041.0340.300401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 ապրիլի 2001 թվականի N 340
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
 
i
1. Հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին մասնակցելու համար 2001 թվականի մայիսի 8-12-ը Գերմանիա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
 
     Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի 
                         ղեկավար-համակարգող)
     Կ. Արեյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
     Ա. Եսայան         - ՀՀ սոցիալական ապահովագրության նախարարի առաջին 
                         տեղակալ
     Ա. Գալստյան       - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
     Ա. Մարտիրոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Գ. Մարտիրոսյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                         պետական կոմիտեի նախագահ  
     Հ. Սուվարյան      - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
     Ա. Բարոյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի գլխավոր 
                         խորհրդական
(1-ին կետը փոփ. 03.05.01 թիվ 348, 16.05.01 թիվ 369 որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Վ. Խաչատրյանի, Ա. Եսայանի, Ա. Գալստյանի, Գ. Մարտիրոսյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսը և Ա. Բարոյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Կ. Արեյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի և Ա. Մարտիրոսյանի գործուղման հետ կապված ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերի հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների (բացառությամբ Ա. Բարոյանի) կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը, իսկ Հ. Սուվարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 03.05.01 թիվ 348, լրաց. 16.05.01 թիվ 369 որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Գերմանիա մեկնելու հետ կապված հարցերը: