Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2025 թվականի N 1264-Ն

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3.2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1264-Ն որոշման

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3.2-րդ մասին համապատասխան` նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները:

i

2. Սույն հավելվածով սահմանված դեպքերում` նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն ապրանքների շրջանառության մասնակիցները փոխանցում են էլեկտրոնային եղանակով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմանը համապատասխան` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի մշակած և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված բջջային հավելվածով (այսուհետ` հավելված).

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1418-Ն որոշմանը համապատասխան` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:

3. Հավելվածը գրանցելու և գրանցումից հանելու համար դիմումները ներկայացվում են հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի (https://file-online.taxservice.am) միջոցով:

4. Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հավելվածի միջոցով հարկային մարմնի միասնական շտեմարան փոխանցվում է մինչև դրոշմավորված ապրանքը շրջանառությունից հանելը` հետևյալ դեպքերում.

1) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքն այլ ապրանքի (այդ թվում` կիսաֆաբրիկատի) արտադրության (պատրաստման) մեջ կամ սեփական կարիքների համար օգտագործում: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքն այլ ապրանքի (այդ թվում` կիսաֆաբրիկատի) արտադրության (պատրաստման) մեջ կամ սեփական կարիքների համար օգտագործողը.

2) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի (բացառությամբ խմբային փաթեթավորման և ապրանքի հավաքածուի) մասնակի օտարում: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը մասնակի օտարողը.

3) ծառայության մատուցման ընթացքում նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի օգտագործում, եթե դրա արժեքը ներառվում է ծառայության արժեքի մեջ: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է ծառայություն մատուցողը.

4) սույն կետի 1-3-րդ ենթակետերում չնշված այլ դեպքերում, երբ առկա չէ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների օտարման կամ օտարման պահին ապրանքի դիմաց վճարման փաստ: Սույն ենթակետում նշված դեպքերում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը շրջանառությունից հանողը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում շրջանառությունից հանված նույնականացման միջոցի վերադարձ շրջանառության մեջ կարող է իրականացվել հավելվածի միջոցով, եթե վերադարձվող ապրանքը, որի վրա առկա է նույնականացման միջոցը, չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը և սպառողական հատկանիշները:

6. Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու` շահագործումից հանելու դեպքերում այդ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը փոխանցվում է համակարգ` մինչև դրոշմավորված ապրանքի նույնականացման միջոցը շրջանառությունից հանելը` շահագործումից հանելը` հետևյալ դեպքերում.

1) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի դուրսգրում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորված կորուստ համարվելու դեպքում: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը դուրս գրողը.

2) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի բռնագրավում կամ հօգուտ պետության տիրազուրկ ճանաչում: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է այն անձը, որից բռնագրավվել է դրոշմավորված ապրանքը կամ որը հրաժարվել է դրոշմավորված ապրանքից հօգուտ պետության.

3) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի արտահանում: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանողը.

4) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի` փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման նպատակով դուրսգրում.

5) ներմուծողի կողմից նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վերադարձ մատակարարին: Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծողը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2025
N 1264-Ն
Որոշում