040.0797.141298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» դեկտեմբերի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 797
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» թիվ 276 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 470 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «545» թիվը փոխարինել «687» թվով և հանել «բ» ենթակետը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:
 
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 14-ի թիվ 797
որոշմամբ
 
Նորմացույցներ
 
i
Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի
քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների
տարածքային կենտրոնների հաստիքային միավորների
հաշվարկման
 
________________________________________________________________________
   Անվանումը                                    Հաստիքային միավորումը
________________________________________________________________________
 
   Կենտրոնի տնօրեն                                       1
 
   Գլխավոր հաշվապահ                                      1
 
Սպասարկող անձնակազմ
---------------------
 
Գործավար, մեքենագրուհի-քարտուղար, կադրերի
տեսուչ, գանձապահ, արխիվարիուս`
 
     մինչև  50 հազար բնակիչ սպասարկման համար             1
 
50 հազարից մինչև 120 հազար բնակչի սպասարկման
     համար                                               2
 
     120 հազար և  ավելի բնակչի սպասարկման համար          3
 
Մասնագետներ
-------------
 
Տեսուչ` Երևանի թաղային համայնքներում, Գյումրի,
Վանաձոր քաղաքներում 8 հազար բնակչի, իսկ
հանրապետության մյուս քաղաքներում 12 հազար բնակչի
     սպասարկման համար                                    1*
 
Տեսուչ` փախստականների և բնակչության տեղաշարժի
     հարցերի գծով                                        1
 
---------------------------
Ծանոթություն.  10 և ավելի հաստիքային միավոր ունեցող ծառայությունների
տարածքային կենտրոններում սահմանվում է բաժնի պետի
պաշտոն:
 
* յուրաքանչյուր կենտրոնում ոչ պակաս 3 հաստիքային միավորից