նախընտրելի մեթոդը,
3) Ինքնավար խմբում ներառվող ԻԷԱ-ի գրավոր համաձայնությունը` ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում:
88.9. Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից` խմբից մասնակից հանելու կամ խմբի գործունեությունը դադարեցնելու մտադրության դեպքում վերջինս Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու համար Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում, որը, խմբից մասնակից հանելու դեպքում ներառում է նաև խմբի համապատասխան մասնակցի Հաշվառման քարտի համարը:
88.10. Ինքնավար խմբի մասնակցի նախաձեռնությամբ` Ինքնավար խմբից դուրս գալու մտադրության դեպքում վերջինս Երաշխավորված մատակարարին է ներկայացնում դիմում` նշելով իր Հաշվառման քարտի համարը:
88.11. ԷՄԱ կանոնների 88.8-88.10-րդ կետերով նախատեսված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը դիմումի կամ Սպառողի` ԻԷԱ-ի համար սահմանված սույն գլխի պահանջներին անհամապատասխանության դեպքում գրավոր մերժում է դիմումը` համապատասխան հիմնավորումներով, իսկ համապատասխանության դեպքում`
1) դիմող անձին, իսկ ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի` իր կողմից ստորագրված 2 օրինակ,
2) Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում ծանուցում է տվյալ ԻԷԱ-ին` վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը կասեցնելու մասին,
3) Ինքնավար խմբից մասնակից հանվելու դեպքում` ծանուցում է խմբի տվյալ մասնակցին, իսկ խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում` նաև վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը վերականգնելու մասին:
88.12. ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում համարվում է ԷՄԱ կանոնների 88.8-88.9-րդ կետերով նախատեսված դիմումից ԻԷԱ-ի հրաժարում:
88.13. ԷՄԱ կանոնների 88.10-րդ կետով նախատեսված դեպքում` ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագիրը ստանալու պահից 10 օրվա ընթացքում խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ստորագրված համաձայնագրի մեկ օրինակը Երաշխավորված մատակարարի կողմից չստանալու դեպքում խմբի համապատասխան մասնակիցն Ինքնավար խմբից համարվում է հանված, ինչի մասին Երաշխավորված մատակարարը խումբը ստեղծող ԻԷԱ-ին ծանուցում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
88.14. ԷՄԱ կանոնների 88.6-րդ կետով կամ 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.15. ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետով նախատեսված դեպքում մասնակիցն Ինքնավար խմբից հանված է համարվում նույն կետում նշված` 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.16. Ինքնավար խմբում ԻԷԱ հանդիսացող մասնակից ներառվելու դեպքում` վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված, իսկ Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակից հանվելու դեպքում` տվյալ ԻԷԱ-ի հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված ԷՄԱ կանոնների 88.11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրի կնքմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.17. Ինքնավար խմբից ԻԷԱ հանդիսացող մասնակցի` ԷՄԱ կանոնների 88.13-րդ կետի համաձայն հանված համարվելու դեպքում վերջինիս հետ կնքված Փոխհոսքերի պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված նույն կետում նշված` 10 օրվա ավարտին հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից:
88.18. Ինքնավար խմբում ներգրավված ԻԷԱ-ների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:
88.19. Ինքնավար խմբի ներսում մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում:
88.20. Սպառողն իր յուրաքանչյուր միացման կետի մասով կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ Ինքնավար խմբում:
88.21. Հաշվարկային տարվա ընթացքում, այն է` յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում, Ինքնավար խմբում մասնակցի գտնվելու նվազագույն ժամկետը երեք ամիս է: Հաշվարկային տարվա ավարտին նախորդող 3 ամիսների ընթացքում Ինքնավար խմբում մասնակիցների փոփոխություններ չեն կատարվում:
