050.0045.090317
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «09»        03            2017 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017124
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 փետրվարի 2017 թվականի թիվ 45-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 28-ի ԹԻՎ 225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև
հաշվի առնելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` համաձայն որոնց սպառողները կկարողանան ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել վարկային բյուրոյի դեմ ուղղված ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային բնույթի բողոքները, և
նպատակ ունենալով կանոնակարգը համահունչ դարձնել օրենքներով սահմանված դրույթներին, արդիականացնել և վերացնել կանոնակարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ Կանոնակարգ 8/04-ը» հաստատելու մասին» թիվ 225-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) և Որոշմամբ հաստատված «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ կանոնակարգ 8/04»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագրում և Կանոնակարգի վերնագրում «բողոք-պահանջների» բառը փոխարինել «բողոքների» բառով,
2) Որոշման 1-ին կետում «բողոք-պահանջների» բառը փոխարինել «բողոքների» բառով,
3) Կանոնակարգում «Ընկերություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ֆինանսական կազմակերպություն» բառով համապատասխան հոլովաձևերով,
4) Կանոնակարգում «Բողոք-պահանջ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բողոք» բառով համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի 1-ին նախադասության,
5) Կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ֆինանսական կազմակերպություն կամ կազմակերպություն` Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձ (բացառությամբ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի լիցենզիա ստացած անձանց), ինչպես նաև ԱՊՊԱ բյուրո և Վարկային բյուրո:»,
6) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Բողոք` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը կամ կազմակերպությանը գրավոր ներկայացված բողոք-պահանջ, որը կապված է ֆինանսական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների հետ և պարունակում է գույքային պահանջ, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքները կարող են նաև լինել ոչ գույքային բնույթի: Ընդ որում, բողոքը պետք է առնվազն ներառի հաճախորդի անունը, ազգանունը, նրա հետադարձ կապի միջոցները (բնակության վայրը և հեռախոսահամար), ստորագրությունը, ինչպես նաև բողոքի նկարագրությունը:»,
7) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) Վարկային բյուրո` ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:»,
8) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.
«8) ԱՊՊԱ բյուրո ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:»,
9) Կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը համաձայն Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը համաձայն Հավելված 4-ի»,
10) Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
11) Կանոնակարգի 13-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
12) Կանոնակարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ֆինանսական կազմակերպության կողմից լրացված «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն` Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում` «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն Հավելված 4-ի: Ֆինանսական կազմակերպությունը չի կարող Փոփոխել ձևաթղթի դիզայնը և դրանում պարունակվող տեղեկատվությունը: Ֆինանսական կազմակերպությունը ձևաթղթի «Կազմակերպության ապրանքային նշանը (լոգո)» հատվածում տեղադրում է իր պաշտոնական ապրանքային նշանը, «Դիմեք» տողի բաց թողնված հատվածում լրացնում է ֆինանսական կազմակերպության անվանումը, պատասխանատու աշխատակցի էլեկտրոնային և փոստային հասցեները, իսկ ձևաթղթի ներքևի հատվածի «Հարցերի դեպքում դիմեք» նշագրված տողում լրացնում է ֆինանսական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:»,
13) Կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Բողոքը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում գրավոր պատասխանին կից ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է, իսկ Եթե բողոքը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, ապա ուղարկում է ֆինանսական կազմակերպության կողմից լրացված «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում` «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն Հավելված 4-ի:»,
14) Կանոնակարգի Հավելված 1-ը և Հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչել,
15) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 3-ով և Հավելված 4-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ ԿԲ խորհրդի
2017 թ. փետրվարի 17-ի
թիվ 45-Ն որոշմամբ
 
«Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշմամբ Հավելվածի
 
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈՒՆԵՔ
 
._________________.  .________________________________________________.
|1 ԾԱՆՈԹԱՑԵՔ      |  |Կազմակերպության      |Պատասխանատու աշխատակիցը   |
|ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ|  |յուրաքանչյուր        |պարտավոր է.               |
._________________.  |աշխատակից պարտավոր է |. Տեղեկացնել Ձեր          |
|. Ձեզ ուղղորդել      |իրավունքների և  բողոքների |
|բողոքների հարցերով   |քննության գործընթացի      |
|զբաղվող աշխատակցի մոտ|մասին.                    |
|. Տրամադրել          |. Տրամադրել               |
|հաղորդակցման համար   |կազմակերպությունում գործող|
|անհրաժեշտ տվյալներ   |համապատասխան կանոնները և  |
|(հեռախոսահամար,      |Հայտի ձևը                 |
|էլեկտրոնային հասցե): |                          |
.________________________________________________.
 
