041.0448.180997
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 սեպտեմբերի 1997 թ. թիվ 448
 
i
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 159 որոշման 3-րդ կետի`
i
Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը (կցվում են):
(ուժը կորցրել է մշտական հանձնաժողովի կազմի մասով 21.08.98 թիվ 504 որոշում)
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
18-Ի ԹԻՎ 448 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
i
1. Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարական պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 159 որոշմամբ:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի թիվ 159 որոշմամբ, սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
 
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
 
3. Հանձնաժողովը`
ա) համակարգում է շինարարության պատվերի տեղադրման մրցույթները կազմակերպող պատվիրատուների գործողությունները.
բ) համաձայնություն է տալիս մրցույթի տեսակի ընտրությանը և մրցույթի պայմաններին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի թիվ 159 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան.
գ) եզրակացություն է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 3-ի թիվ 159 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
դ) պատվիրատուից պահանջում և ստանում է տեղեկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
ե) պատվիրատուին խորհրդատվություններ է տալիս մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
զ) ներկայացնում է առաջարկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման կարգի կատարելագործման վերաբերյալ.
է) եզրակացություն է տալիս պատվիրատուին` 50 մլն դրամից բարձր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները հաստատելու համար.
ը) համաձայնություն է տալիս պատվիրատուին` արժենշմամբ մրցույթի դեպքում բանակցությունների հրավիրել հավակնորդին.
թ) համապատասխան որոշում է ընդունում մրցույթին մասնակցելու համար ներկայացված միայն մեկ առաջարկության դեպքում.
ժ) մրցույթների տեսակների և պայմանների վերաբերյալ պատվիրատուի ներկայացրած առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում քննարկում, կազմում է արձանագրություն և ներկայացնում պատվիրատուին.
ժա) իր իրավասության սահմաններում իրականացնում է այլ լիազորություններ:
 
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
4. Հանձնաժողովի աշխատանքը կազմակերպվում է նիստերի միջոցով` ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը:
Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն է իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:
6. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովն առանձին հարցերի կապակցությամբ իր նիստերին կարող է հրավիրել նախագծային և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև առանձին փորձագետների:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
18-Ի ԹԻՎ 448 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
 
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
( կազմն ուժը կորցրել է 21.08.98 թիվ 504 որոշում)
 
         Ա. Ղարիբյան           -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի
                                   տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
 
         Ս. Կարապետյան         -   ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 
         Կ. Հակոբյան           -   ՀՀ կառավարության աշխատակազմի
                                   քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի
                                   վարչության շինարարության և քաղաքային
                                   տնտեսության բաժնի վարիչ
 
         Գ. Համբարձումյան      -   ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
                                   կառավարման վարչության գլխավոր մասնագետ
 
         Ս. Օրդուխանյան        -   Երևանի  քաղաքապետարանի շինարարության
                                   բաժնի պետի տեղակալ
 
         Հ. Ազիզյան            -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի
                                   նախարարության պետական ինվեստիցիոն
                                   քաղաքականության մշակման բաժնի պետ
                                   /հանձնաժողովի քարտուղար/
 
-  պետական պատվեր տեղադրող պետական
կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