Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 սեպտեմբերի 2018 թվականի N 2300-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋ-ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱԹՂԹԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 2293-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 2405-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուների ցանկը, ըստ մասնագիտությունների` համաձայն հավելված N 1-ի.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուին ներկայացվող պահանջ-պայմանները և նրանց գործունեության նկարագիրը` համաձայն հավելված N 2-ի.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուի ոլորտային վերլուծության ու հաշվետվության ձևաչափը` համաձայն հավելված N 3-ի.

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուի մասնագիտական խորհրդատվության ձևանմուշը` համաձայն հավելված N 4-ի.

5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուի պաշտոնական ձևաթղթի ձևանմուշը` համաձայն հավելված N 5-ի.

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման բացակայության կամ առկայության հայտարարագրի ձևանմուշը` համաձայն Ձև 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ցանկը և նրանց գործունեության նկարագիրը հաստատելու մասին» N 2293-Ա և 2016 թվականի հուլիսի 29-Ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների անհատական կազմը հաստատելու մասին» N 2405-Ա հրամանները:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    առողջապահության նախարար      Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 7-ի

N 2300-Ա հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|1. |ՀՀ ԱՆ խորհրդատու Ընտանեկան բժշկության գծով        |Սամվել Արամայիսի  |

|   |                                                  |Հայրումյան        |

|___|__________________________________________________|__________________|

|2. |ՀՀ ԱՆ խորհրդատու Ներքին հիվանդությունների գծով    |Մանիկ Բենիամինի   |

|   |(թերապիա)                                         |Գեմիլյան          |

|___|__________________________________________________|__________________|

|3. |ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկաբուժության գծով             |Սերգեյ Գերասիմի   |

|   |                                                  |Սարգսյան          |

|___|__________________________________________________|__________________|

|4. |ՀՀ ԱՆ խորհրդատու Նյարդաբանության գծով             |Սամսոն Գաբրիելի   |

|   |                                                  |Խաչատրյան         |

|___|__________________________________________________|__________________|

|5. |ՀՀ ԱՆ խորհրդատու Հոգեբուժության և  բժշկական       |Լուսինե Անդրանիկի |

|   |հոգեբանության գծով                                |Արզումանյան       |

|___|__________________________________________________|__________________|

|6. |ՀՀ ԱՆ խորհրդատու Սրտաբանության գծով               |Համլետ Գրիգորիի   |

|   |                                                  |Հայրապետյան       |

|___|__________________________________________________|__________________|

|7. |ՀՀ ԱՆ խորհրդատու Մաշկաբանության և  վեներոլոգիայի  |Հովհաննես Արտաշեսի|

|   |գծով                                              |Հովհաննիսյան      |

|___|__________________________________________________|__________________|

|8. |ՀՀ ԱՆ խորհրդատու Ընդհանուր վիրաբուժության         |Սուրեն Աղոյի      |

|   |գծով                                              |Ստեփանյան         |

|___|__________________________________________________|__________________|

|9. |ՀՀ ԱՆ խորհրդատու Վնասվածքաբանության և  օրթոպեդիկ  |Արմեն Գերասիմի    |

|   |վիրաբուժության գծով                               |Չարչյան           |

|___|__________________________________________________|__________________|

|10.|ՀՀ ԱՆ խորհրդատու Ուռուցքաբանության գծով           |Գևորգ  Նաիրիի     |

|   |                                                  |Թամամյան          |

|___|__________________________________________________|__________________|

|11.|ՀՀ ԱՆ խորհրդատու Ակնաբանության գծով               |Արտաշես Արտոյի    |

|   |                                                  |Զիլֆյան           |

|___|__________________________________________________|__________________|

|12.|ՀՀ ԱՆ խորհրդատու Քիթ-կոկորդ-ականջաբանության գծով  |Արթուր Կիմի       |

|   |                                                  |Շուքուրյան        |

|___|__________________________________________________|__________________|

|13.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկաբարձության և  գինեկոլոգիայի |Վահե Միքայելի     |

|   |գծով                                              |Գյուլխասյան       |

|___|__________________________________________________|__________________|

|14.|ՀՀ ԱՆ խորհրդատու Անեսթեզիոլոգիայի և  ինտենսիվ     |Անատոլի Սերգեյի   |

|   |թերապիայի գծով                                    |Գնունի            |

|___|__________________________________________________|__________________|

|15.|ՀՀ ԱՆ խորհրդատու Ֆիզիկական և  վերականգնողական     |Վարսինե Սերգեյի   |

|   |բժշկության գծով                                   |Բալասանյան        |

|___|__________________________________________________|__________________|

|16.|ՀՀ ԱՆ խորհրդատու Բժշկական ախտորոշիչ               |Գեղամ Գուրգենի    |

|   |ճառագայթաբանության գծով                           |Աղաբեկյան         |

|___|__________________________________________________|__________________|

|17.|ՀՀ ԱՆ խորհրդատու Արյունաբանության, տրանսֆուզիոն   |Սամվել Հովհաննեսի |

|   |բժշկության և  արյան պաշարման գծով                 |Դանիելյան         |

|___|__________________________________________________|__________________|

|18.|ՀՀ ԱՆ խորհրդատու Կլինիկական ախտաբանության գծով    |Փառանձեմ Սլավայի  |

|   |                                                  |Խաչատրյան         |

|___|__________________________________________________|__________________|

|19.|ՀՀ ԱՆ խորհրդատու Թոքաբանության և  տուբերկուլյոզի  |Լուսինե Միքայելի  |

|   |գծով                                              |Եղիազարյան        |

|___|__________________________________________________|__________________|

|20.|ՀՀ ԱՆ խորհրդատու Ինֆեկցիոն հիվանդությունների գծով |Նարինե Կոնստանտինի|

|   |                                                  |Սարգսյանց         |

|___|__________________________________________________|__________________|

|21.|ՀՀ ԱՆ խորհրդատու Նյարդավիրաբուժության գծով        |Վիգեն Գրիգորի     |

|   |                                                  |Անանյան           |

|___|__________________________________________________|__________________|

|22.|ՀՀ ԱՆ խորհրդատու Պլաստիկ և  վերակառուցողական      |Արմեն Ռաֆայելի    |

|   |վիրաբուժության գծով                               |Հովհաննիսյան      |

|___|__________________________________________________|__________________|

|23.|ՀՀ ԱՆ խորհրդատու Անոթային վիրաբուժության գծով     |Էդուարդ Միքայելի  |

|   |                                                  |Աղիյան            |

|___|__________________________________________________|__________________|

|24.|ՀՀ ԱՆ խորհրդատու էնդոկրինոլոգիայի գծով            |Նաիրա Վալիկոյի    |

|   |                                                  |Գոգյան            |

|___|__________________________________________________|__________________|

|25.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական վիրաբուժության գծով     |Դավիթ Նիկոլայի    |

|   |                                                  |Դալլաքյան         |

|___|__________________________________________________|__________________|

|26.|ՀՀ ԱՆ խորհրդատու Ընդհանուր (ընտանեկան)            |Դավիթ Վաչիկի      |

|   |ստոմատոլոգիայի գծով                               |Մաթևոսյան         |

|___|__________________________________________________|__________________|

|27.|ՀՀ ԱՆ խորհրդատու Երիկամաբանության գծով            |Աշոտ Ալեքսանդրի   |

|   |                                                  |Սարգսյան          |

|___|__________________________________________________|__________________|

|28.|ՀՀ ԱՆ խորհրդատու Նեոնատոլոգիայի գծով              |Պավել Արտյոմի     |

|   |                                                  |Մազմանյան         |

|___|__________________________________________________|__________________|

|29.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական ռեանիմացիայի և  ինտենսիվ|Հրանտ Զավենի      |

|   |թերապիայի գծով                                    |Կալենտերյան       |

|___|__________________________________________________|__________________|

|30.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական սրտաբանության գծով      |Կարեն Լեոնիդի     |

|   |                                                  |Զոհրաբյան         |

|___|__________________________________________________|__________________|

|31.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական ներզատաբանության գծով   |Ելենա Միքայելի    |

|   |                                                  |Աղաջանովա         |

|___|__________________________________________________|__________________|

|32.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական նյարդաբանության գծով    |Վարսենիկ Աշոտի    |

|   |                                                  |Ջալադյան          |

|___|__________________________________________________|__________________|

|33.|ՀՀ ԱՆ խորհրդատու Երեխաների և  դեռահասների         |Սիրանույշ Ազատի   |

|   |հոգեբուժության գծով                               |Հակոբյան          |

|___|__________________________________________________|__________________|

|34.|ՀՀ ԱՆ խորհրդատու Թմրաբանության գծով               |Սուրեն Ռաֆայելի   |

|   |                                                  |Նազինյան          |

|___|__________________________________________________|__________________|

|35.|ՀՀ ԱՆ խորհրդատու Այրվածքաբանության գծով           |Կարինե Յուրիի     |

|   |                                                  |Բաբայան           |

|___|__________________________________________________|__________________|

|36.|ՀՀ ԱՆ խորհրդատու Բժշկական թունաբանության գծով     |Մարինե Ռոբերտի    |

|   |                                                  |Գրիգորյան         |

|___|__________________________________________________|__________________|

|37.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական և  նորածնային           |Էդուարդ Արտուշի   |

|   |նյարդավիրաբուժության գծով                         |Ասատրյան          |

|___|__________________________________________________|__________________|

|38.|ՀՀ ԱՆ խորհրդատու Լաբորատոր ծառայությունների գծով  |Արթուր Խաչատուրի  |

|   |                                                  |Մելքոնյան         |

|___|__________________________________________________|__________________|

|39.|ՀՀ ԱՆ խորհրդատու Ուրոլոգիայի գծով                 |Արթուր Մկրտիչի    |

|   |                                                  |Գրաբսկի           |

|___|__________________________________________________|__________________|

|40.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական ստոմատոլոգիայի գծով     |Հրանտ Յուրիի      |

|   |                                                  |Տեր-Պողոսյան      |

|___|__________________________________________________|__________________|

|41.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական ակնաբուժության գծով     |Ինգա Սամվելի      |

|   |                                                  |Սարգսյան          |

|___|__________________________________________________|__________________|

|42.|ՀՀ ԱՆ խորհրդատու Սրտային վիրաբուժության գծով      |Գագիկ Հուսիկի     |

|   |                                                  |Հեբոյան           |

|___|__________________________________________________|__________________|

|43.|ՀՀ ԱՆ գլխավոր խորհրդատու Սեքսոպաթոլոգիայի գծով    |Սևադա  Վանիկի     |

|   |                                                  |Հակոբյան          |

|___|__________________________________________________|__________________|

|44.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական տրավմատոլոգիայի և       |Վահե Վիկտորի      |

|   |օրթոպեդիայի գծով                                  |Յավրյան           |

|___|__________________________________________________|__________________|

|45.|ՀՀ ԱՆ խորհրդատու Մանկական վերականգնողաբանության   |Լիանա Ստեփանի     |

|   |գծով                                              |Աղաջանյան         |

|___|__________________________________________________|__________________|

|46.|ՀՀ ԱՆ խորհրդատու հեմոդիալիզի գծով                 |Հելեն Վարդանի     |

|   |                                                  |Նազարյան          |

|___|__________________________________________________|__________________|

|47.|ՀՀ ԱՆ խորհրդատու ռևմատոլոգիայի  գծով              |Քնարիկ Վարդանի    |

|   |                                                  |Գինոսյան          |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 14.02.2019 թիվ 370-Ա, 21.02.2019 թիվ 432-Ա հրամաններ)

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 7-ի

N 2300-Ա հրամանի

 

ՊԱՀԱՆՋ-ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուների անվանական ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

2. Որպես խորհրդատու կարող է նշանակվել (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարեն հետևյալ չափանիշներին.

1) ընտրության պարտադիր չափանիշներ են`

ա. կունենան առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ. կտիրապետեն օտար լեզվի (գրել, կարդալ, հաղորդակցվել).

գ. կլինեն Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական մասնագիտական ասոցիացիայի անդամ.

2) ընտրության լրացուցիչ չափանիշներ են`

ա. միջազգային մասնագիտական ասոցիացիայի անդամություն.

բ. առնվազն 2 օտար լեզվի իմացություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուն իր ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի, գործելակարգերի, ուղեցույցների, ընթացակարգերի և այլ իրավական ակտերի մշակմանը, լրամշակմանը, տեղայնացմանը.

2) Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրում է բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառման իրատեսականությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա ազդեցությունը բժշկական օգնության ու սպասարկման որակի ցուցանիշների վրա և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է առողջապահական միջազգային փորձը և տարեկան առնվազն մեկ անգամ ներկայացնում դրա ներդրման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում.

4) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վիճակագրական-տեղեկատվական բազայում առկա ոլորտային տեղեկատվությունը և տարեկան առնվազն մեկ անգամ ներկայացնում դրանից բխող առաջարկներ.

5) համագործակցում է մասնագիտական ասոցիացիաների հետ.

6) Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրում է քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները` տալիս է մասնագիտական եզրակացություններ.

7) մասնակցում է բժշկական կազմակերպությունների և մասնագետների նախապատրաստմանը արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու և դրանց հետևանքների վերացման փուլերում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար.

8) առավել բարդ և չճշտված ախտորոշումների դեպքում իրականացնում է մասնագիտական խորհրդատվություն, մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրավիրվող կոնսիլիումներին.

9) համագործակցում է Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության համապատասխան առողջապահական կառույցների և պատասխանատուների հետ.

10) համագործակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող դեպքերի կլինիկական փորձագիտության ժամանակ, ըստ անհրաժեշտության, վիճելի դեպքերում տալիս է մասնագիտական եզրակացություններ.

11) յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ և համապատասխան ոլորտի վերլուծություն` համաձայն սույն հրամանով հաստատված ձևաչափի.

12) իր բացակայության ժամանակ այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Խորհրդատուն պետք է ունենա նվազագույնը 2 օգնական` խորհրդատուի գործառույթների շրջանակներում նրան աջակցելու համար: Օգնականների կոնտակտային տվյալները Նախարարություն պետք է ներկայացվեն խորհրդատուի նշանակումից հետո հնգօրյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուի շահերի բախումը կանխելու և բախման հնարավոր լուծումների ապահովման նպատակով, սույն հրամանի 2-րդ հավելվածի 3-րդ կետի 6-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում, խորհրդատուն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում իր լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր` համաձայն սույն կարգի N 1 ձևի:

Սույն հրամանի իմաստով, շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:

6. Սույն կարգի 5-րդ կետի իմաստով փոխկապակցած են համարվում խորհրդատուի`

1) կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Խորհրդատուի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

2) խորհրդատուի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 7-ի

N 2300-Ա հրամանի

 

ՁԵՎԱՉԱՓ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուն ներկայացնում է Նախարարի համապատասխան հրամանով սահմանված գործառույթների շրջանակներում առողջապահության ոլորտի բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկությունները գրավոր տեսքով` հետևյալ ձևաչափով.

1) ներածական մաս - ոլորտում առկա իրավիճակի վերլուծություն, ներառյալ մարդկային ռեսուրսները, բժշկական սարքավորումներով հագեցվածության աստիճանը, իրականացված միջոցառումները (մինչև մեկ էջի սահմաններում).

2) առաջարկությունների մաս - ոլորտում բարեփոխումների առաջարկներ` վերլուծելով.

ա. խնդրի արդիականությունը և նկարագրությունը` հաշվի առնելով միջազգային փորձը.

բ. նշված առաջարկների հիմնավորումներ.

գ. անհրաժեշտ ռեսուրսների և միջոցառումների ցանկ.

դ. միջոցառումների իրականացման կոնկրետ ժամանակացույց.

ե. ակնկալվող արդյունքներ:

 

._______________________________________________________.

|Խնդրի    |Միջոցառումը|Անհրաժեշտ  |Կատարման|Ակնկալվող   |

|անվանումը|           |ռեսուրսները|ժամկետը |արդյունքները|

|_________|___________|___________|________|____________|

|_________|___________|___________|________|____________|

|_________|___________|___________|________|____________|

._______________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 7-ի

N 2300-Ա հրամանի

 

    ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ        ԶԻՆԱՆՇԱՆ             REPUBLIC OF ARMENIA

    ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՕ                                    MINISTRY OF HEALTH

ԶԴՐԱՎՕՕԽՐԱՆԵՆԻԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ___________________-ԻՆ

ՀՀ առողջապահության նախարարության _________________________ վարչությունը

ուղեգրում է _____________________________________ քաղաքի (մարզի) բնակիչ

__________________________________-ին մասնագիտական խորհրդատվության (ում

կողմից) ______________________:

______________________ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________________

                                                       (ստորագրություն)

_______________________________________________________________________

կտրման գիծը

_______________________________________________________________________

                                                                      ՀՀ ԱՆ

                         

                        ՀԵՏԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

                 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքացի ______________________________________________________________

(Անուն, ազգանուն, տարիքը, բնակության վայրը)

Կատարվել է խորհրդատվություն`

_______________________________________________________________________

                                (ում կողմից)

Եզրակացություն ________________________________________________________

_______________________________________________________________________

(լրացուցիչ հետազոտություն, հիվանդանոցային բուժում, արտահիվաՆդանոցային

բուժում)

    Պացիենտ կամ նրա հարազատը                            ___________________

                                                          (ստորագրություն)

    Բժշկական հաստատության ղեկավար                        ___________________

                                                          (ստորագրություն)

 

Հավելված N 5

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի սեպտեմբերի 7-ի

N 2300-Ա հրամանի

 

ՁԵՎԱՆՄՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱԹՂԹԻ

 

ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

 

Ձև 1

 

ՁԵՎԱՆՄՈՒՇ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ

(ընդգծել)

 

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու __________________________

______________________________________________________________________

               (խորհրդատուի` անունը, ազգանունը, հայրանունը)

Արդյո՞ք Ձեր, Ձեզ հետ փոխկապակցված անձանց կամ Ձեր կողմից ներկայացված

կազմակերպության/ գործատուի մոտ առկա է շահերի բախում __________________

______________________________________

                    (նշվում է իրականացվող աշխատանքը)

           ._.                                   ._.

           ._.                                   ._.

        ԱՅՈ                                    ՈՉ

 

Եթե այո, խնդրում ենք նկարագրել, թե ինչ ձևով է այն դրսևորվում _______

______________________________________________________________________

______________________________________________________________________

(նշվում է խորհրդատուի կամ նրա հետ փոխկապակցված անձի (անձանց) կամ

վերջինիս կողմից ներկայացված կազմակերպության հետ առկա շահերի բախման

նկարագիրը)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

______________________________________________________________________

        (հայտարարագիր ներկայացնողի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ամսաթիվ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.09.2018
N 2300-Ա
Հրաման