88.22. Երաշխավորված մատակարարն ամսական կտրվածքով հաշվարկում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի ԻԷԱ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) մատակարարած (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված և խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին հաշվեգրվող դրական փոխհոսքը) և սպառած (Ինքնավար խմբի դեպքում` խմբի բոլոր մասնակիցների սպառած) էլեկտրական էներգիայի քանակությունները, ինչպես նաև դրանց տարբերությունները Հանձնաժողովի սահմանած ցերեկային (այսուհետ` ցերեկային փոխհոսք) և գիշերային (այսուհետ` գիշերային փոխհոսք) սակագնի ժամանակահատվածների համար և վերջիններիս հանրագումարը (այսուհետ` փոխհոսք): ԷԲՑ կանոնների համաձայն` դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայվելու օրվանից մինչև ԷՄԱ կանոնների համաձայն` Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածում Սպառողի կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը գումարվում է Փոխհոսքերի պայմանագրի կնքման օրվանից սկսած առաջին Հաշվարկային ամսվա արդյունքով սույն կետում նշված` ԻԷԱ-ի մատակարարած էլեկտրական էներգիայի քանակությանը:
88.23. ԷՄԱ կանոնների 88.26-րդ, 88.27-րդ և 88.31-րդ կետերով նախատեսված դեպքերում` փոխհոսքի բացասական մեծության դեպքում նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքն առաջնահերթ հաշվանցվում է ցերեկային փոխհոսքին, այնուհետև` գիշերային փոխհոսքին:
88.24. Ցերեկային փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակիցը Երաշխավորված մատակարարին վճարում են տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով, իսկ գիշերային փոխհոսքի բացասական մեծության դեպքում` գիշերային սակագնով:
88.25. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խմբի մասնակցի էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճարը հաշվարկվում է համաձայն ԷՄԱ կանոնների 81.1-ին կետի:
88.26. ԻԷԱ-ի կողմից` էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման նույն կետում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում վերջինիս կողմից մատակարարված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվարկվում են դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի ցուցմունքների տվյալներով` համաձայն ԷՄԱ կանոնների 73-րդ կետի:
88.27. ԻԷԱ-ի կողմից` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում, վերջինիս սպառած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության և սպառման բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում արտադրության բոլոր կետերից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը:
88.28. ԷՄԱ կանոնների 88.26-88.27-րդ կետերում նշված դեպքերում` փոխհոսքի դրական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիան հաշվեգրվում է ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող ամսվա ԻԷԱ-ի փոխհոսքին, բացառությամբ ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի:
88.29. ԻԷԱ-ի` բոլոր արտադրության կետերում արտադրված և բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում, Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը հաշվարկվում է ցերեկային և գիշերային բացասական տարբերությունները վերջինիս արտադրության և սպառման կետերի միջև սպառման ծավալների համամասնությամբ բաշխելով, որոնց դիմաց ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին վճարում է` համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.30. Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության դեպքում` խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունները խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրությամբ բաշխվում են ընդհանուր (այսուհետ` բաշխման ընդհանուր մեթոդ) և ընտրովի (այսուհետ` բաշխման ընտրովի մեթոդ) մեթոդներով: Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ի ընտրած բաշխման մեթոդը գործում է խմբի ձևավորմանը հաջորդող Հաշվարկային ամսվա 1-ից: Բաշխման մեթոդը կարող է փոփոխվել յուրաքանչյուր հաշվարկային տարի: Այդ նպատակով խումբը ստեղծող ԻԷԱ-ն Երաշխավորված մատակարարին դիմում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը: Բաշխման մեթոդի փոփոխման մասին դիմում չներկայացվելու դեպքում հաջորդ հաշվարկային տարվա համար գործում է վերջին ընտրված մեթոդը:
88.31. Բաշխման ընդհանուր մեթոդի դեպքում` Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը: Ընդ որում`
1) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունն ավելի է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ դրական տարբերության չափով էլեկտրական էներգիան հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին և գումարվում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով Ինքնավար խմբի փոխհոսքին.
