Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ...

 

 

112.0006.061117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11217436

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

1 նոյեմբերի 2017 թվականի թիվ 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափի մասին» N 11-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Սահմանել, որ ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

1) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող համապատասխան ստորաբաժանումներ:»,

2) հրամանի 2.1, 2.2, 2.3 և 2.4 կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

3) հրամանի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:»,

4) հրամանի թիվ 1 հավելվածի`

i

ա. 1-ին կետում «հաստատություններում» բառը փոխարինել «հաստատությունում» բառով,

բ. 1.1 և 1.2. կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1.1 Մեկ օրվա համար` 6940 ՀՀ դրամ:

1.2. 1.1 կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:»,

գ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

5) հրամանի թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1342-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքած ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2017 թ. նոյեմբերի 1-ի

թիվ 6-Ն հրամանի

 

«Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2003 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 11-Ն հրամանի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ

 

Սկսված է __ _____ 20 __ թ. ավարտված է __ ______ 20 __ թ.

 

.____________________________________________________________________.

|1    |  2        |   3     |  4      |  5      | 6     | 7          |

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|Տարի |ՈՒսումը    |Ազգանուն,|Փաստացի  |Գումարն  |Հատկաց-|Ընդամենը    |

|     |(կրթական   |անուն,   |ուսումնա-|ըստ      |ված    |փոխհատուցման|

|     |ծրագիրը),  |հայրանուն|ռությունը|փոխհա-   |հանդեր-|ենթակա      |

|     |ուսման     |         |օրերով   |տուցման  |ձանքի  |գումարը     |

|     |ձևը,  վերա-|         |         |ենթակա   |փաստացի|            |

|     |պատրաստում |         |         |օրական   |արժեքը |            |

|     |           |         |         |չափի     |       |            |

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

.____________________________________________________________________.

 

Ղեկավար` ________________________

Պատասխանատու` ___________________ Կ. Տ.

Ծառայող (սովորող, վերապատրաստվող) __________________

 

1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:»:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
01.11.2017
N 6-Ն
Հրաման