._________________.  .________________________________________________.
|2 ԴԻՄԵՔ          |  |կազմակերպության      |                          |
._________________.  |անվանումը            |                          |
|Գրավոր բողոքը        |. Նշեք Ձեր տվյալները`     |
|ներկայացրեք          |պատասխանը ստանալու համար: |
|պատասխանատու         |. Անպայման վերցրեք        |
|աշխատակցին կամ       |ստացականը և  պահպանեք     |
|ուղարկեք հետևյալ     |մինչև  հարցի վերջնական    |
|հասցեներով`          |լուծումը                  |
.________________________________________________.
._________________.  .________________________________________________.
|10 օր անց        |  |.                    |                          |
._________________.  .________________________________________________.
 
._________________.  .________________________________________________.
|3 ԾԱՆՈԹԱՑԵՔ      |  |Կազմակերպությունը    |Հարցեր ունենալու դեպքում  |
|ՊԱՏԱՍԽԱՆԻՆ       |  |բողոքի վերաբերյալ    |կապվեք պատասխանատուի հետ  |
._________________.  |որոշում է կայացնում  |                          |
|(բավարարել, մասնակի  |                          |
|բավարարել, մերժել) 10|                          |
|աշխատանքային օրվա    |                          |
|ընթացքում:           |                          |
.________________________________________________.
._________________.  .________________________________________________.
|Բավարարված չե՞ք  |  |ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ    |
._________________.  |ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե.     |                          |
.________________________________________________.
 
._________________.  .________________________________________________.
|4 ԴԻՄԵՔ          |  |. ֆիզիկական անձ եք,  |. Եթե Ձեր և               |
._________________.  |. բողոքը վերաբերում է|կազմակերպության միջև      |
|մատուցվող            |կնքվել է արբիտրաժային     |
|ծառայությանը և  ունեք|համաձայնություն, ապա ձեր  |
|գումարային պահանջ    |միջև  ծագող վեճերը ենթակա |
|(մինչև  10 մլն դրամ),|են լուծման արբիտրաժայիյն  |
|կամ բողոքը առնչվում է|տրիբունալի կողմից:        |
|վարկային զեկույցում  |. Պայմանագիր կնքելիս Դուք |
|ներառված             |իրավունք ունեք հրաժարվելու|
|տեղեկատվությանը,     |արբիտրաժային              |
|. 10 աշխատանքային    |համաձայնագրից.            |
|օրվա ընթացքում       |կազմակերպությունը պարտավոր|
|պատասխան չեք ստացել  |է Ձեզ ծառայություն        |
|կամ պատասխանը Ձեզ չի |մատուցել:                 |
|բավարարում,          |. Հիշեք. նույնիսկ         |
|. բողոքը չի քննվում  |արբիտրաժային              |
|դատարանում կամ       |համաձայնության առկայության|
|արբիտրաժային         |դեպքում Դուք կարող եք     |
|տրիբունալում,        |դիմել Ֆինանսական համակարգի|
|. պատասխանից հետո չի |հաշտարարին, քանի դեռ      |
|անցել 6 ամիս,        |բողոքը չի քննվել          |
|. բողոքարկվող        |տրիբունալում:             |
|գործողությունը կամ   |. Հաշտարարը իրավասու չէ   |
|անգործությունը տեղի է|ընդունել բողոքը, եթե այն  |
|ունեցել 2008 թ.      |արդեն քննվում է           |
|օգոստոսի 2-ից հետո:  |տրիբունալում:             |
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ     |                          |
|ԱՆՎՃԱՐ ԵՆ            |                          |
|(Երևան  0010,        |                          |
|Մ. Խորենացի փողոց 15,|                          |
|Էլիտ Պլազա բիզնես    |                          |
|կենտրոն, 7-րդ հարկ   |                          |
|+37460 701 111)      |                          |
|_____________________|__________________________|
|ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ     |ԴԱՏԱՐԱՆ                   |
|                     |                          |
|. Դուք կարող եք նաև  |. Դուք միշտ կարող եք դիմել|
|դիմել Կենտրոնական    |դատարան                   |
|բանկ, և  Ձեր բողոքին |. Դատարանի վճիռը ենթակա չէ|
|կպատասխանեն 15       |վերանայման Ֆինանսական     |
|աշխատանքային օրվա    |համակարգի հաշտարարի       |
|ընթացքում            |կողմից:                   |
|(Երևան  0010,        |                          |
|Վ. Սարգսյան 6,       |                          |
|+37410 592 697)      |                          |
|. Եթե Ձեր բողոքը այլ |                          |
|կառույցների          |                          |
|իրավասության դաշտում |                          |
|է, ապա Կենտրոնական   |                          |
|բանկը Ձեր հարցը      |                          |
|կուղղորդի նրանց      |                          |
|տիրույթ:             |                          |
|. Կենտրոնական բանկը  |                          |
|խորհուրդ է տալիս Ձեր |                          |
|խնդրով նախ և  առաջ   |                          |
|դիմել Ֆինանսական     |                          |
|կազմակերպությանը     |                          |
|(քայլ 2):            |                          |
.________________________________________________.
_______________________________________________________________________
                           Հարցերի դեպքում դիմեք
_______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային
փոստի հասցեն)»:
 
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ ԿԲ խորհրդի
2017 թ. փետրվարի 17-ի
թիվ 45-Ն որոշմամբ
 
«Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշմամբ Հավելվածի
 
._________________.  .________________________________________________.
|1 ԾԱՆՈԹԱՑԵՔ      |  |Կազմակերպության      |Պատասխանատու աշխատակիցը   |
|ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ|  |յուրաքանչյուր        |պարտավոր է.               |
._________________.  |աշխատակից պարտավոր է |. Տեղեկացնել Ձեր          |
|. Ձեզ ուղղորդել      |իրավունքների և  բողոքների |
|բողոքների հարցերով   |քննության գործընթացի      |
|զբաղվող աշխատակցի մոտ|մասին.                    |
|. Տրամադրել          |. Տրամադրել               |
|հաղորդակցման համար   |կազմակերպությունում գործող|
|անհրաժեշտ տվյալներ   |համապատասխան կանոնները և  |
|(հեռախոսահամար,      |Հայտի ձևը                 |
|էլեկտրոնային հասցե): |                          |
.________________________________________________.
 
._________________.  .________________________________________________.
|2 ԴԻՄԵՔ          |  |կազմակերպության      |                          |
._________________.  |անվանումը            |                          |
|Գրավոր բողոքը        |. Նշեք Ձեր տվյալները`     |
|ներկայացրեք          |պատասխանը ստանալու համար: |
|պատասխանատու         |. Անպայման վերցրեք        |
|աշխատակցին կամ       |ստացականը և  պահպանեք     |
|ուղարկեք հետևյալ     |մինչև  հարցի վերջնական    |
|հասցեներով`          |լուծումը                  |
.________________________________________________.
._________________.  .________________________________________________.
|15 օր անց        |  |.                    |                          |
._________________.  .________________________________________________.
 
._________________.  .________________________________________________.
|3 ԾԱՆՈԹԱՑԵՔ      |  |Կազմակերպությունը    |Հարցեր ունենալու դեպքում  |
|ՊԱՏԱՍԽԱՆԻՆ       |  |բողոքի վերաբերյալ    |կապվեք պատասխանատուի հետ  |
._________________.  |որոշում է կայացնում  |                          |
|(բավարարել, մասնակի  |                          |
|բավարարել, մերժել) 15|                          |
|աշխատանքային օրվա    |                          |
|ընթացքում:           |                          |
.________________________________________________.
._________________.  .________________________________________________.
|Բավարարված չե՞ք  |  |ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ    |
._________________.  |ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե.     |                          |
.________________________________________________.
 
._________________.  .________________________________________________.
|4 ԴԻՄԵՔ          |  |. ֆիզիկական անձ եք,  |. Եթե Ձեր և               |
._________________.  |. բողոքը վերաբերում է|կազմակերպության միջև      |
|մատուցվող            |կնքվել է արբիտրաժային     |
|ծառայությանը և  ունեք|համաձայնություն, ապա ձեր  |
|գումարային պահանջ    |միջև  ծագող վեճերը ենթակա |
|(մինչև  10 մլն դրամ),|են լուծման արբիտրաժայիյն  |
|կամ բողոքը առնչվում է|տրիբունալի կողմից:        |
|վարկային զեկույցում  |. Պայմանագիր կնքելիս Դուք |
|ներառված             |իրավունք ունեք հրաժարվելու|
|տեղեկատվությանը,     |արբիտրաժային              |
|. 15 աշխատանքային    |համաձայնագրից.            |

փոստի հասցեն)