(ուժը կորցրել է 28.09.01 թիվ 392/01 որոշում)
i
327.0007.050401
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 04 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32701074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2001 թվականի թիվ 007/01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 7, 8 ԵՎ ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք) 62 հոդվածի 1-ին և 97 հոդվածի 1-ին կետերը.
Համարելով, որ ներքոհիշյալ փոփոխությունների և լրացումների կատարմամբ հնարավոր կլինի էականորեն նպաստել մասնագիտացված անձանց լիցենզավորման, դրանց գործունեության հետագա վերահսկման և ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը.
Ղեկավարվելով օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության մասին» թիվ 7 որոշմամբ հաստատված` «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) 65. 1Ա-2 կանոնի (գ) ենթականոնում «երկու օրինակները» բառերը փոխարինել «ութ օրինակները» բառերով.
բ) 65. 1Ա-2 կանոնի (դ) ենթականոնում «երկու օրինակից» բառերը փոխարինել «ութ օրինակից» բառերով:
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» թիվ 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
ա) 62. 1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)».
i
բ) Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթում Ձև 62. 1-2 (բ) «արժեթղթերի հավատարմագրային գործունեություն» բառերը փոխարինել «արժեթղթերի հավատարմագրային կառավարման» բառերով.
i
գ) 62. 1գ-1(ա)(5) կանոնից հանել «և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը, բաժնային արժեթղթերի դասը» բառերը.
i
դ) Ձև 62. 1գ-1 (5) կետից հանել «և բաժնային արժեթղթերի տերերի թիվը» բառերը:
i
3. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» թիվ 10 որոշմամբ հաստատված «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի 97. 1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Գրանցման դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)»: