Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 19 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1972-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը, 14.3-րդ հոդվածի 33-րդ մասը և 17-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ` հավելված) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև Համակցված փաստաթուղթը (այդ թվում` դրա կազմում մշակվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները) հաստատելու մասին համապատասխան որոշումներում առանձին դրույթներով ամրագրվում են հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները (հողամասերի կատեգորիաների տրանսֆորմացիան) և Կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված փուլերը:».

4) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերը մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (այսուհետ` Լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությունը, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների նախագծերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով) Ձև N 5.5 եզրակացությունն ստանալու համար: Գլխավոր հատակագծերը և գոտևորման նախագծերը Լիազոր մարմին են ներկայացվում համայնքի ղեկավարի (այսուհետ նաև` Իրավասու մարմին) կողմից, իսկ Համակցված փաստաթղթերը` համապատասխան մարզպետի:».

5) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Հաստատված գլխավոր հատակագիծ կամ Համակցված փաստաթուղթ ունեցող համայնքներում անշարժ գույքի միավոր հանդիսացող հողամասերի (այսուհետ` Առանձին հողամաս) նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` հողերի գործառնական նշանակությունների փոփոխության վերաբերյալ առաջարկությունն Իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին, ընդ որում, Համակցված փաստաթղթի դեպքում համապատասխան համայնքի ղեկավարն այն ներկայացնում է մարզպետին (բացառությամբ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), ով այն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Լիազոր մարմին կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է դրական եզրակացություն տալը: Քաղաքային բնակավայրերում քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների դիմումին կից փաստաթղթերի ցանկում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը: Գյուղատնտեսական նշանակության հողերից կառուցապատման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է հայտ` հարկայնություն սահմանելու վերաբերյալ:».

6) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11. Լիազոր մարմինը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ուսումնասիրում է և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է առաջարկությունները ներկայացրած մարզպետին կամ Իրավասու մարմնին` համապատասխան փաստաթղթերի բացակայության մասին, իսկ լրակազմ փաթեթի դեպքում ներկայացնում է Միջգերատեսչական հանձնաժողովի շահագրգիռ մարմիններին` կարծիքի: Եթե Լիազոր մարմնի կողմից տվյալ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության փաթեթի ուսումնասիրման արդյունքում ի հայտ են գալիս սույն կարգի 17.2-րդ կետով սահմանված խախտումներ, որոնք ենթակա չեն լրամշակման, Լիազոր մարմինը` առանց ուղարկելու այլ շահագրգիռ մարմիններ` տեղեկատվություն կամ կարծիք ստանալու, մերժում է տվյալ փոփոխության փաթեթը, պատասխան գրությամբ նշելով մերժման հիմքերը` հղում կատարելով համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին: Քաղաքաշինական գոտևորման չափորոշիչներին առնչվող փոփոխությունները համաձայնեցվում են միայն Լիազոր մարմնի հետ:».

7) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Միջգերատեսչական հանձնաժողովը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո բացառապես թվային հարթակի միջոցով, իրենց կարծիքները` N 1 աղյուսակով սահմանված դրույթներին համապատասխան, ներկայացնում է Լիազոր մարմին:

Բացասական կարծիքները կամ կարծիք հայտնելու համար լրացուցիչ ժամկետի` առավելագույնը 5 օր, հայցման պահանջները պետք է լինեն հիմնավորված: Լրացուցիչ ժամկետի անհրաժեշտության մասին հայտը պետք է ներկայացվի տվյալ գործընթացի համար Կարգի 14-րդ կետի համաձայն` Առանձին հողամասերի մասով սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ: Սույն կետով սահմանված` 7 աշխատանքային օրվա ժամկետում Առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքերում` գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում շահագրգիռ մարմինների (Միջգերատեսչական հանձնաժողովի) կողմից առարկություն չներկայացվելու դեպքում Լիազոր մարմինը պարտավոր է տվյալ մարմնի կարծիքը համարել դրական և սահմանված ժամկետում տրամադրել դրական եզրակացություն: Սահմանված ժամկետից ուշացումով տրված կարծիքները հաշվի չեն առնվում: Սահմանված ժամկետում շահագրգիռ մարմնի կողմից չպատասխանելու արդյունքում պատասխանը դրական համարվելուն հաջորդող խնդիրների ծագման համար պատասխանատվությունը կրում է պատասխանը ժամկետում չտրամադրած շահագրգիռ մարմինը:».

8) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և սույն կարգի 10-րդ կետով սահմանված հողատեսքերը ներառող Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները Կարգով նախատեսված համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն համապատասխանաբար Հանձնաժողովի և Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողովը և Միջգերատեսչական հանձնաժողովը միասին հիշատակման դեպքում այսուհետ` Հանձնաժողովներ) դրական (այդ թվում` Կարգի համաձայն` դրական համարված) եզրակացությունների առկայության դեպքում: Հանձնաժողովների եզրակացությունները ստորագրվում են Հանձնաժողովների նախագահի և քարտուղարի կողմից` համաձայն սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված Ձև N 5.5, Ձև N 5.5.1 և Ձև N 5.5.2-ի և ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման N 2 հավելվածի Ձևի:».

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում Առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները Կարգով նախատեսված Իրավասու մարմնի կողմից կարող է հաստատվել միայն Լիազոր մարմնի, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում` Միջգերատեսչական հանձնաժողովի կամ շահագրգիռ մարմինների համաձայնության առկայության դեպքում:».

10) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հանձնաժողովների դրական եզրակացությունը տրվում է, եթե համաձայնեցման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների բոլոր անդամների կարծիքները դրական են (այդ թվում` Կարգի համաձայն` դրական համարված):

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների վերաբերյալ կարծիքները Լիազոր մարմին են ներկայացվում դրանք ստանալուց հետո` 15, իսկ Առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ կարծիքները` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Կարծիքները ներկայացվում են էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Սույն կետում նշված ժամկետում շահագրգիռ մարմինների` Հանձնաժողովի (Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դեպքում) և Միջգերատեսչական հանձնաժողովի (Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների և Առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում) անդամների, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում` Միջգերատեսչական հանձնաժողովի կամ շահագրգիռ մարմինների կողմից առարկություն չներկայացվելու դեպքում` Լիազոր մարմինը պարտավոր է տվյալ մարմնի կարծիքը համարել դրական և սահմանված ժամկետում տրամադրել դրական եզրակացություն կամ համաձայնեցում: Սահմանված ժամկետից ուշացումով տրված կարծիքները հաշվի չեն առնվում: Սահմանված ժամկետում շահագրգիռ մարմնի կողմից չպատասխանելու արդյունքում պատասխանը դրական համարվելուն հաջորդող խնդիրների ծագման համար պատասխանատվությունը կրում է պատասխանը ժամկետում չտրամադրած շահագրգիռ մարմինը:».

11) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Այն դեպքում, երբ Հանձնաժողովների անդամներից ստացվել են` յուրաքանչյուրից իրեն առնչվող մասով, համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին հղումներ պարունակող բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), կամ քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով Լիազոր մարմինն ունի դիտողություններ և առաջարկություններ, ապա Լիազոր մարմինը նախագիծը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման` կցելով ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփ տեղեկանքը: Լիազոր մարմինն Իրավասու մարմնի կողմից ներկայացված լրամշակված փաթեթը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է միայն Հանձնաժողովների բացասական կարծիք ներկայացրած անդամին (մարմին)` կարծիքի: Հանձնաժողովների անդամների/(մարմինների) կողմից կարծիքը (կարծիքները)` Լիազոր մարմին են ներկայացվում այն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:».

12) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ կրկին բացասական կարծիք ստանալու դեպքում, Լիազոր մարմինը` բացասական կարծիքը Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան հիմնավորված լինելու դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Իրավասու մարմնին` կցելով մերժման հիմքերը: Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների անդամների կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական:».

13) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Լիազոր մարմինը կարող է Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կարծիքը ստանալ նաև հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ: Հանձնաժողովների անդամ շահագրգիռ մարմնի կարծիքը համարվում է ստացված, եթե այն ներկայացվել է շահագրգիռ մարմնի կողմից ստորագրված փաստաթղթում:».

14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ, 17.5-րդ և 17.6-րդ կետերով.

«17.1. Այն դեպքերում, երբ հիմնավորված նոր առաջացած կարիքների հիման վրա անհրաժեշտություն է առաջանում քաղաքաշինական գոտևորման չափորոշիչների վերանայման, Ձև N 5.2-ով սահմանված դիմումում նշված և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի փաթեթում միաժամանակ ներկայացվում են նոր հայցվող չափորոշիչների (համաձայն սույն կարգի N 2 հավելվածի «Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը» աղյուսակի) վերաբերյալ հիմնավորումները և համապատասխան տարածական պլանավորման փաստաթղթերում դրանց փոփոխության վերաբերյալ առաջարկը:

17.2. Առանձին հողամասի փոփոխության վերաբերյալ դիմումը կարող է պատճառաբանված որոշմամբ մերժվել, եթե`

