Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

01.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին  

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 75-րդ հոդվածը «Անտառները» բառից հետո լրացնել «կեղտաջրերով,» բառով:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.8-րդ հոդվածով.

 

«Հոդված 182.8. Էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

 

Իր լիազորությունների շրջանակում էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 242.4. Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմինը

 

Էկոպարեկային ծառայությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր պահպանության ծառայության իրականացման շրջանակներում հայտնաբերված և սույն օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածով (պետական սեփականություն հանդիսացող ծառերի մասով), 68-րդ, 70-72-րդ հոդվածներով, 75-79-րդ հոդվածներով, 85.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 88.4-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 89-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 91-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 93-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 94-րդ և 182.8-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էկոպարեկային ծառայողները և» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «անտառային պահպանության մարմինների» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության, շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-369-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 22.11.2023
N ՀՕ-369-Ն օրենք