041.0431.110702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2002 թվականի N 431-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կայուն զարգացման հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու նպատակով 2002 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 7-ը Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության մասնակցության հետ կապված կանխավճարների փոխանցումը.
i
բ) Ա. Մարգարյանի, Գ. Հակոբյանի, Ս. Օհանյանի, Մ. Հարությունյանի և Ռ. Դավթյանի Հարավաֆրիկյան Հանրապետություն գործման հետ կապված ծախսերը` ներառյալ Արաբական Միացյալ Էմիրություններում մեկ գիշերավարձն ու մեկ օրապահիկը, հյուպատոսական գանձումները, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի պետական տուրքը, ներկայացուցչական ծախսերը և փոխադրամիջոցների վարձակալումը, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Այվազյանինը, Վ. Խաչատրյանինը և Գ. Արզումանյանինը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Մարտիրոսյանինը, Մ. Աբելյանինը, Ա. Աղաջանյանինը և Ա. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ընդունել ի գիտություն, որ Գ. Թադևոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի զարգացման գործակալության, իսկ Գ. Արսենյանի և Կ. Դանիելյանի Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 24.07.02 թիվ 450-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն և նախապատրաստական խումբ Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղելու մասին» N 383-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
հուլիսի 11-ի N 431-Ա որոշման
ԿԱԶՄ
i
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ը ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ը
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ
Վ. Այվազյան - ՀՀ բնապահպանության նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Գ. Թադևոսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Արսենյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի պետ
Մ. Աբելյան - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական
ներկայացուցիչ
Ռ. Դավթյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ը
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
բնական ռեսուրսների վարչության պետ
Ա. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
կազմակերպությունների վարչության պետ
Գ. Արզումանյան - ՀՀ բնապահպանության նախարարության միջազգային կապերի
վարչության պետ
Կ. Դանիելյան - «Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ
(կազմը լրաց. 24.07.02 թիվ 450-Ա որոշում)