Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2025 թվականի N 1478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 7-րդ կետում`

i

ա. «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և նյութերը» բառերով,

բ. 3-րդ ենթակետից հանել «կինովարձույթի կամ հեռարձակման, կամ մալուխային տարածման համար նախատեսված» բառերը,

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) ֆիլմի պատշաճ որակի պատճենը (առավելագույնը նախորդ երեք տարիների ընթացքում արտադրված նյութական կրիչով (HDD կամ SSD) (ներկայացվում է դիտման և հետագա պահպանման համար), բացառությամբ օտարերկրյա արտադրության ֆիլմն առաջին անգամ էկրանային տարածում կատարելու դեպքերի.»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով`

«6) օտարերկրյա արտադրության ֆիլմն առաջին անգամ էկրանային տարածում կատարելու դեպքում ֆիլմից որոշակի դրվագների պատճենը (առավելագույնը նախորդ երեք տարիների ընթացքում արտադրված նյութական կրիչով (HDD կամ SSD), որ պարունակում է ենթագրեր կամ կրկնօրինակում և թույլ է տալիս իրականացնել ֆիլմի դասակարգում և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշում:».

2) 8-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և նյութերը» բառերով.

i

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9. Հայտը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու կամ հայտին կից փաստաթղթերը կամ նյութերը թերի ներկայացնելու դեպքում ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ էլեկտրոնային եղանակով հայտատուին ուղարկում է ծանուցում (նշելով առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերի կամ նյութերի ցանկը)` 10 աշխատանքային օրվա ընթացքում բացակայող փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելու կամ առկա թերությունները վերացնելու անհրաժեշտության պահանջով (Ձև N 5): Հայտատուն համարվում է ծանուցված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և կարող է շտկված հայտը կամ բացակայող փաստաթղթերը կամ նյութերն անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:».

4) 10-րդ կետում`

i

ա. 2-րդ ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ նյութերը» բառերով,

բ. 3-րդ ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ նյութերը» բառերով.

i

5) 11-րդ կետում «ներկայացված հայտի գրանցման» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի և նյութերի ամբողջական փաթեթը ներկայացնելու» բառերով.

i

6) 19-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «լիարժեք հայտադիմումի ներկայացման» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի և նյութերի ամբողջական փաթեթը ներկայացնելու» բառերով.

7) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով`

i

«21.1. Սույն կարգի 7-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքում հայտատուն ապահովում է ազգային մարմնի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի առաջին ցուցադրմանը (նախադիտման առկայության դեպքում նախադիտմանը), որի արդյունքում ազգային մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է արձանագրություն` ֆիլմը ենթագիր կամ կրկնօրինակում ունենալ կամ չունենալու և հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ (Ձև N 10):».

i

8) 24-րդ կետում «գործողությունը դադարեցնելու» բառերը փոխարինել «տրամադրման հայտը մերժելու» բառերով.

9) 25-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետը «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «կամ նյութեր» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) սույն կարգի 21.1-ին կետի համաձայն կազմվել է արձանագրություն ֆիլմը հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին չհամապատասխանելու, ֆիլմի ենթագիր կամ կրկնօրինակում չունենալու վերաբերյալ:».

i

10) 26-րդ կետը «կցելով հայտադիմումի փաստաթղթային փաթեթը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառման դեպքում նաև 21.1-ին կետով սահմանված արձանագրության պատճենը» բառերով.

11) N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Ձև N 5

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Վարձութային վկայական տրամադրելու համար հայտադիմումի թերությունները վերացնելու կամ բացակայող փաստաթղթերը և նյութերը ներկայացնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ

--------------------------

                                                            ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ

                                                 --------------------------

 

Տեղեկացնում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ներկայացված ___(ֆիլմի անվանումը)__ ֆիլմի համար վարձույթի վկայական տրամադրելու հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում և նյութերում առկա են հետևյալ թերությունները, կամ բացակայում են հետևյալ փաստաթղթերը կամ նյութերը.

1. Վարձութային վկայական տրամադրելու համար ներկայացված հայտում թերի է (են) լրացված (կամ լրացված չեն) «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 6-րդ կետի «__» ենթակետի (ենթակետերի) պահանջը, համաձայն որի (որոնց) նշված չէ/լիարժեք նշված չէ/սխալ է նշված (ընդգծել անհրաժեշտը) հետևյալ տեղեկատվությունը ____________________:

2. Համաձայն «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 7-րդ կետի «__» ենթակետի (ենթակետերի) պահանջի` անհրաժեշտ է ներկայացնել բացակայող հետևյալ փաստաթղթերը և նյութերը. __________________________________________________________________:

3. Կարգի 9-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» շտկել առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերը և նյութերն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:

 

(պաշտոն) (ստորագրություն)  (Ա.Ա.Հ.)  ____ _________ 202 թ.

 

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:».

 

12) N 9 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 10 ձևով`

 

i

«Ձև N 10

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ֆիլմը ենթագիր կամ կրկնօրինակում ունենալու կամ չունենալու և հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ

 

Արձանագրում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ներկայացված ___(ֆիլմի անվանումը)__ ֆիլմը ունի/չունի ենթագրում/կրկնօրինակում, համապատասխանում է/չի համապատասխանում (ընդգծել անհրաժեշտը) հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին հետևյալ պատճառաբանությամբ.

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

 

(պաշտոն) (ստորագրություն) (Ա.Ա.Հ.)  ____ _________ 202 թ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2025
N 1478-Ն
Որոշում