(ուժը կորցրել է 27.02.2020 թիվ 09-Ն որոշում)
i
603.0167.281202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 167-Ն
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» Ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 167-Ն որոշմամբ
i
ՀՐԱՀԱՆԳ «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ձև N 2-հետաքննություն (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Նյութերի քանակը» սյունակներում բերվում են նախորդ տարվանից մնացած նյութերի (սյունակ 2), հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված նյութերի (սյունակ 3) և դրանց գումարային քանակն ըստ համապատասխան հոդվածների:
6. «Նյութերի ընթացքը» սյունակներում բերվում են նյութերի այն քանակները, որոնց վերաբերյալ ըստ համապատասխան հոդվածների հարուցվել է քրեական գործ (սյունակ 5), մերժվել է քրեական գործի հարուցումը (սյունակ 6), ուղարկվել է նախաքննության այլ մարմին (սյունակ 7) և հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացած և հաջորդ ժամանակահատված փոխանցվածները (սյունակ 8):
7. «Անձանց թվաքանակը» սյունակում (9) բերվում է մուտքագրված գործերով առնչված անձանց թվաքանակն ըստ համապատասխան հոդվածների:
8. Հետաքննության ընթացքում վերականգնված գումարի չափն ըստ համապատասխան հոդվածների բերվում է սյունակ 10-ում:
9. «Հարուցված քրեական գործերի ընթացքը» սյունակներում բերվում են այն քրեական գործերի քանակները, որոնց վերաբերյալ ըստ համապատասխան հոդվածների հարուցվել է քրեական գործ (սյունակ 11), ուղարկվել է դատարան (սյունակ 12), կարճվել է (սյունակ 13), կասեցվել է (սյունակ 14), ուղարկվել է նախաքննության (սյունակ 15) և հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացած և հաջորդ ժամանակահատված տեղափոխված գործերը (սյունակ 16):
(հրահանգը փոփ. 25.11.05 թիվ 29-Ն որոշում)
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում
i
(ձևը փոփ. 25.11.05 թիվ 29-Ն որոշում)