(ուժը կորցրել է 10.06.99 թիվ 355 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 1996 թ. թիվ 492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 307 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հարկային արտոնություններ տալու, տուգանքներից ու տույժերից ազատելու հայցման գործընթացը հստակեցնելու և բարելավելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկային արտոնությունների տրման և տուգանքներից ու տույժերից ազատման հայցման քննարկման մասին» թիվ 307 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը «հիմնավորող փաստաթղթեր» բառերից հետո լրացնել «համաձայն հավելվածի» բառերով, իսկ 1-ին կետի վերջում ավելացնել «/այսուհետև նյութեր/» բառերը.
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Նախարարությունները հարկ վճարողից դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ստացված տեղեկատվության և հարկ վճարողների ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշներին վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից համատեղ հաստատված ցուցումների, տալիս են հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող գնահատականներ, կատարված վերլուծության արդյունքների հիման վրա հայցի հիմնավորվածության վերաբերյալ կազմում իրենց եզրակացությունները և վերլուծության արդյունքների, ինչպես նաև ստացված նյութերի հետ միասին երկու օրինակից ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, իսկ բացասական կարծիքի դեպքում նյութերը վերադարձնում հարկ վճարողին գրավոր պատասխանում նշելով բացասական կարծիքի հիմնավորումները».
i
գ) որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը սույն որոշման 1-ին կամ 2-րդ կետերում նշված բոլոր փաստաթղթերն ստանալուց և դրանց ուսումնասիրումից ու տեղեկատվական տվյալների արժանահավատության հավաստումից հետո կազմում է տեղեկանք հայցողի կողմից հարկային կարգապահության վերաբերյալ եզրակացությամբ, և իր կարծիքի, ինչպես նաև ստացված փաստաթղթերի հետ միասին 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն /մեկական օրինակից/` այդ մասին իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին».
դ) որոշման 6-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով.
ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
i
«7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նյութերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իր կարծիքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն այդ մասին իրազեկելով նախարարությանը կամ հարկ վճարողին»:
Այդ կապակցությամբ որոշման 7-12-րդ կետերը համապատասխանաբար համարել 8-13-րդ կետեր.
զ) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով հայցման փաստաթղթերի փաթեթը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարծիքը, տալիս է հայցման գնահատականը` ինչպես բյուջետային, այնպես էլ տարվող հարկային քաղաքականության սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից, և դրական կարծիքի դեպքում իր եզրակացության և ստացված փաստաթղթերի հետ միասին 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարություն է ներկայացնում որոշման նախագիծ, իսկ բացասական կարծիքի դեպքում /այդ մասին անհրաժեշտ հիմնավորումներով/, նույն ժամկետում տեղեկացնում է նախարարությանը կամ հարկ վճարողին»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել արտոնություն հայցող հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ցուցանիշների վերլուծության մեթոդների, ինչպես նաև վերլուծության մեջ կիրառվող ցուցանիշների համակարգի վերաբերյալ ցուցումները:
Հավելված
i
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 29-ի թիվ 492
որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՀԱՅՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հարկային արտոնություն հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`
ա/ տեղեկատվություն արտոնության վերապահման անհրաժեշտությունը հիմնավորելու վերաբերյալ` արտադրական և ֆինանսական գործունեության բարելավման նպատակով.
բ/ տեղեկատվություն հարկ վճարողի ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող հայցմանը նախորդող հաշվետու ժամանակաշրջանում /մեկ տարուց ոչ պակաս/ հիմնական ցուցանիշների վերաբերյալ, որը, մասնավորապես, պետք է բովանդակի թողարկված արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/, իրացված արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/, ինքնարժեքի, առանձին հարկատեսակների գծով հարկման բազայի, մատակարարների և գնորդների հանդեպ առկա պարտավորությունների /այդ թվում` ժամկետանց/, բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ: Բացի դրանից, հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել հարկ վճարողի կարծիքով այլ անհրաժեշտ տվյալներ:
2. Տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը պարտավոր է դիմումին կից ներկայացնել`
ա/ տեղեկանք տուգանքների ու տույժերի առաջացման մասին, որը պետք է բովանդակի`
- տուգանքների ու տույժերի առաջացման ժամկետը /օրը, ամիսը, տարին/.
- տուգանքների ու տույժերի առաջացման պատճառները.
- առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության հիմնավորումը /պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` պետական պատվերի, քլիրինգային առաքումների գծով, ժամկետանց պարտավորությունների` ապրանքափոխանակության, հաշվանցումների, շրջանառու միջոցներն արտադրական կարիքներին ուղղելու և այլ պատճառներ/.
- տուգանքների և տույժերի մեծությունը` առանձնացված նշելով տուգանքների և տույժերի այն գումարի մեծությունը, որն անմիջականորեն կապված է վճարումների անհնարինությունը հիմնավորող պատճառների հետ և ենթակա է ազատման.
բ/ տուգանքների և տույժերի առաջացման պահից բանկում ունեցած հաշիվների /հաշվարկային, ընթացիկ, արժութային, թղթակցային, հատուկ և այլն/ և դրամարկղի շարժը.
գ/ տեղեկանքում նշված տվյալների և այլ անհրաժեշտ տվյալների /ցուցանիշների/ հիմնավորման համար համապատասխան պայմանագրերի, հաշվապահական և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ.
դ/ սպասարկող հարկային մարմնի կողմից տեղեկանք հայցողի նախորդ երկու տարվա ընթացքում հարկային պարտավորության կատարման մասին:
3. Հարկային արտոնություն և տուգանքներից ու տույժերից միաժամանակ ազատում հայցող հարկ վճարողը ներկայացնում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկանքներն ու տեղեկատվությունները:
4. Հարկային արտոնություն և /կամ/ տուգանքներից ու տույժերից ազատում հայցող հարկ վճարողը դիմումին կից վերոհիշյալից բացի պարտավոր է ներկայացնել`
ա/ ձեռնարկության արտադրական զարգացման և ֆինանսական առողջացման սահմանված կարգով հաստատված իր ծրագրերը.
բ/ հայցադիմումին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի /մեկ տարուց ոչ պակաս/ հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները.
գ/ անկախ աուդիտորական ձեռնարկության /աուդիտորի/ եզրակացությունը: