Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0405.290403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2003 թվականի N 405-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1995-2001 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրված միջուկային վառելիքի գծով Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինական գործարան» և «ՏՎԷԼ» ընկերությունների նկատմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 40.0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի պարտավորությունների (որում ներառված է նաև 108 միջուկային վառելիքի կասետների պարտքի մնացորդը) մարման համար ռուսական ընկերությունների հետ վարված բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման, նշված պարտավորությունները «ԵԷՍ-Ռոսսիի» ռուսական բաժնետիրական ընկերության «RAO NORDIC» ընկերության օգտին վճարումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) ապահովել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից («Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած էլեկտրական էներգիայի գծով պարտավորությունների հաշվին), որպես երրորդ անձ, 40.0 մլն ԱՄՆ-ի դոլարի պարտավորության մարման ստանձնումը «RAO NORDIC» ընկերության (երաշխավոր) նկատմամբ` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինական գործարան» և «ՏՎԷԼ» ընկերությունների նկատմամբ միջուկային վառելիքի գծով ունեցած պարտավորությունների դիմաց.

i

բ) մինչև 2003 թվականի մայիսի 30-ը ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության և «RAO NORDIC» ընկերության միջև առուվաճառքի պայմանագրի կնքումը, ըստ որի «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը` համաձայն N 1 հավելվածի, 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարի և 17.895 մլն եվրոյի (ավելացրած վերջինիս վրա ստորև նշված կարգով հաշվարկվող տոկոսագումարները) հանրագումարին համարժեք դրամ գնով «RAO NORDIC» ընկերությանն է վաճառում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրը (որի հաշվեկշռային արժեքը 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 54.4 մլրդ դրամ)` ոչ ընթացիկ նյութական ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ) և ընթացիկ ակտիվներ (պաշարներ, արագամաշ առարկաներ, տրված ընթացիկ կանխավճարներ):

Ընդ որում, «RAO NORDIC» ընկերությունը և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի վաճառքի գնից 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարը կհամարեն վճարված` հետևյալ գործարքների իրականացմամբ`

նկատի ունենալով այն հանգամանքը, որ «RAO NORDIC» ընկերությունը, համապատասխան վերակառուցումների արդյունքում (Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինական գործարան» և «ՏՎԷԼ» ընկերությունների նկատմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության` սույն որոշման նախաբանում նշված շուրջ 40.0 մլն ԱՄՆ-ի դոլարի պարտավորությունները սահմանված կարգով վերաձևակերպվել են «RAO NORDIC» ընկերության նկատմամբ, և դրա մասին ստացվել են անհրաժեշտ ծանուցումները) հանդիսանում է միջուկային վառելիքի պարտքերի մասով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության նոր պարտատերը, նշված 2 ընկերության միջև կնքվում է համաձայնագիր, որով սահմանվում են ժամկետները և պայմանները: Միաժամանակ «RAO NORDIC» ընկերության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքվում է երաշխավորության պայմանագիր, որով «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ համապարտ երաշխավորում է նշված համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետներում 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարի վճարումը «RAO NORDIC» ընկերությանը:

«Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի վաճառքի գնի երկրորդ բաղկացուցչի` 17.895 մլն եվրոյի (ավելացրած նրա վրա ստորև նշված կարգով հաշվարկվող տոկոսագումարները) վճարումը «RAO NORDIC» ընկերության կողմից կկատարվի գերմանական KFW բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Էներգետիկային անհապաղ օգնություն, Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում` 2002 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված վճարումների ժամանակացույցին համապատասխան (համընթաց).

գ) տասնօրյա ժամկետում ապահովել «Հայգազարդ» և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև պարտքի փոխանցման պայմանագրի կնքումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» N 1318-Ա որոշմամբ «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված էլեկտրական էներգիայի գծով դեբիտորական պարտավորությունները 2003 թվականի մարտի 1-ի դրությամբ փոխանցվում են «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը և նույն չափով նվազեցվում է «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կրեդիտորական պարտավորությունը «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ:

(1-ին կետը փոփ. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

2. (2-րդ կետը հանվել է 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել`

ա) «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքը գույքային համալիրի անշարժ գույքի նկատմամբ.

բ) (3-րդ կետի բ ենթակետը հանվել է 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

i

բ) գույքային համալիրի օտարումից ծագող «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքը.

i

գ) գույքային համալիրի օտարումից ծագող` «RAO NORDIC» կամ վերջինիս ընկերության կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության սեփականության իրավունքները, ինչպես նաև նրան վարձակալության իրավունքով տրամադրված հողի նկատմամբ իրավունքները:

Նշված գործարքների հետ կապված պետական տուրքի և այլ վճարումները կատարվում են դիմողների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

4. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետներին` գույքային համալիրի հետագա սեփականատիրոջ` «RAO NORDIC» ընկերության կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության հետ կնքել մինչև այդ «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված հողատարածքների վարձակալության պայմանագրեր` ապահովելով պայմանագրերի նոտարական վավերացումն ու պետական գրանցման ներկայացումը` կազմակերպության հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունից գնվող էլեկտրական էներգիայի դիմաց 100 տոկոս և ժամանակին վճարումները` «RAO NORDIC» ընկերության կողմից միջուկային վառելիքի մատակարարման նպատակով առաջին վճարման ժամկետից սկսած:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին`

ա) հնարավորին սեղմ ժամկետում գործունեության լիցենզիա տրամադրել այն ընկերությանը, որին սեփականության իրավունքով անցնում է «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքը.

բ) նշված ընկերության համար էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի սակագները սահմանելիս` հաշվի առնել 25.0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի ներդրումների վերադարձելիությունը` ոչ ավելի հինգ տարում, ինչպես նաև գերմանական KFW բանկի կողմից իրականացվող ծրագրով ընկերությանն անցած ենթավարկի վերադարձելիության ապահովումը:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքի (շենքեր և շինություններ) գրավադրման թույլտվություն տալու մասին» N 1515-Ա որոշումը:

i

7. Մինչև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գույքային համալիրի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից առանձնացնել տեսչական նշանակության ճանապարհներն ու կամուրջները և դրանք անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

Առաջարկել համայնքների ղեկավարներին «RAO NORDIC» ընկերության կամ նրա կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության հետ կնքել նշված ճանապարհների և կամուրջների անհատույց օգտագործման պայմանագրեր:

(2-րդ 7-րդ կետը լրաց. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Երևանում «RAO NORDIC» ընկերության կամ նրա կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության համար շենքային պայմանների լուծման` հետագա գնման իրավունքով վարձակալությամբ տարածք տրամադրելու վերաբերյալ:

(8-րդ կետը լրաց. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

9. Որոշմանը կից ցանկում «հավելված» բառը փոխարինել «հավելված N 1» բառերով:

(9-րդ կետը լրաց. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

10. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, համակարգի ընկերությունների և ռուսական կազմակերպությունների միջև վարված բանակցությունների արդյունքում ստորագրված` ստորև նշված փաստաթղթերին`

2003 թվականի փետրվարի 5-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրության 4.2-րդ կետի կատարման նպատակով 2003 թվականի ապրիլի 29-ին ստորագրված արձանագրություն,

«Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող գույքի փոխանցման կարգի և պայմանների վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 29-ին ստորագրված արձանագրություն,

Փոխադարձ վճարումների և հաշվարկների իրականացման կարգի վերաբերյալ 2003 թվականի մայիսի 12-ին ստորագրված համաձայնագիր:

(10-րդ կետը լրաց. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 405-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|  |     Օբյեկտի անվանումը    |   Սկզբնական  |   Մաշվածու-  |Մնացորդային  |

|  |                          |    արժեքը    |    թյունը    |արժեքը       |

|  |                          |              |              |01.04.2003թ. |

|  |                          |              |              |դրությամբ    |

|__|__________________________|______________|______________|_____________|

|  | Ա. Ոչ ընթացիկ նյութական  |              |              |             |

|  |        ակտիվներ          |              |              |             |

|__|__________________________|______________|______________|_____________|

|1.|     Հիմնական միջոցներ    |208,606,123.8 |162,263,540.9 |45,615,029.0 |

|__|__________________________|______________|______________|_____________|

|  |Սևան  ՀԷԿ                 | 27,604,721.1 | 21,591,722.8 | 6,012,998.3 |

|  |Հրազդան ՀԷԿ               | 32,096,200.5 | 24,549,599.0 | 7,546,601.5 |

|  |Արգել ՀԷԿ                 | 78,793,279.9 | 60,911,064.5 |17,154,661.5 |

|  |Արզնի ՀԷԿ                 | 22,258,195.1 | 17,244,059.8 | 5,014,135.3 |

|  |Քանաքեռ ՀԷԿ               | 28,164,549.1 | 23,327,871.1 | 4,836,678.0 |

|  |Երևան-1  ՀԷԿ              | 17,735,030.8 | 12,906,651.0 | 4,828,379.8 |

|  |Երևան-3  ՀԷԿ              |    905,343.43|    788,896.49|   116,446.94|

|  |Հիդրոարտադրամաս           |     67,257.3 |     56,838.33|    10,418.96|

|  |«Հիդրոնորոգում» մասնաճյուղ|    858,514.6 |    839,804.1 |    18,710.5 |

|  |Այլ հիմնական միջոցներ     |    123,032.0 |     47,033.8 |    75,998.18|

|  |այդ թվում`                |     83,815.4 |     21,853.4 |    61,962.0 |

|  |նյութատեխնիկական          |              |              |             |

|  |մատակարարման բաժին        |              |              |             |

|  |   Լուսակերտի հանգստյան   |     37,758.6 |     24,259.3 |    13,499.3 |

|  |        տան գույք         |              |              |             |

|  |   ջրասուզակներ           |        688.4 |        355.2 |       333.2 |

|  |   էլ.շարժիչների նորոգման |        122.9 |         30.7 |        92.2 |

|  |   արտադրամաս             |              |              |             |

|  |   օպերատիվ կարգավորման   |        646.7 |        535.2 |       111.6 |

|  |   կենտրոն                |              |              |             |

|__|__________________________|______________|______________|_____________|

|2.|Անավարտ ոչ ընթացիկ        |              |              | 5,775,605.0 |

|  |նյութական ակտիվներ        |              |              |             |

|__|__________________________|______________|______________|_____________|

|3.|Ոչ նյութական ակտիվներ     |              |              |       665.0 |

|__|__________________________|______________|______________|_____________|

|  |       Ընդամենը Ա         |              |              |51,391,299.0 |

|  | (ոչ ընթացիկ նյութական    |              |              |             |

|  | ակտիվներ)                |              |              |             |

|__|__________________________|______________|______________|_____________|

|  |   Բ. Ընթացիկ ակտիվներ    |              |              |             |

|__|__________________________|______________|______________|_____________|

|1.|Պաշարներ                  |              |              |   254,251.0 |

|2.|Արագամաշ առարկաներ        |              |              |    42,371.0 |

|3.|Տրված ընթացիկ կանխավճարներ|              |              | 2,747,410.0 |

|  |   Ընդամենը Բ` (ընթացիկ   |              |              | 3,044,032.0 |

|  |   ակտիվներ)              |              |              |             |

|__|__________________________|______________|______________|_____________|

|  |     ԸՆԴԱՄԵՆԸ (Ա+Բ)       |              |              | 54,435,331.0|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 29-ի N 660-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(հավելված 2-ը լրաց. 29.05.03 թիվ 660-Ա որոշում)

 

ՀՀ Կոտայքի մարզ

 

քաղ. Հրազդան

---------------------

 

    Տեսչական ճանապարհ` N 3 ջրանցքի երկայնքով`       2200 գծմ

    Տեսչական ճանապարհ` N 2 ջրանցքի երկայնքով`       2700 գծմ

    Երկաթբետոնյա կամուրջ`                           1 հատ

    Երկաթբետոնյա կամուրջ` N 3 ջրանցքի վրա`          1 հատ

    N 2 ջրատարի կամուրջ`                            1 հատ

    Տեսչական ճանապարհ`                              700 գծմ

 

գ. Քաղսի

-----------

 

    Տեսչական ճանապարհ`                              1750 գծմ

 

գ. Բջնի

----------

 

    Տեսչական ճանապարհ`                              3730 գծմ

 

գ. Ալափարս

-----------------

 

    Տեսչական ճանապարհ`                              2236 գծմ

 

քաղ. Չարենցավան

-------------------------

 

    Տեսչական ճանապարհ`                              2000 գծմ

 

գ. Գեղամավան

---------------------

 

    N 1 ջրատարի կամուրջ`                            1 հատ

    Տեսչական ճանապարհ`                              2800 գծմ

    Երկաթբետոնյա կամուրջ` N 1 ջրատարի վրա`          1 հատ

 

գ. Կարենիս

-----------------

 

    Ճանապարհ դեպի ՀԷԿ`                              680 գծմ

 

գ. Արզնի

-------------

 

    Ճանապարհ «Արզնի» առողջարանից դեպի ՀԷԿ`          1126 գծմ

 

քաղ. Նոր Հաճն

---------------------

 

    Ճանապարհ «Արզնի» առողջարանից դեպի Արզնի ՀԷԿ`    1266 գծմ

    Արզնի ՀԷԿ-ի Ջրնետ ջրանցքի կամուրջ`              1 հատ

Բնակելի տներից մինչև N 4 տրանսֆորմատոր տանող   850 գծմ

ճանապարհ`

 

գ. Նոր Գեղի

----------------

 

    Ավտոճանապարհային կամուրջ ՊԿ 70`                 1 հատ

 

գ. Պտղնի

--------------

 

    Քանաքեռ ՀԷԿ-ի հեղեղաթափի վրայի կամուրջ N 4`     1 հատ

 

գ. Գետամեջ

-----------------

 

    Երկաթբետոնյա կամուրջ N 2`                       1 հատ

 

քաղ. Երևան

 

Արաբկիրի թաղային համայնք

------------------------------------------

 

Հիդրոտեխնիկական կառույցների երկայնքով

տեսչական ճանապարհներ (գ. Պտղնի, գ. Արզնի, գ.

    Գետամեջ, Արաբկիրի թաղային համայնք)`             13 կմ

    Երկաթբետոնյա կամուրջ N 5`                       1 հատ

    Մետաղյա կամուրջ N 6`                            1 հատ

    Երկաթբետոնյա կամուրջ N 7`                       1 հատ

    ՊԿ-ի վրայի 90+60 կամուրջ`                       1 հատ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2003
N 405-Ա
Որոշում