ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2026 թվականի N 979-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով`
«10.1. Քննության ընթացքի վրա էական ազդեցություն ունեցող տեխնիկական խափանումների դեպքում որակավորման քննությունը դադարեցվում է, և որակավորման քննություն ընդունողի կողմից այդ մասին կազմվում է արձանագրություն: Որակավորման քննությունը կրկին անցկացվում է քննությունը դադարեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10.2. Տեսական և գործնական քննությունների արդյունքները ծանոթացվում են վարորդի թեկնածուին:»,
բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. «A», «B», «C» կարգերի և «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին կետով նախատեսված փաստաթուղթը, իսկ «D» կարգի ու «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: «A», «B», «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի, «D» կարգի ու «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար բժշկական հավատարմագրում անցնելու վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` բժշկական ցուցումները, հակացուցումները և սահմանափակումները, քննական մարմինը ստանում է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգից` ինքնաշխատ եղանակով` բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանքը ներկայացնում են թղթային տարբերակով: «ԱՐՄԵԴ» համակարգից ինքնաշխատ եղանակով այդ տեղեկությունների ստացման անհնարինության դեպքում դրանք ստացվում են թղթային տարբերակով:»,
գ. 12-րդ կետը «դեպքում,» բառից հետո լրացնել «ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը ներկայացնելուց հետո» բառերով,
դ. 16-րդ կետում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ կետերով`
«17.1. «A», «B», «C» կարգերի կամ «AM», «A1», «B1», «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերից ներառվում են միայն «A», «B», «C» «BE» և «CE» կարգերի և «AM», «A1», «B1», «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներին վերաբերելի հարցեր:
17.2. «D» կամ «T» կարգերի կամ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերից ներառվում են միայն «D», «DE» և «T» կարգերի և «D1» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներին վերաբերելի հարցեր:»,
զ. 22-րդ և 24-րդ կետերում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,
է. 23-րդ և 33-րդ կետերը «ամիս անց» բառերից հետո լրացնել «` բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդված 1-ին մասի 1.2-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով,
ը. 41-րդ և 52-րդ կետերը «ճիշտ» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն կարգի 35-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցներով գործնական քննություն հանձնելու դեպքերի» բառերով,
թ. 78-րդ կետում «սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո» բառերը փոխարինել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով` տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո կամ առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու» բառերով,
ժ. NN 1, 2 և 3 ձևերը «դեպքում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Գործողությունը արձանագրության յուրաքանչյուր կետում ներառված վարժությունների ամբողջությունն է: Գործողությունում ներառված վարժություններից որևէ մեկի (մի քանիսի կամ բոլորի) սխալ կատարելը կամ չկատարելը համարվում է 1 սխալ:»,
ժա. N 2 ձևի 3-րդ կետից հանել «, ճանապարհից դուրս գալուց» բառերը, 5-րդ կետում «Սահմանափակ» բառը փոխարինել «Երթևեկելի մասի սահմանափակ» բառերով, իսկ «սահմանափակ լայնությամբ տեղամասի» բառերը հանել, ինչպես նաև 6-րդ կետի «Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց» բառերը փոխարինել «Առանց» բառով,
ժբ. NN 4, 5 և 6 ձևերից հանել «, ոստիկանության», ինչպես նաև «__________ բառերը. (կոչումը)»
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «թ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 6-ից, ինչպես նաև` «ե» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2026 թվական: