Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ԵՎ 200 ...

 

 

041.0305.070504

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2004 թվականի N 305-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

 

    Ա. Անդրիասյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահ

    Մ. Միքայելյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                        ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

    Ա. Սարգսյան       - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության,

                        բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության պետ

    Ռ. Վոլքլինգ       - Երևանի  «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական

                        ընկերության գլխավոր տնօրեն

    Վ. Ավոյան         - «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման

                        գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:

 

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «Ա. Անդրիասյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահ

    Ռ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի

                        վարչության պետ

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                        ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

    Մ. Գասպարյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ

    Ի. Ներսիսյան      - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության

                        գլխավոր տնօրեն

    Ա. Ղազարյան       - «Ջրային տնտեսության զարգացման և  բարեփոխումների

                        ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                        տնօրեն»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.05.2004
N 305-Ա
Որոշում