Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐ ...

 

08.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2025 թվականի N 956-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հունիսի 13-ից մինչև 2028 թվականի հունիսի 12-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. հուլիսի 17
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հուլիսի 17-ի
N 956-Ա որոշման
 

ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտահան-ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե-կու-թյուն-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 9406903100 Ամբողջական ջերմատուն կազմաքանդված Ջերմատան տեխնիկական բնութագիր (հակիրճ) Ընդհանուր մակերես – 12,403 մ2 Կոնստրուկցիա – Բազմաթռիչք կառուցվածք` պատրաստված ցինկապատ մետաղյա պրոֆիլներից, բարձր դիմադրողականությամբ: Բազմաշերտ պոլիէթիլենային թաղանթ Ջեռուցման համակարգ Գազով աշխատող ջերմային 2 կաթսա Ջեռուցման երկաթե խողովակաշարեր Գազով աշխատող այրիչներ Տարատեսակ ջրի պոմպեր` շրջանառության և ճնշման կառավարման համար Եռաշխատ և սովորական փականներ` ջերմային հոսքերի վերահսկման նպատակով Օդափոխություն և ստվերացում Կրկնակի բացվող պատուհաններ` համապատասխան էլեկտրական շարժիչներով Կրկնակի ստվերացման համակարգ` համապատասխան էլեկտրական շարժիչներով և երկու տեսակ վարագույրով Մառախլապատման համակարգ` համապատասխան էլեկտրական շարժիչներով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե և ցինկապատ խողովակներով և կաթոցիչներով Օդախառնիչներ` համասեռ կլիմայի ապահովման համար Ոռոգման համակարգ Կաթիլային ոռոգման համակարգ` Պոլիէթիլային խողովակներ, Փականներ (ավտոմատ և մեխանիկական), Ճնշման կարգավորիչներ, Կաթոցիչներ Բույսերի աճեցման ջրհորդաններ` համապատասխան հենակներով Ջրի մատակարարում Ջրի պոմպեր և ջրի բաքեր Կառավարման համակարգ Կենտրոնացված կլիմայի կառավարման համակարգ Տվիչներ` կլիմայի կառավարման և մոնիտորինգի համար Տեխնիկական սենյակ Կառուցված է սենդվիչ պանելներից Լրացուցիչ սարքավորումներ Սայլակներ, սրսկիչներ և ամբարձիչներ կգ 398 608 Իրան, ԵՄ, Չինաստան Իրան, ԵՄ, Չինաստան 436192500  
2. 6306120000 Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր, վրաններ. առագաստներ նավակների համար, վինդսերֆինգի տախտակների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար. ավտոտուրիստների ճամբարի համար նախատեսված պիտույքներ Սինթետիկ թելերից տենտեր ջերմոցների համար, առանց ապրանքանիշ կգ 3 661 Չինաստան Չինաստան 12750000

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

3920108909

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ`

ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված

այլ նյութերի հետ

Պոլիէթիլենային թաղանթ ջերմոցի համար` evo 750ac- 180mic, 141 գլանափաթեթ

կգ

8 400

Չինաստան

Չինաստան

15000000

2.

0602400000

Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ

Վարդեր` պատվաստված կամ չպատվաստված

հատ

18 000

ԵՄ երկրներ

ԵՄ երկրներ

23000000

  ԸՆԴԱՄԵՆԸ             486 942 500  

(հավելվածը փոփ. 07.05.26 թիվ 617-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2025
N 956-Ա
Որոշում