26.03.2021 -
| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 356-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` մինչև սույն թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. մարտի 26 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 356-Լ որոշման
ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողներին (այսուհետ` տնտեսավարողներ)` կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:
2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու գործողություններ իրականացնելու համար:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, ով բավարարում է սույն կետի առաջին ենթակետի` բարվոք վարկային պատմության պահանջներին, ինչպես նաև այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը`
1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունեցել է բարվոք հարկային պատմություն (բացառությամբ` մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը: ↩ ↩ ↩ ↩
(3-րդ կետը փոփ. 03.04.20 464-Լ, 14.04.20 554-Ն, 29.04.20 640-Լ, 30.04.20 644-Լ որոշումներ)
4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել.
1) Համաֆինանսավորում. վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.
2) Սուբսիդավորում. վարկի/լիզինգի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:
5. Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի միաժամանակյա կիրառության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 14-րդ կետի համաձայն:
6. Օժանդակության կիրառության պայմանները ներկայացված են NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում:
7. Վարկի (լիզինգի) սուբսիդավորումը, NN 1, 2 և 4 աղյուսակներում նշված տոկոսադրույքներով, կիրականացվի միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկի (լիզինգի) համար: Իսկ N 3 աղյուսակում նշված տոկոսադրույքներով վարկի սուբսիդավորումը կիրականացվի միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը տրամադրվող վարկի համար: ↩
(7-րդ կետը փոփ. 25.03.21 417-Լ որոշում)
3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ (ԼԻԶԻՆԳԻ) ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկի (լիզինգի) համար, որը տրամադրվում է տնտեսավարողներին NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված նպատակներով ծախսերի իրականացման համար:
9. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկը (լիզինգը) պետք է համապատասխանի NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված պահանջներին:
10. Վարկը (լիզինգը) կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերին մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
11. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Օժանդակության սուբսիդավորման գործիքի կիրառման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերին:
4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
12. Սույն միջոցառման շրջանակում վարկ (լիզինգ) ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ աղյուսակներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված պայմանների համաձայն կիրականացվի`
1) վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով` մասնակի ռիսկի ստանձնմամբ, և (կամ)
2) վարկի/լիզինգի սուբսիդավորում` տվյալ վարկի (լիզինգի) տոկոսների չափով, առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
Աղյուսակ 1
Իրավաբանական (բացառությամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների) և ֆիզիկական անձանց վարկավորման հիմնական պայմանները
| |
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա- դրույքը* |
| 1 |
Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ |
- վարկի գումար` 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար` 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում` մինչև 7 տարի,
- վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում` մինչև 4 տարի ↩
|
0% |
| 2 |
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 150 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 3 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս
|
0% |
| 3 |
Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ |
- մակերեսը` 0.5-ից մինչև 100 հա,
- վարկի գումարը` մինչև 2.5 մլրդ դրամ,
- վարկի մարման ժամկետը` 8 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` 5 տարի
|
0% |
| 4 |
Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ |
- մակերեսը` 0.5-ից մինչև 10 հա,
- վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` 7 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետ` 1 տարի
|
0% |
| 5 |
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ |
- վարկերի մայր գումարի մնացորդը` մինչև 1.8 մլրդ դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` 2-3 ամիս
|
0% |
| 6 |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 300 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 1 տարի
|
0% |
| 7 |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 900 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 1 տարի
|
0% |
| 8 |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ |
- 20% կանխավճար,
- Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը` մինչև 200 մլն դրամ,
- մարման ժամկետը` 3- 10 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս:
|
0% |
| 9 |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
- 20% կանխավճար,
- Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը` մինչև 450 մլն դրամ
- մարման ժամկետը` մինչև 8 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս:
|
0% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%
(1-ին աղյուսակը փոփ. 30.04.2020 644-Լ որոշում)
Աղյուսակ 2
Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման հիմնական պայմանները
| |
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա- դրույքը* |
Համաֆինասավորում/ Համապար տություն |
| 1 |
Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ |
- վարկի գումար` 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար` 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում` մինչև 7 տարի,
- վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում` մինչև 4 տարի ↩
|
0% |
10% |
| 2 |
Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 150 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 3 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս
|
0% |
50% |
| 3 |
Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ |
- մակերեսը` 3-ից մինչև 100 հա,
- վարկի գումարը` մինչև 2.5 մլրդ դրամ,
- վարկի մարման ժամկետը` 8 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` 5 տարի
|
0% |
50% |
| 4 |
Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ |
- մակերեսը 3-ից մինչև 10 հա,
- վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` 7 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետ` 1 տարի
|
0% |
50% |
| 5 |
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ |
- վարկերի մայր գումարի մնացորդը` մինչև 1.8 մլրդ դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` 2-3 ամիս
|
0% |
30% |
| 6 |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 300 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 1 տարի
|
0% |
70% |
| 7 |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 900 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 1 տարի
|
0% |
70% |
| 8 |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ |
- 20% կանխավճար,
- Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը` մինչև 200 մլն դրամ,
- մարման ժամկետը` 3-10 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս:
|
0% |
10% |
| 9 |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
- 20% կանխավճար,
- Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը` մինչև 450 մլն դրամ,
- մարման ժամկետը` մինչև 8 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս:
|
0% |
10% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:
(2-րդ աղյուսակը փոփ. 30.04.2020 644-Լ որոշում)
Աղյուսակ 3
Ֆիզիկական անձանց միկրովարկավորման հիմնական պայմանները
| |
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսադրույքը* |
| 1 |
Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկ |
- վարկի գումարը` մինչև 1 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 2 տարի,
- վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 9 ամիս
|
0% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 13%:
Աղյուսակ 4
Ֆիզիկական անձանց` խոզաբուծության և թռչնաբուծության վարկավորման պայմանները
| |
Վարկի նպատակը |
Հիմնական պայմանները |
Տոկոսա- դրույքը* |
Համաֆինանսավորում /համապարտություն |
| 1 |
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ ↩ |
- 20% կանխավճար,
- լիզինգի առարկաների ընդհանուր գումարը` մինչև 200 մլն դրամ,
- մարման ժամկետը` 3- 10 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս: ↩
|
0% |
10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը ↩ |
| 2. |
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ |
- 20% կանխավճար,
- լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը` մինչև 450 մլն դրամ,
- մարման ժամկետը` մինչև 8 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` տարեկան մինչև 6 ամիս:
|
0% |
10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը |
| 3. |
Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ** |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 300 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 1 տարի:
|
0% |
30% |
| 4. |
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ |
- վարկերի հանրագումարի մնացորդը` մինչև 900 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 1 ամիս:
|
0% |
30% |
| 5. |
Ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** |
- վարկի գումարը` 3-30 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 12 ամիս:
|
0% |
30% |
| 6. |
Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** |
- վարկի գումարը` 3-15 մլն դրամ,
- վարկի մարման ժամկետը` մինչև 3 տարի
- մայր գումարի արտոնյալ ժամկետը` մինչև 12 ամիս
|
0% |
30% |
* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրամով 14 %, իսկ արտարժույթով` 9 %:
** Համաֆինանսավորումը կտրամադրվի ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում: Նշվածի վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:
*** Համաֆինանսավորումը կտրամադրվի միայն ֆիզիկական անձանց:
(4-րդ աղյուսակը փոփ. և լրաց. 30.04.2020 644-Լ որոշում)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |