ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1939-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման 5-րդ կետը «տվյալները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)` հնգօրյա պարբերականությամբ» բառերով.
i
2) որոշման հավելվածի 1-ին կետում «Արցախում հաշվառված քաղաքացիներին» բառերը փոխարինել «` 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Արցախում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաներին), 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխաներին» բառերով.
i
3) որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) շահառուն (եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է` ապա շահառուն կամ ծնողը) 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չունի Արցախի հաշվառում կամ 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխան 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.».
i
4) որոշման հավելվածի 8-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված` մոր անունը, առկայության դեպքում` հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները,» բառերով.
i
5) որոշման հավելվածի 13-րդ կետը «Հայփոստի» բառից հետո լրացնել «և Արցախփոստի» բառերով.
i
6) որոշման հավելվածի 16-րդ կետը «դիմաց» բառից հետո լրացնել «և ենթակա չէ ժառանգման» բառերով.
7) որոշման հավելվածի 17-րդ կետում «15» թիվը փոխարինել «25» թվով.
i
8) 19-րդ կետը «փոխանցված գումարը» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի մարտի 15-ը» բառերով.
9) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«20. Սույն կարգի հիման վրա միանվագ դրամական օգնություն և լրացուցիչ աջակցություն նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում) մահվան պատճառով մինչև 2021 թվականի մարտի 1-ը չվճարված գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում` շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայականը, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն են ներկայացվում`
1) մինչև 2021 թվականի մարտի 1-ը` ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.
2) 2021 թվականի մարտի 1-ին և դրանից հետո` մինչև 2021 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) որոշման հավելվածի 1-ին կետում «հաշվառված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին» բառերը փոխարինել «2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաներին), այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող երեխաներին» բառերով.
i
2) որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը «հաշվառում» բառից հետո լրացնել «կամ այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված անչափահաս շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերով.
i
3) որոշման հավելվածի 8-րդ կետը «չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված` մոր անունը, առկայության դեպքում` հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները,» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 3
Երևան