040.0666.110603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«11» հունիսի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 հունիսի 2003 թվականի N 666-Ն
 
«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
ա) պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է.
բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,
էլեկտրամոնտաժման աշխատանքներ,
սանիտարատեխնիկական աշխատանքներ,
հարդարման աշխատանքներ,
կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և
պատրաստի սննդի մատակարարում:
(2-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 469-Ն, 20.01.05 թիվ 10-Ն որոշումներ)
3. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:
(3-րդ կետը փոփ. 04.07.18 թիվ 744-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1639-Ն որոշում)
(5-րդ կետը փոփ. 21.08.03 թիվ 998-Ն որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1639-Ն որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1639-Ն որոշում)
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունիսի 5-ի N 666-Ն որոշման
 
ՑԱՆԿ
N 2 ԵՎ 3 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
 
.__________________________________________________________________.
|NN |  Պետական մարմնի անվանումը |      Անհատույց օգտագործման       |
|ը/կ|                           |   տրամադրվող տարածքի նկարագիրը   |
|___|___________________________|__________________________________|
|1. |ՀՀ առողջապահության         |N 3 կառավարական շենքի             |
|   |նախարարություն             |նորակառույց մասնաշենքի 2-րդ հարկը |
|   |                           |(31 սենյակ)                       |
|___|___________________________|__________________________________|
|2. |ՀՀ առևտրի  և  տնտեսական    |N 3 կառավարական շենքի             |
|   |զարգացման նախարարություն   |գործող մասնաշենքի 2-րդ հարկի      |
|   |                           |ձախակողմյան թևը  (13 սենյակ)      |
|___|___________________________|__________________________________|
|3. |ՀՀ բնապահպանության         |N 3 կառավարական շենքի             |
|   |նախարարություն             |նորակառույց մասնաշենքի 5-րդ հարկը |
|   |                           |(31 սենյակ) և  գործող մասնաշենքի  |
|   |                           |5-րդ հարկը (27 սենյակ)            |
|   |                           |8 հարկանի կենտրոնական հատվածի     |
|   |                           |100 քառ. մետր տարածքը             |
|___|___________________________|__________________________________|
|4. |ՀՀ գյուղատնտեսության       |N 3 կառավարական շենքի             |
|   |նախարարություն             |նորակառույց մասնաշենքի 1-ին հարկը |
|   |                           |(31 սենյակ)                       |
|___|___________________________|__________________________________|
|5. |ՀՀ կրթության և  գիտության  |N 3 կառավարական շենքի             |
|   |նախարարություն             |նորակառույց մասնաշենքի 6-րդ հարկը |
|   |                           |(31 սենյակ) և  7-րդ հարկից 4      |
|   |                           |սենյակ                            |
|   |                           |8 հարկանի կենտրոնական հատվածի     |
|   |                           |100 քառ. մետր տարածքը             |
|___|___________________________|__________________________________|
|6. |ՀՀ մշակույթի,              |N 3 կառավարական շենքի             |
|   |երիտասարդության հարցերի և  |նորակառույց մասնաշենքի 7-րդ       |
|   |սպորտի նախարարություն      |հարկից 27 սենյակ                  |
|   |                           |8 հարկանի կենտրոնական հատվածի     |
|   |                           |170 քառ. մետր տարածքը             |
|___|___________________________|__________________________________|
|7. |ՀՀ սոցիալական ապահովության |N 3 կառավարական շենքի             |
|   |նախարարություն             |նորակառույց մասնաշենքի 3-րդ հարկը |
|   |                           |(31 սենյակ) և  գործող մասնաշենքի  |
|   |                           |3-րդ հարկի ձախակողմյան թևը  (13   |
|   |                           |սենյակ)                           |
|___|___________________________|__________________________________|
|7.1|ՀՀ տարածքային կառավարման   |N 2 կառավարական մասնաշենքից 2280  |
|   |նախարարություն             |քառ. մետր տարածք (48 սենյակ և  6  |
|   |                           |սանհանգույց)                      |
|___|___________________________|__________________________________|
|8. |ՀՀ քաղաքաշինության         |N 3 կառավարական շենքի             |
|   |նախարարություն             |նորակառույց մասնաշենքի 4-րդ հարկը |
|   |                           |(31 սենյակ) և  գործող մասնաշենքի  |
|   |                           |4-րդ հարկը (27 սենյակ)            |
|___|___________________________|__________________________________|
|9. |ՀՀ ազգային վիճակագրական    |N 3 կառավարական շենքի             |
|   |ծառայություն               |գործող մասնաշենքի 6-րդ և  7-րդ    |
|   |                           |հարկերը (54 սենյակ)               |
|   |                           |8-րդ հարկից 120 մետր օժանդակ      |
|   |                           |տարածք                            |
.__________________________________________________________________.
(ցանկը փոփ. 25.03.04 թիվ 410-Ն, 03.05.07 թիվ 573-Ն որոշումներ)