Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0201.090812

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        08            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2012 թվականի թիվ 201-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել ԱՊՊԱ վկայագրերի կնքման գործընթացի արդյունավետությունը, լուծել ձեռագիր եղանակով լրացվող ԱՊՊԱ վկայագրերի հետ կապված գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրները, ինչպես նաև բարելավել կնքված ԱՊՊԱ վկայագրերի վերաբերյալ ամբողջական տվյալների` առավելագույնս ճշգրիտ և սեղմ ժամկետներում, ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ մուտքագրման գործընթացը,

հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, ժամկետները և տեղեկատվական համակարգի օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 326-Ն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, ժամկետները և տեղեկատվական համակարգի օգտագործման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 26-րդ կետը:

i

2) Կարգի 30-րդ կետը «տվյալներին» բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կարգի 31.1-րդ կետով սահմանված հարցման արդյունքում ստացված տեղեկատվությունում առկա է անհամապատասխանություն ապահովադրի կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալների հետ» բառերով:

i

3) Կարգը 31-րդ կետից հետո լրացնել 31.1, 31.2, 31.3, 31.4 և 31.5 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«31.1 Ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց առաջ, ինչպես նաև սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված այլ դեպքերում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տվյալներ ներկայացնելուց առաջ` նախքան ԱՊՊԱ վկայագրի և սույն հավելվածի Հավելված 1-ով սահմանված ՏՄ-ներին և դրանց սեփականատերերին վերաբերող համապատասխան դաշտերը լրացնելը, սույն հավելվածով սահմանված կարգով հարցում են կատարում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ` համապատասխան ՏՄ-ի և դրա սեփականատիրոջ վերաբերյալ սույն հավելվածի Հավելված 2-ի Ձև 8-ով սահմանված տեղեկատվությունը ստանալու համար: Ընդ որում, սույն կետով սահմանված հարցման կատարման և համապատասխանաբար ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված այլ դեպքերում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տվյալների ներկայացման միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ օրացուցային օրը:

31.2 Սույն հավելվածի 31.1-րդ կետով սահմանված պահանջը չի տարածվում այն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վրա, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «ժամանակավոր ներմուծում» կամ «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ՏՄ-ներին:

31.3 Ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունները սույն հավելվածի 31.1-րդ կետի համաձայն կատարված հարցման արդյունքում ստացված տվյալները համեմատում են ՏՄ-ի հաշվառման վկայագրի, ինչպես նաև սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթերում արտացոլված տվյալների հետ:

31.4 Սույն հավելվածի 31.3-րդ կետով նախատեսված համեմատության արդյունքում տվյալների անհամապատասխանություն չհայտնաբերվելու դեպքում սույն հավելվածով սահմանված ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների համապատասխան դաշտերը լրացվում են ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից հարցման արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

31.5 Սույն հավելվածի 31.3-րդ կետով նախատեսված համեմատության արդյունքում տվյալների անհամապատասխանություն հայտնաբերվելու, ինչպես նաև սույն հավելվածով սահմանված հարցման արդյունքում որևէ տվյալ չստացվելու դեպքում` սույն հավելվածով սահմանված ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների համապատասխան դաշտերը լրացվում են ապահովադրի կամ նրա լիազորված անձի ներկայացրած փաստաթղթերում արտացոլված տվյալների հիման վրա:»:

4) Կարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«42. Մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տվյալներ են ներկայացնում ոչ ուշ, քան պայմանագրի կնքման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտը: 2013 թվականի փետրվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերի վերաբերյալ ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ տվյալներ են ներկայացնում անմիջապես պայմանագրի կնքման պահին:»:

i

5) Կարգի 43-րդ կետում «կնքված» բառը փոխարինել «գործողության ավարտ ունեցող» բառերով:

6) Կարգի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«44. ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ արդեն իսկ ներկայացված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ պայմանագրի լուծման դեպքերը) ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ է ներկայացնում ոչ ուշ, քան տվյալ փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտը:»:

i

7) Կարգի 45-րդ, 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերում «երեք» բառերը փոխարինել «մեկ» բառերով:

i

8) Կարգի 50-րդ կետը «ղեկավարի» բառերից հետո լրացնել «կամ նրան փոխարինող անձի» բառերով:

9) Կարգի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«52. Ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունն ապահովադրի մասին ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տեղեկատվություն ստանալու համար հարցում կատարելու դեպքում` հարցում կատարելու պահից սկսած առնվազն հինգ տարվա ընթացքում պահպանում է այդ ապահովադիրների վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել հարցման համար»:

i

10) Կարգը 53-րդ կետից հետո լրացնել 53.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«53.1 Սույն հավելվածի 31.3-րդ կետով սահմանված հարցման համեմատության արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում ՏՄ-ի և դրա սեփականատիրոջ վերաբերյալ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ է ներկայացվում միայն հարցման ժամանակ օգտագործված հաշվառման համարանիշը:»:

i

11) Կարգի 54-րդ կետի «համադրմամբ» բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի երբ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տվյալները ստացվել են սույն հավելվածի 31.1-րդ կետով սահմանված հարցման արդյունքում» բառերը:

i

12) Կարգը 54-րդ կետից հետո լրացնել 54.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«54.1 Սույն հավելվածի 31.3-րդ կետով սահմանված հարցման համեմատության արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերվելու, ինչպես նաև սույն հավելվածով սահմանված կարգով հարցման արդյունքում որևէ տվյալ չստացվելու դեպքում` ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունները ՏՄ-ի և դրա սեփականատիրոջ վերաբերյալ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ են ներկայացնում սույն հավելվածի 31.5-րդ կետով սահմանված տվյալները, ընդ որում, ներկայացնելով միայն այն տվյալները, որոնց մասով առկա է անհամապատասխանություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
24.07.2012
N 201-Ն
Որոշում