Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 204.2-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «կեղծ տվյալներ ներկայացնելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 206.5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 206.5. Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը

 

1. Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասից հանել «206.5,» թիվը:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հարկադիր կատարողը` սույն օրենսգրքի 204.2-րդ և 206.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և 204.2-րդ հոդվածով» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

(7-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-138-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-191-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.04.2024
N ՀՕ-191-Ն օրենք