1) հողամասի նախատեսվող նպատակային և (կամ) գործառնական նշանակության, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխության վերաբերյալ առկա են քաղաքաշինական, բնապահպանական նորմերի խախտումներ կամ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներ (այսուհետ` հատակագծային սահմանափակումներ),

2) գոտևորման չափորոշիչների, նպատակային նշանակության փոփոխությունների հերթականության փոփոխության վերաբերյալ առկա են քաղաքաշինական նորմերի խախտումներ կամ հատակագծային սահմանափակումներ,

3) տարածքում առկա են պետական գրանցում չստացած կամ չհաշվառված ինքնակամ շինություններ,

4) գույքի նկատմամբ առկա են սահմանափակումներ:

17.3. Կարգի 17.2-րդ կետով նախատեսված մերժումը պետք է պարունակի հղումներ համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին: Մերժումը պետք է ներկայացվի թվային urban-landuse.e-gov.am համակարգի միջոցով` մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

17.4. Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների մասին դրական պատասխանը տրվում է համայնքի կողմից առաջիկա ավագանու նիստով հաստատվելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

17.5. Եթե ներկայացված փաթեթի նկատմամբ առկա չեն սույն կարգի 17.2-րդ կետով սահմանված մերժման հիմքերը, սակայն շահագրգիռ մարմնի (Միջգերատեսչական հանձնաժողովի անդամի) կողմից այնուհանդերձ առկա են դրական եզրակացության տրամադրման համար ոչ էական բնույթի լրամշակման ենթակա առաջարկություններ, ապա փաթեթի վերաբերյալ տվյալ առաջարկությունները ներկայացրած շահագրգիռ մարմնի (Միջգերատեսչական հանձնաժողովի անդամի) դիրքորոշումը համարվում է դրական` համապատասխան սյունակում ներկայացնելով նաև փաթեթում ոչ էական լրամշակման պայմանը:

17.6. Առանձին հողամասի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխությունը չի երաշխավորում դրա կառուցապատման նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) ստացումը, եթե հնարավոր չէ պահպանել գործող նորմատիվ իրավական կամ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջները: Բացառություն են կազմում հավելվածի 10-րդ կետով սահմանված դեպքերը, եթե փաթեթին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագծում չեն կատարվում չափորոշիչների փոփոխություններ:».

15) հավելվածի 22-րդ կետում «Առանձին հողամասերի» բառից հետո լրացնել «կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերը.

16) հավելվածի 24-րդ կետի`

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հողամասերի գործառնական նշանակության, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության (ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) տեղափոխության փոփոխությունները, եթե դրանք չեն հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, կատարվում են համայնքների ղեկավարների կողմից և ներկայացվում համայնքի ավագանու հաստատմանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերի, երբ հողամասի գործառնական նշանակությունը կարող է փոխվել միայն Լիազոր մարմնի համաձայնությամբ: Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների դեպքում հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն Ձև N 5.2-ի ձևաչափի: Քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում, հողամասերի գործառնական նշանակության փոփոխության նպատակով հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն սույն Կարգի Ձև N 4-ի, իսկ գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխության դեպքում` Ձև N 5.3-ի համաձայն: Համայնքի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կարգի պահանջների համաձայն ընթացք է տալիս դիմումին (փոփոխում է հողամասի գործառնական նշանակությունը կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչները, հերթականությունը կամ համապատասխան հիմնավորմամբ մերժում է, կամ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացնում է Լիազոր մարմնի համաձայնեցմանը): Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման շրջանակներում:»,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության և հերթականության փոփոխությունները համաձայնեցվում են Լիազոր մարմնի հետ, եթե`»,

գ. 5-րդ ենթակետում «կամ համաձայնեցվել» բառերից հետո լրացնել «համապատասխան» բառը,

դ. 6-րդ և 7-րդ ենթակետերը «Առանձին հողամասի նպատակային նշանակության» բառերից հետո լրացնել «և քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերով,

ե. 8-րդ ենթակետում «հղում» բառից առաջ լրացնել «սույն Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան`» բառերը, «լիազորված մարմին (նպատակային» բառերից հետո լրացնել «և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում` միայն գործառնական» բառերը.».

17) հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ, 11-րդ ենթակետերով.

«9) Հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակում կառուցապատման չափորոշիչների փոփոխություն կատարելու` նոր հապավումներին (դասիչներին) համապատասխան` փաստաթղթում չկիրառված չափորոշիչներ սահմանելու դեպքում փաթեթը ներկայացվում է Լիազոր մարմնի համաձայնեցմանը սույն կարգի 10-րդ կետով և Ձև N 5.2-ով սահմանված դիմումում նշված և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով (եթե միաժամանակ չի կատարվում հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխություն) սահմանված պահանջներին համապատասխան և հաստատվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում.

10) Հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակում առկա հապավումների (դասիչներին) համապատասխան չափորոշիչների` նույն փաստաթղթում արդեն իսկ կիրառված այլ հապավումների (դասիչներին) փոփոխությունները իրականացվում են սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան (բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի).

11) Այն դեպքերում, երբ նույն հողամասի սահմաններում իրականացվող քաղաքաշինական օբյեկտի/համալիրի ծավալատարածական հորինվածքը ներառում է N 2 հավելվածի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակի մեկից ավելի հապավումներին (դասիչներին) համապատասխան չափորոշիչներ, մասնավորապես` ԲՆԿԳ 3-ից ԲՆԿԳ 4-ի սահմաններում ներկայացված հարկայնություն, ապա սույն կարգի 17.1-ին կետով պահանջվող հիմնավորումներին կից ներկայացվում է տարածքի կառուցապատման սխեմա` ըստ սույն կարգի N 2 հավելվածի 6-րդ գլխի 10-րդ կետով սահմանված դրույթների` նշելով նախատեսվող շենքերի համար առավելագույն թույլատրելի բարձրության կառուցապատման գոտին:».

18) հավելվածի 25-րդ կետում, 1-ին և 3-րդ ենթակետերում «նպատակային» բառից հետո լրացնել «և գործառնական» բառերը.

19) հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում Կարգի 56-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է Լիազոր մարմին, եթե տվյալ հողամասի համար գլխավոր հատակագծով սահմանված է այլ նպատակային և գործառնական նշանակություն:».

20) հավելվածի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Կարգի 56-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաթեթը լրակազմ լինելու դեպքում Լիազոր մարմինը այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը կամ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է Իրավասու մարմնին` նշելով բացակայող փաստաթուղթը:».

21) հավելվածի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Իրավասու մարմինը տարածական պլանավորման փաստաթղթի (սույն կարգի 10-րդ կետով սահմանված Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման) վերաբերյալ առարկություններն ստանալուց հետո ուղղում է թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում Լիազոր մարմին:».

22) հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Հանձնաժողովների անդամ(ներ)ը տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա, իսկ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները`

1) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին, եթե Կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքը (կամ դրոշմակնքված ուրվագիծը) ներկայացվում է փաթեթի կազմում և փաթեթը լրացուցիչ չի ուղարկվում մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.

2) 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին, եթե Կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքը չի ներկայացվում փաթեթի կազմում և իրավասու մարմնի կողմից փաթեթն ուղարկվում է մատակարար կազմակերպություններին` համաձայնեցման.

3) այն դեպքում, երբ համայնքը Կարգի 56-րդ կետի համաձայն ներկայացված լրակազմ փաթեթում ներկայացնում է մատակարար կազմակերպությունների հետ համաձայնեցումը հավաստող փաստաթուղթը (դրոշմակնքված ուրվագիծ կամ տեղեկանք), ապա Միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատու անդամը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրացուցիչ չի ուղարկում մատակարար կազմակերպություններին` կրկնակի համաձայնեցման.

4) այն դեպքում, երբ քաղաքացին կամ իրավաբանական անձը ներկայացնում է տարածքում պատմամշակութային-հնագիտական արժեքների բացակայության մասին տեղեկանք, Լիազոր մարմինը փաթեթը լրացուցիչ չի ուղարկում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կարծիքի, այլ ամփոփաթերթում կցվում է նշված տեղեկանքը:».

23) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 47.1-ին կետով.

«47.1. Կարգի 47-րդ կետում նշված ժամկետներում Հանձնաժողովների անդամ(ներ)ի կողմից կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ շահագրգիռ մարմինը քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չունի, ուստիև կարծիքը համարվում է դրական:».

24) հավելվածի 48-րդ կետում «ներկայացվեն» բառից հետո լրացնել «յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով, լինեն» բառերը.

25) հավելվածի 49-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բոլոր շահագրգիռ մարմիններից դրական կարծիքներ ստանալու դեպքում, եթե Լիազոր մարմինը քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ չունի, ապա կազմում է Հանձնաժողովի դրական եզրակացությունը և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Իրավասու մարմին և Հանձնաժողովի անդամներին.

2) շահագրգիռ մարմիններից հիմնավորված դիտողություններ և առաջարկություններ ստանալու և (կամ) քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում, տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման փաթեթը վերադարձվում է Իրավասու մարմնին` լրամշակման:».

