040.0589.240510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2010 թվականի N 589-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի շրջանառության ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման և Եվրախորհրդի կողմից քիմիական նյութերի շրջանառության ընդունված նոր համակարգի ՔԱԱՄ (REACH) պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի մեկնարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովին` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ներկրվող և ներքին շուկայում շրջանառվող վտանգավոր քիմիական նյութերի գրանցման, գնահատման, օրինականացման և արտոնագրման հայեցակարգը.
2) «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 27.10.11 թիվ 1529-Ա որոշում)
3. Անհրաժեշտության դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր քիմիական նյութեր արտադրող, ներկրող և օգտագործող կազմակերպությունների հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 20-ի
N 589-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Մկրտչյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության քիմիայի բաժնի
պետ
Գ. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
բուսաբուծության և բույսերի պաշտպանության
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ս. Հովհաննիսյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ
և համաճարակային տեսչության աշխատանքի
հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժնի պետ
Ի. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության
բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Ջանլաթյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի
վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ
(համաձայնությամբ)
Ա. Անանյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ս. Ստեփանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության
վարչության մաքսային գործի կազմակերպման և
ընթացակարգերի հսկողության բաժնի պետ
Գ. Մաթոսյան - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատոր
փորձագետների գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Ս. Պարանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության քաղաքականության վարչության
գլխավոր մասնագետ
Պ. Ոսկանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Երևանի
«Պլաստ-պոլիմեր» ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Մինասյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի որակի կառավարման
ծառայության պետ (համաձայնությամբ)
Ա. Ստեփանյան - «Վանաձոր քիմ. Պրոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի
նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 27.10.11 թիվ 1529-Ա որոշում)