Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0989.230913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 989-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագիրը` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` OJ100208 գույքային ծածկագրով, 215.113.920 դրամ սկզբնական արժեքով (զրոյական վերջնական մնացորդային արժեքով) գույքի` Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով L=3863 գծամետր խողովակաշարի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման հավելվածների համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնված գույքի ցանկում կատարելով համապատասխան փոփոխություն:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված` անկախ գնահատողի կողմից 2013 թվականի հունիսի 14-ին մեկ գծամետրը 70000 դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով:

i

3. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի մեկ գծամետրի նվազագույն գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով` 52500 դրամ (ընդհանուր գինը` 202.807.500 դրամ), որում ներառված է նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների արժեքը:

(3-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1434-Ա որոշում)

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

i

1) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարն իր միջոցների հաշվին, համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` սահմանված կարգով կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի, այլ տրամաչափի խողովակներով փոխարինելը, որը կծառայի որպես ջրամատակարարման համակարգ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված այլ տրամաչափի խողովակներով փոխարինման աշխատանքների իրականացման ժամկետները.

3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների արժեքի նվազեցումից հետո մրցույթի մասնակիցը պատրաստ է վճարել.

4) նոր խողովակաշարի կառուցումը և հետո միայն սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի ապամոնտաժումը և քանդումը.

5) օտարվող գույքի արժեքի առնվազն 65 տոկոսը` որպես կանխավճար, մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ մնացած գումարը` պայմանագրի կնքումից հետո վեցամսյա ժամկետում վճարելը:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1434-Ա որոշում)

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ այդ աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր խողովակները սահմանված կարգով ընդունել որպես նվիրաբերություն և վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում և 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարձակալության պայմանագրերի և նվիրաբերության պայմանագրի կնքումը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել մրցույթի անցկացումը.

2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված աշխատանքները.

3) սույն որոշմամբ նախատեսված մրցույթը չկայանալու դեպքում վեցամսյա ժամկետում կազմակերպել նոր մրցույթներ:

(6-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1434-Ա որոշում)

7. Սահմանել, որ`

i

1) սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը փոխանցվում է «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.

2) նոր ջրային համակարգի կառուցման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողությունն ապահովում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը` իր այլ միջոցների հաշվին.

3) սույն որոշման 1-ին կետում նշված խողովակաշարերի վերջնական չափերը փաստացի ապամոնտաժման և տեղափոխման արդյունքների հիման վրա կճշգրտվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և գնորդի կողմից կազմված ակտի հիման վրա` անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան վերահաշվարկ` հիմք ընդունելով սույն որոշման 3-րդ կետում նշված խողովակի մեկ գծամետրի նվազագույն գինը, բայց ոչ ավելի, քան վերջնական վճարման ենթակա գումարը:

(7-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1434-Ա որոշում)

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` որպես ընթացիկ դրամաշնորհ կրեդիտորական պարտավորությունների (այդ թվում` ջրառի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի և հարկերի գծով) մարման նպատակով ոռոգման համակարգի կազմակերպություններին տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի տարեկան ծրագրային ցուցանիշների` սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի չափով մուտքերի ավելացման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2013
N 989-Ա
Որոշում