040.1934.211202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«21» դեկտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1934-Ն
 
i
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը հաստատելու մասին» N 78 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու 1-ին նախաբանը փոփ. 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
 
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
 
._____________________________________________________________.
|   Հատուկ    |             Զբաղեցրած պաշտոնը                 |
|   կոչումը   |                                               |
|             |                                               |
|             |                                               |
|             |                                               |
|             |                                               |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի ղեկավար                |
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալ       |
|գեներալ-մայոր|                                               |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի վարչության պետ         |
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ|
|գնդապետ      |Վերադաս մաքսային մարմնի մաքսային պետ           |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ              |
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ     |
|փոխգնդապետ   |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ  |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ      |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ|
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի     |
|մայոր        |տեղակալ                                        |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ     |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ   |
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի    |
|կապիտան      |տեղակալ                                        |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի   |
|             |պետ                                            |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի          |
|             |բաժանմունքի պետ                                |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ |
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի|
|ավագ         |պետ                                            |
|լեյտենանտ    |Վերադաս մաքսային մարմնի տեսուչ                 |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան գլխավոր տեսուչ|
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի գլխավոր  |
|             |տեսուչ                                         |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան ավագ տեսուչ   |
|ծառայության  |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի ավագ     |
|լեյտենանտ    |տեսուչ                                         |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսատան տեսուչ        |
|             |Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի տեսուչ   |
|_____________|_______________________________________________|
|Մաքսային     |                                               |
|ծառայության  |                                               |
|կրտսեր       |                                               |
|լեյտենանտ    |                                               |
._____________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 28.07.05 թիվ 1094-Ն որոշում)
 
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1934-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
 
.______________________________________________________________.
|Ծառայության ստաժը|   Դրամական հավելավճարի չափը (պաշտոնական    |
|                 |      դրույքաչափի համեմատ` տոկոսներով)      |
|_________________|____________________________________________|
|    5-10 տարի    |                    5                       |
|_________________|____________________________________________|
|   10-15 տարի    |                   10                       |
|_________________|____________________________________________|
|   15-20 տարի    |                   15                       |
|_________________|____________________________________________|
|   20-25 տարի    |                   20                       |
|_________________|____________________________________________|
|25 և  ավելի տարի |25 տարվանից ավելի յուրաքանչյուր տարվա համար |
|                 |լրացուցիչ հավելավճար` պաշտոնական դրույքաչափի|
|                 |1 տոկոսի չափով                              |
.______________________________________________________________.