040.1164.010904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2004 թվականի N 1164-Ն
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 23.05.2019 թիվ 633-Ն որոշում)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 446-Ն որոշում)
(3-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 446-Ն որոշում)
(4-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 446-Ն որոշում)
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 58 որոշումը:
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(7-րդ կետը լրաց. 25.08.16 թիվ 911-Ն, 23.05.2019 թիվ 633-Ն որոշումներ)
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
(8-րդ կետը լրաց. 25.08.16 թիվ 911-Ն, 23.05.2019 թիվ 633-Ն որոշումներ)
(որոշումը փոփ. 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1164-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիաների, այդ լիցենզիաներն ստանալու, գործունեության իրականացման վայրը փոփոխելու համար հայտերի և լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի և և շահումով խաղերի մասին տվյալները ներկայացնելու ձևերը (NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևեր):
(1-ին կետը փոփ. 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն որոշումներ)
2. Եթե նույն կազմակերպությունը նախատեսում է շահումով խաղերի կազմակերպման մեկից ավելի գործունեություն իրականացնել մեկ շինության ներսի տարբեր առանձնացված տարածքներում, և շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքներն ունեն հաճախորդի մուտքի համար նախատեսված (կահավորված, ձևավորված) մեկ ընդհանուր մուտք կամ իրար անմիջապես հարակից են, ապա շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքները դիտվում են որպես մեկ խաղասրահ:
3. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 3 ձևի, որտեղ նշվում են`
ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման (ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում` կազմակերպչի սերվերների տեղակայման վայրը, իսկ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում` նաև խաղասրահի հասցեն) վայրերը և հայտատուի պետական գրանցման համարը,
բ) խաղասրահի անվանումը,
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(3-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 10-Ն, 25.08.16 թիվ 911-Ն որոշումներ)
4. Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)
բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
դ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,
ե) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերի 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին համապատասխանության սերտիֆիկատների պատճենները,
զ) շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի (ընդ որում, N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:),
է) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
ը) (4-րդ կետի ը ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 թիվ 625-Ն որոշում)
թ) շահումով` խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,
ժ) անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ժա) հայտարարագիր` «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ` համաձայն N 6 ձևի:
(4-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 04.07.12 թիվ 860-Ն, 02.05.13 թիվ 462-Ն, 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն, 23.05.2019 թիվ 633-Ն որոշումներ)
5. Հայտատուն գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 5 ձևի, որտեղ նշվում են`
ա) հայտատուի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և նոր գործունեության իրականացման վայրերը և հայտատուի պետական գրանցման համարը,
բ) լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը,
գ) խաղասրահի անվանումը,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(5-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 10-Ն որոշում)
6. Գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
բ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,
դ) շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված ու հաստատված` հայտատուի կառավարման համապատասխան մարմնի կողմից,
ե) շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի, եթե փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները: Ընդ որում, եթե N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալները փոփոխվել են, ապա N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն,
զ) անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:
(6-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 860-Ն, 02.05.13 թիվ 462-Ն, 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն որոշումներ)
7. Եթե շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի կողմից շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի: Ընդ որում, եթե N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալները փոփոխվել են, ապա N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:
(7-րդ կետը փոփ. 02.05.13 թիվ 462-Ն որոշում)
8. Եթե ներկայացված` շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր) և (կամ) խաղասեղան (խաղասեղաններ), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմինը լիցենզիան հայտատուին տրամադրելուց կամ N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալների փոփոխման դեպքում, մինչև դրան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, դրա մասին տեղեկացնում է վերահսկող մարմնին: Վերահսկող մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կողմից լիազոր մարմնից տեղեկությունը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի վրա փակցվում է պիտակ, որում նշվում է հերթական անհատական համարը, այն ստորագրվում է այդ աշխատակցի կողմից, իսկ տվյալ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին և (կամ) խաղասեղանին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են վերահսկող մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը և կազմակերպության տնօրենը: Վերահսկող մարմինը հերթական անհատական համարի վերաբերյալ տեղեկատվությունը մինչև դրան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը տրամադրում է լիազոր մարմնին:
(8-րդ կետը փոփ. 02.05.13 թիվ 462-Ն, 23.05.2019 թիվ 633-Ն որոշումներ)
9. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում` լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
10. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը լրաց. 31.03.11 թիվ 317-Ն որոշում)
11. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի «գ», «դ» և «ժ» կամ 6-րդ կետի «բ», «գ» և «զ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խաղասրահի` Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի, Մեղրիի համայնքների վարչական սահմաններում գտնվելու, հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` հյուրանոցի, մոթելի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(11-րդ կետը լրաց. 04.07.12 թիվ 860-Ն, 02.05.13 թիվ 462-Ն, 30.04.15 թիվ 446-Ն որոշումներ)
12. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի «ժա» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:
(12-րդ կետը լրաց. 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն որոշումներ)
Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի 200 թվականի
_______ -ի _______ -ի No հրամանով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի տեղակալ
______________________________________
Կ.Տ.
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը _________________________ ՇԽ - Կազմակերպության անվանումը _______________ ______________________________
_________________________________________
Կազմակերպության գտնվելու վայրը __________ ______________________________
_________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________ ______________________________
_________________________________________
Տրված է _________________________________ ___ ___________ 200 թ. Գործողության ժամկետը ____________________ անժամկետ
________
Տրված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի 200 թվականի
_______ -ի _______ -ի N հրամանով
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի տեղակալ
______________________________________
Կ.Տ.
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը _________________________ ԽՏ - Կազմակերպության անվանումը _______________ ______________________________
_________________________________________
Կազմակերպության գտնվելու վայրը __________ ______________________________
_________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________ ______________________________
_________________________________________
Տրված է _________________________________ ___ ___________ 200 թ. Գործողության ժամկետը ____________________ անժամկետ
________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ձև 3
ՀԱՅՏ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ._. ._. ._. ._. ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատուի անվանումը, ______________________________________________
կազմակերպական-իրավական ձևը ______________________________________________ և հայտատուի պետական գրանցման համարը
Հայտատուի գտնվելու վայրը ______________________________________________
______________________________________________
Հայտատուի գործունեության ______________________________________________
իրականացման վայրը ______________________________________________
Խաղասրահի անվանումը ______________________________________________
______________________________________________
Հեռախոսահամարը ______________________________________________
______________________________________________
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`
1. (1-ին կետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում) 2. Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու
անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը` դրա ._.
տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին ------------- ._. 3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի
մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում
խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ
շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման
հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին
համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով),
խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության
մասին): 4. Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ._.
ծագման սերտիֆիկատների պատճենները --------------------------------- ._. 5. Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի --------------- ._.
------------------------------------------------------------------ ._. 6. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի
մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում
խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ
շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման
հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության
համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու
դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի
N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման
պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: 7. Տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին
------------------------------------------------------------------ ._.
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 12.05.05 թիվ 625-Ն որոշում) 9. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և
անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված`
հայտատուի կառավարման իրավասու ._.
մարմնի կողմից --------------------------------------------------- ._. 10. Անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի)
նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի
օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, 11. հայտարարագիր` «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների
համապատասխանության վերաբերյալ:
Սույնով հայտնում եմ նաև, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտված չէ:
Առդիր` թերթ:
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ __________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)
____ _______________ 200 թ.
(3-րդ ձևը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 04.07.12 թիվ 860-Ն, 10.01.13 թիվ 10-Ն, 02.05.13 թիվ 462-Ն, 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն, 23.05.2019 թիվ 633-Ն որոշումներ)
Ձև 4
ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|NN | Տվյալներ խաղասեղանների մասին |
|ը/կ|_____________________________________________________________________|
| |ծագման սերտիֆիկատի համարը|տեսակները|մոդելը|ծածկագիրը |սերիական համարը|
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 1.| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 2.| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
|...| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 9.| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
|10.| | | | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|NN | Տվյալներ խաղային սարքավորումների մասին |
|ը/կ|_____________________________________________________________________|
| |ծագման սերտիֆիկատի համարը|տեսակները|մոդելը|ծածկագիրը |սերիական համարը|
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 1.| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
| 2.| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
|...| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
|19.| | | | | |
|___|_________________________|_________|______|__________|_______________|
|20.| | | | | |
._________________________________________________________________________.
Ներկայացված տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ` _________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)
____ _______________ 200 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(4-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)
Ձև 5
ՀԱՅՏ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատուի անվանումը, ______________________________________________
կազմակերպական-իրավական ձևը ______________________________________________ և հայտատուի պետական գրանցման համարը
Հայտատուի գտնվելու վայրը ______________________________________________
______________________________________________
Հայտատուի գործունեության ______________________________________________
իրականացման նոր վայրը ______________________________________________
Լիցենզիայի համարը և ______________________
այն տալու ամսաթիվը _____ _____________ 200 թ.
Խաղասրահի անվանումը ______________________________________________
______________________________________________
Հեռախոսահամարը ______________________________________________
______________________________________________
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ` 1. Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու
անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա ._.
տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին ------------- ._. 2. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի
մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում
խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ
շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման
հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին
համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով),
խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության
մասին): 3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի
մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում
խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ
շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման
հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության
համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու
դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի
N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման
պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: 4. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և
անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված`
հայտատուի կառավարման իրավասու ._.
մարմնի կողմից ---------------------------------------------------- ._. 5. Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ._.
ծագման սերտիֆիկատների պատճենները --------------------------------- ._.
6. Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի ._.
------------------------------------------------------------------ ._. 7. Անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի)
նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի
օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:
Առդիր` թերթ:
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, որի համար ստորագրում եմ` _________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)
____ _______________ 200 թ.
(5-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 04.07.12 թիվ 860-Ն, 10.01.13 թիվ 10-Ն, 02.05.13 թիվ 462-Ն, 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն որոշումներ)
Ձև N 6
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
1. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով` հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք`
1) չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`
ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
բ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,
գ. նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով, ինտերնետ շահումով խաղերի խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,
դ. չի ներկայացնում իր կողմից ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),
ե. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
զ. այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.
2) չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ`
ա. որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ տնօրենը համապատասխանում է 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պարբերություններից որևէ մեկին,
բ. որը գտնվում է սնանկացման վարույթում,
գ. որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,
դ. որի` շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց,
ե. որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն)
2. Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ`
1) իրական շահառուները համընկնում են նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ (բաժնետերերի), փայատիրոջ (փայատերեր) կամ մասնակցի (մասնակիցների) հետ (այլ շահառուներ չկան).
2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ վերջիններիս մասին` անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը և գրանցման համարը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
3. Հայտարարագրին կից ներկայացվում են հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը
4. Կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակված անձի`
1) անունը, հայրանունը, ազգանունը _____________________________________
2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) ____
______________________________________________________________________
3) պաշտոնի անվանումը _________________________________________________
4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը _________________________
______________________________________________________________________
5) պաշտոնում նշանակման ամսաթիվը ______________________________________
6) պաշտոնում նշանակման հիմքը (հրաման, արձանագրություն, այլ) __________
______________________________________________________________________
5. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով` հայտարարում և հավաստում եմ, որ ղեկավար պաշտոնում նշանակված անձը չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`
1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը
6. Հայտարարագրին կից ներկայացվում են`
1) ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրամանը, արձանագրություն և այլն)` կազմակերպչի կողմից հաստատված պատճենը
7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցէ փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Տնօրեն ___________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
____________________ _____ ____________ 20__ թ.
(ստորագրությունը)
(6-րդ ձևը լրաց. 30.04.15 թիվ 446-Ն, 25.08.16 թիվ 911-Ն, 23.05.2019 թիվ 633-Ն որոշումներ)
Ձև N 7
Տրված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի 20 թվականի
_____ -ի _____ -ի N հրամանով
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի տեղակալ
_________________________
Կ.Տ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը _____________________ ԻՇԽ -
Կազմակերպության անվանումը ____________ ________________________
________________________________________
________________________
Կազմակերպության գտնվելու վայրը _________
Գործունեության իրականացման վայրը _______ ________________________
(անմիջականորեն (խաղասրահի միջոցով)
ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման
դեպքում` նաև խաղասրահի հասցեն)
_____________________________
Տրված է ________________________ ___ ___________ 20 թ.
Գործողության ժամկետը _______________ անժամկետ
(7-րդ ձևը լրաց. 25.08.16 թիվ 911-Ն որոշում)