2) եթե Ինքնավար խմբի բոլոր ԻԷԱ-ների կողմից Երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը պակաս է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ բացասական տարբերության չափով էլեկտրական էներգիան Ինքնավար խմբի մասնակիցների միջև բաշխվում է ԷՄԱ կանոնների 88.29-րդ կետով նախատեսված եղանակով, որի արդյունքում ձևավորված պարտավորության դիմաց Ինքնավար խմբի մասնակիցները Երաշխավորված մատակարարին վճարում են` համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.32. Բաշխման ընտրովի մեթոդի դեպքում` Երաշխավորված մատակարարը`
1) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների` յուրաքանչյուրի մասով առանձին) մատակարարած էլեկտրական էներգիայից առաջնահերթ նվազեցնում (հաշվանցում) է վերջինիս ցերեկային, ապա գիշերային սպառումը, ապա
2) Ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների` յուրաքանչյուրի մասով առանձին) դրական փոխհոսքի դեպքում, այն (դրանց հանրագումարը)` խմբի նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքի հետ միասին, բաշխում է խմբի մյուս մասնակիցների միջև` վերջիններիս ցերեկային, այնուհետև գիշերային սպառման ծավալների (բացասական փոխհոսք ունեցող ԻԷԱ-ի պարագայում` փոխհոսքի բացասական մեծության) համամասնությամբ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բաշխումն իրականացնելուց հետո Ինքնավար խմբի փոխհոսքի դրական մեծության դեպքում` այդ քանակությամբ էլեկտրական էներգիան հաշվի է առնում խումբը ստեղծող ԻԷԱ-ի հաշվառման քարտում և գումարում հաջորդող Հաշվարկային ամսվա արդյունքով ձևավորված` Ինքնավար խմբի փոխհոսքին.
4) Ինքնավար խմբի փոխհոսքի բացասական մեծության դեպքում (այդ թվում` սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն Ինքնավար խմբի ԻԷԱ-ի (ԻԷԱ-ների) դրական փոխհոսքի բաշխումից հետո), խմբի ԻԷԱ-ների Հաշվառման քարտերին` իրենց բացասական փոխհոսքերի, իսկ Սպառողների Հաշվառման քարտերին` սպառած էլեկտրական էներգիայի դիմաց ձևավորում է վճարման ենթակա պարտավորություն, որի համար վերջիններս վճարում են` համաձայն ԷՄԱ կանոնների 88.24-րդ կետի:
88.33. Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված) փոխհոսքերի դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ին, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծած ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով:
88.34. Հաշվարկային տարվա ավարտից հետո, ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետում նշված հատուցումն ստանալու համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ն և Երաշխավորված մատակարարը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Երաշխավորված մատակարարը հատուցվող գումարը փոխանցում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծած ԻԷԱ-ի` Փոխհոսքերի պայմանագրում ամրագրված բանկային հաշվեհամարին, սույն կետում նշված հաշվարկային փաստաթուղթն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
88.35. ԻԷԱ-ն` Ինքնավար խումբ ստեղծելիս կամ այլ ԻԷԱ-ի ստեղծած Ինքնավար խմբում ընդգրկվելիս, նախորդ ամիսներից կուտակված փոխհոսքերի դրական տարբերություն ունենալու դեպքում իրավունք ունի`
1) այն փոխանցել Ինքնավար խմբին, եթե ԻԷԱ-ի դրվածքային հզորությունը չի գերազանցում 30 կՎտ-ը կամ վերջինս հանդիսանում է պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ամբողջությամբ պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերություն` անկախ հզորությունից: Նման դեպքում`
ա. իր կողմից Ինքնավար խումբ ստեղծելու դեպքում` այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է իր (որպես խումբը ստեղծող ԻԷԱ-ի) Հաշվառման քարտին.
բ. այլ Ինքնավար խմբում ընդգրկվելու դեպքում` այդ էլեկտրական էներգիայի քանակը հաշվեգրվում է խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտին:
2) ստանալ հատուցում ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով:
88.36. ԷՄԱ կանոնների 88.35-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված, ինչպես նաև հաշվարկային տարվա ընթացքում Փոխհոսքերի պայմանագրի լուծման դեպքերում ԻԷԱ-ի համար հաշվարկային տարին համարվում է ավարտված, և փոխհոսքերի (ներառյալ` նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը տվյալ ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է ԷՄԱ կանոնների 88.33-րդ կետով սահմանված գնով և 88.34-րդ կետով սահմանված ընթացակարգով:
| ԳԼՈՒԽ 16. |
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ |
89. Սպառողը մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը` էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողը` մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Բաշխողին սխալն ուղղելու պահանջով: Բաշխողը Սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է քննարկել Սպառողի դիմումը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին:
(89-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
90. Բաշխողը հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Սպառողին:
91. Եթե Բաշխողը հաստատում է հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում:
92. Եթե Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացնում է Մատակարարը, ապա հաշվարկային փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում կողմերն առաջնորդվում են Մատակարարման պայմանագրով:
ԲԱԺԻՆ 4
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
| ԳԼՈՒԽ 17. |
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
93. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Բաշխողը կատարում է մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:
94. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`
1) ԷՄԱ Կանոնների 72-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ Հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրական էներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ Հաշվառքի սարքի ցուցմունքի` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով.
Վ(էք) = ՀՎ(էք) + ՏԿ - ՀԱ(էք),
որտեղ`
Վ(էք)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),
ՀՎ(էք)-ն վերստուգիչ Հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ Հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),
ՏԿ-ն - վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և Առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),
ՀԱ(էք)-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` Սպառողին վերագրված մասն է (կՎտժ).
2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրական էներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով. Առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում արձանագրվել է հաշվիչի լուսատախտակի վրա ինֆորմացիայի արտապատկերման խափանում, հաշվիչն աշխատում է ճշտության դասում, և հնարավոր է եղել արտածել հաշվիչի հիշողության տվյալները, ապա էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ գրանցված համապատասխան տվյալները.
3) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում և Սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ Սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վ(էք) = (Տ(օր1) * Մ(օծ1) + Տ(օր2) * Մ(օծ2))-ՀԱ(էք1),
որտեղ`
Տ(օր1)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,
Մ(օծ1)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,
Տ(օր2)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,
Մ(օծ2)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,
ՀԱ(էք1)-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրական էներգիայի քանակի` Սպառողին վերագրված մասն է:
Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից: Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածը` 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.
4) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա`
ա. ԻԷԱ-ի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վ(էք.ինք1) = (Տ(օր1) * Մ(օծ3) + Տ(օր2) * Մ(օծ4)) - ՀԱ(էք3),
որտեղ`
Մ(օծ3)-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին ԻԷԱ-ի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,
Մ(օծ4)-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին ԻԷԱ-ի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,
ՀԱ(էք3)-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով ԻԷԱ-ի վրա որպես սպառում հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ):
Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից:
բ. ԻԷԱ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վ(էք.ինք2) = (Տ(օր1) * Մ(օծ5) + Տ(օր2) * Մ(օծ6)) - ՀԱ(էք4),
որտեղ`
Մ(օծ5)-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,
Մ(օծ6)-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,
ՀԱ(էք4)-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում` այլ սպառողներին առաքված) էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ):
Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից:
Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար:
Եթե առևտրային հաշվիչի խախտումը տեղի է ունեցել Փոխհոսքերի պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ԻԷԱ-ի ցանց և էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած միջին օրական էլեկտրական էներգիայի քանակները հաշվարկվում են հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ծախս և (կամ) առաքված էլեկտրական էներգիա ունեցած 7 օրվա համապատասխան արդյունքներով:
5) երբ առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով.
ՀԱ(ԷՔ2) x U%Հ
Վ(ԷՔ)= _________________ 100 %
երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է և`
ՀԱ(ԷՔ2) x U%Հ
Վ(ԷՔ)= - __________________ 100 % + U%Հ
երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,
որտեղ`
ՀԱ(էք2)-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ).
Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված Առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում Սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos phi) և հոսանքային բեռի մեծությունը.
6) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է Առևտրային հաշվառքի սարքի փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել դրա աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վ(էք) = ԱՏ(օր) . ՆՄ(օծ) - ՀԱ(էք),
որտեղ`
ՆՄ(օծ)-ն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում Սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄ(օծ)-ն ընդունվում է հավասար Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում Սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար Առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա Սպառողի միջին օրական ծախսին,
ԱՏ(օր)-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի, ինչը սակայն չի սահմանափակում Բաշխողի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.
7) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վ(էքդ) = ՆՄ(օծդ) ԱՏ(օրդ) - ՀԱ(դ),
որտեղ`
Վ(էքդ)-ն ԻԷԱ-ի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրական էներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.
ՆՄ(օծդ)-ն Բաշխողի և ԻԷԱ-ի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է` դրական նշանով, եթե ԻԷԱ-ի սպառումը գերազանցում է Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը և բացասական նշանով, եթե Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը գերազանցում է ԻԷԱ-ի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակին,
ԱՏ(օրդ)-ն առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,
ՀԱ(դ)-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրական էներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:
Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ԻԷԱ-ն սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:
(94-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
95. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքը`
1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրական էներգիայի քանակը, սակայն Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում և Սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ Սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում` վերահաշվարկը կատարվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն.
2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրական էներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի չափիչ տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևերով.
ՀԱ(ԷՔ) x U%(ՀՏ)
Վ(ԷՔ)= _________________
n100 %
երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է բացասական թույլատրելի տիրույթից.
ՀԱ(ԷՔ) x U%(ՀՏ)
Վ(ԷՔ)= - _________________
nx100 % + U%(ՀՏ)
երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է դրական թույլատրելի տիրույթից,
որտեղ`
Ս%(ՀՏ)-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի չափիչ տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,
n-ն հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է: Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար հոսանքի բոլոր տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին:
96. ԻԷԱ-ի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն:
(96-րդ կետը փոփ. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
97. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրական էներգիայի` տարանջատված ըստ ժամային տիրույթների քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագների արտադրյալով: Եթե էլեկտրական էներգիայի` տարանջատումն ըստ ցերեկային ու գիշերային քանակների հնարավոր չէ, ապա վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է հաշվառքի սարքի խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով:
97.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի դեպքում ԷՄԱ կանոնների 17-րդ գլխի համաձայն կատարված վերահաշվարկի արդյունքներն արտացոլվում են 15.1-րդ գլխով սահմանված` ինքնավար էներգաարտադրության շրջանակում հատուցման հարաբերություններին առնչվող հաշվարկներում:
(97.1-ին կետը լրաց. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
98. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Բաշխողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է Սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից Բաշխողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Սպառողին ներկայացվող Հաշվարկային փաստաթղթում: Սպառողի կողմից Բաշխողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Սպառողը վեճը լուծում է դատական կարգով: Բաշխողն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:
99. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է Բաշխողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), Սպառողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Բաշխողի կողմից Սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Բաշխողի կողմից Սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Սպառողը վեճը լուծում է դատական կարգով:
100. Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկությունների դեպքում Բաշխողը պարտավոր է դրանք ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին` պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Բաշխողն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը: Բաշխողի և Սպառողի միջև վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում Սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում Բաշխողն իրավունք չունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև ԷՄԱ կանոններով սահմանված կարգով վեճի վերջնական լուծումը:
101. Հանձնաժողովը, Սպառողի և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում` սպառման առանձնահատկություններով պայմանավորված, Մատակարարի կամ դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա կարող է ընդունել վերահաշվարկման վերաբերյալ անհատական որոշումներ:
102. Առևտրային Հաշվառքի սարքի խախտման արդյունքում պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 5
ԲԱՇԽՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ
(5-րդ բաժինը փոփ. 30.06.2023 թիվ 215-Ն որոշում)
| ԳԼՈՒԽ 18. |
ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՇԽՈՂԻ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ |
103. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին վճարում է տույժ`
1) հաշվարկային փաստաթղթում Սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման դեպքում,
2) հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման` ԷՄԱ կանոններով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում,
3) սպառված (ԻԷԱ-ի դեպքում` նաև Երաշխավորված մատակարարին առաքված) էլեկտրական էներգիայի վերահաշվարկման` ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում,
4) Պայմանագրի կամ Փոխհոսքերի պայմանագրի կնքման, փոփոխման, լուծման ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում,
5) Սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում:
(103-րդ կետը փոփ. 30.06.2023 թիվ 215-Ն որոշում)
104. ԷՄԱ կանոնների 103-րդ կետով նախատեսված դեպքերում Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) վճարում է տույժ` սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, իսկ Սպառողի` էլեկտրական էներգիայի սպառում չունենալու դեպքում` 2500 դրամի չափով:
104.1. Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար` սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե այդ ժամանակահատվածում ծախս չի ունեցել, ապա խախտման հայտնաբերմանը նախորդող ծախս ունեցած Հաշվարկային ամսում սպառած էլեկտրական էներգիայի արժեքին:
(104.1-ին կետը լրաց. 20.04.2022 թիվ 149-Ն որոշում)
105. Հաշվարկված տույժը Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) հաշվի է առնում Սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի սպառողի դեպքում` բաշխման ծառայության արժեքից:
106. Բաշխողն (Երաշխավորված մատակարարն) ԷՄԱ կանոնների 103-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս մաժորի:
ԲԱԺԻՆ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
107. Երաշխավորված մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ` բնակչության և Արտադրողի) ԷՄՇ կանոնների համաձայն պարտավոր են իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար (առկայության դեպքում) հետևյալ ժամկետներում.
1) Հաղորդման ցանցին կամ Արտադրողին միացած կամ 110 կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց Հաղորդման ցանցի կամ Արտադրողի կամ 110 կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,
2) 35 կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 35 կՎ լարման բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը,
3) «6 (10) կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում`
ա. իրենց որևէ 6 (10) կՎ լարման Առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` տվյալ հաշվառման կետի մասով` մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,
բ. իրենց 6 (10) կՎ լարման բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը,
4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում` մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,
5) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում` մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,
6) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում` մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,
7) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում` մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը,
8) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր` 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով` անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում` մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը:
(107-րդ կետը փոփ. 28.12.2022 թիվ 562-Ն, 29.01.2025 թիվ 22-Ն, 02.04.2025 թիվ 98-Ն, 21.01.2026 թիվ 10-Ն որոշումներ)
108. ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում նույն կետում նշված Սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար Երաշխավորված մատակարարին վճարում են Հանձնաժողովի սահմանած սակագնով` ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն, բացառությամբ Ենթասպառողներ ունեցող այն Սպառողների, որոնց առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրները (տվյալ Հաշվառման կետի մասով) չեն համապատասխանում ԷՀՑ կանոնների 38-րդ գլխով սահմանված պահանջներին:
(108-րդ կետը փոփ. 13.09.2023 թիվ 323-Ն /գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/ որոշում)
ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն
անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
108.1. Ենթասպառողներ ունեցող Սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում` ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) Հանձնաժողովի հետ համաձայնեցված առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների շրջանակում իրականացնում է առաջնահերթ` համաձայն ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետների:
(108.1-ին կետը լրաց. 13.09.2023 թիվ 323-Ն որոշում)
109. ԷՄԱ կանոնների 107-րդ կետը չի սահմանափակում սպառողների իրավունքը` ԷՄՇ կանոնների համաձայն ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար 2022 թվականի փետրվարի 1-ից:
110. ԷՄԱ կանոնների 6-րդ կետի համաձայն` Սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում` հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու եղանակով տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե Սպառողի կողմից հեռախոսահամարը Բաշխողին տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո:
(110-րդ կետը լրաց. 17.07.2024 թիվ 242-Ն որոշում)
111. Այն սպառողները, որոնք 2024 թվականի ընթացքում իրենց 6 (10) կՎ ու բարձր լարման` մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին ունեցել են 12 միլիոն կՎտժ և ավելի սպառում, պարտավոր են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ: Բաշխողը պարտավոր է սույն կետով նշված սպառողների ցանկը Շուկայի օպերատորին ներկայացնել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը: Շուկայի օպերատորը Բաշխողի կողմից սույն կետով նախատեսված ցանկը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ԷՄԱ կանոնների 65.1-ին կետով նախատեսված պարտավորության, ինչպես նաև ԷՄԱ կանոնների 82-րդ կետով նախատեսված կարգավորման մասին ծանուցում է սպառողին, սպառողի Մատակարարին և Երաշխավորված մատակարարին: Սույն կետի պահանջներին բավարարող սպառողների կողմից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու դեպքում տվյալ սպառողները Շուկայի օպերատորի կողմից այդ ժամկետից տեղափոխվում են Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խումբ, որպիսի դեպքում վերջինիս նկատմամբ կիրառելի է ԷՄԱ կանոնների 82-րդ կետով նախատեսված կարգավորումը:
(111-րդ կետը լրաց. 01.08.2025 թիվ 278-Ն որոշում)
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում