Սեղմել Esc փակելու համար:
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2024 թվականի N 377-Ն

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 413-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ`

ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1-ին կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված` Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ` Ծառայություններ) մատուցման ԼՋ N 0001 լիցենզիայի (այսուհետ` Լիցենզիա) պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի` 2024 թվականի օգոստոսի 9-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ` առաջարկելով Ծառայությունների սակագները պահպանել 2024 թվականի համար սահմանված մակարդակին,

բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ընկերության, ջրային կոմիտեի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2024 թվականի ապրիլի 15-19-ը, հուլիսի 8-19-ը և սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածներում իրականացրել է սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ,

գ) ջրային կոմիտեի, Ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին ստորագրված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 52 համաձայնագրի 1-ին կետով Ընկերության հետագա բնականոն գործունեության ապահովման նպատակով կողմերն ընդունում և համաձայնվում են 2025 թվականի համար մանրածախ գումարային սակագինը 2024 թվականին սպառողների կողմից վճարվող մանրածախ գումարային սակագնին համապատասխանեցնելու նպատակով 2025 թվականի բազիսային սակագինը վերանայել և սահմանել 138,45 դրամ/խմ-ի (առանց ավելացված արժեքի հարկի) չափով, որի հիման վրա փոփոխություններ են կատարվել Լիցենզիայի պայմանների «Սակագներ և սակագների ճշգրտումներ» N 3 հավելվածում,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման 2-րդ կետով Հանձնաժողովին առաջարկվել է Ծառայությունների մատուցման սակագները սահմանելիս, նույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս մատուցվող Ծառայությունների համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ,

և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 79.1-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշումը և Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը` Հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Ընկերության կողմից`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին)`

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127,5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22,5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 27,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին`

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 141,9667 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 170,36 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 25,05 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 30,06 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 33,26617 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 39,9194 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 16,63308 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 19,9597 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 10,81242 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 12,9749 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 519-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 413-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

ք. Երևան

27 նոյեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.11.2024
N 377-Ն
Որոշում