26) հավելվածի 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվող կարծիքները (դիտողությունները և առաջարկությունները) պետք է կազմվեն իրենց լիազորությունների շրջանակում, իրենց առնչվող մասով` սույն Կարգի N 1 աղյուսակի դրույթներին համապատասխան:».

27) հավելվածը 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 1 աղյուսակով.

 

«Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|ՀՀ|Շահագրգիռ մարմինների    |Ներկայացվող կարծիքների (դիտողությունների/|

|  |անվանումը               |առաջարկությունների) շրջանակը             |

|__|________________________|_________________________________________|

|1 |         2              |                 3                       |

|__|________________________|_________________________________________|

|1 |Հայաստանի Հանրապետության|Քաղաքաշինական նորմերի դրույթների խախտում:|

|  |քաղաքաշինության կոմիտե  |Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի      |

|  |                        |դրույթների հետ անհամապատասխանություն:    |

|  |                        |Քաղաքաշինական օրենսդրությանը             |

|  |                        |հակասություն: Քաղաքաշինական ժառանգությանն|

|  |                        |անհամապատասխանություն:                   |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|2 |Հայաստանի Հանրապետության|Հանրային առողջապահության բնագավառին      |

|  |առողջապահության         |վերաբերող խնդիրներին առնչվող             |

|  |նախարարություն          |անճշտություններ, առաջարկներ:             |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|3 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական         |

|  |շրջակա միջավայրի        |գործունեությունից հնարավոր ազդեցության   |

|  |նախարարություն          |ենթակա տարածքների շրջակա միջավայրի       |

|  |                        |բաղադրիչների վրա ազդեցությանն առնչվող    |

|  |                        |անճշտություններ, առաջարկներ:             |

|  |                        |Ազդեցության մեղմմանն ու կանխարգելմանը    |

|  |                        |միտված միջոցառումներին առնչվող           |

|  |                        |անճշտություններ, առաջարկներ:             |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|4 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական         |

|  |էկոնոմիկայի             |գործունեության առնչությունը երկրի        |

|  |նախարարություն          |տնտեսական զարգացման, զբոսաշրջային ու     |

|  |                        |ներդրումային գրավչությանն առնչվող        |

|  |                        |անճշտություններ, առաջարկներ:             |

|  |                        |Գյուղատնտեսական շրջանառությունից         |

|  |                        |բարձրարժեք հողերի անհիմն բացառման        |

|  |                        |դրույթներին առնչվող, ինչպես նաև  ՀՀ      |

|  |                        |կառավարության կողմից սահմանված           |

|  |                        |գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ   |

|  |                        |գյուղատնտեսական նշանակության հողերի      |

|  |                        |փոխադրման թույլատրելի դեպքերի վերաբերյալ |

|  |                        |առաջարկներ:                              |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|5 |Հայաստանի Հանրապետության|Պատմության և  մշակույթի անշարժ           |

|  |կրթության, գիտության,   |հուշարձանների պետական ցուցակում ներառված |

|  |մշակույթի և  սպորտի     |և  նորահայտ հուշարձանների տեղադիրքերը,   |

|  |նախարարություն          |պահպանական գոտիները, պահպանման           |

|  |                        |միջոցառումներին առնչվող դիտողություններ, |

|  |                        |առաջարկներ:                              |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|6 |Հայաստանի Հանրապետության|«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ      |

|  |տարածքային կառավարման և |օրենքով սահմանված դրույթներին ու         |

|  |ենթակառուցվածքների      |սահմանումներին առնչվող անճշտություններ:  |

|  |նախարարություն          |Հաղորդակցուղիներին (ճանապարհային ցանց,   |

|  |                        |երկաթուղագծեր, ինժեներական               |

|  |                        |ենթակառուցվածքներ (բարձր լարման          |

|  |                        |էլեկտրահաղորդման գծերի, միջին և  ցածր    |

|  |                        |ճնշման բաշխիչ գազատարների ու գազի        |

|  |                        |էներգատեղակայանքների, մայրուղային        |

|  |                        |ջրատարերի), օդանավակայաններ) առնչվող     |

|  |                        |դրույթներին առնչվող անճշտություններ,     |

|  |                        |առաջարկներ: Աղբավայրերին առնչվող         |

|  |                        |անճշտություններ, առաջարկներ:             |

|  |                        |Գրականության ցանկում հղում կատարած       |

|  |                        |նորմերի նորացմանն առնչվող առաջարկներ:    |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|7 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական         |

|  |բարձր տեխնոլոգիական     |գործունեության կամ մատչելիության գոտու   |

|  |արդյունաբերության       |տարածքում ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի  |

|  |նախարարություն          |զարգացման քաղաքականության վերաբերյալ ՀՀ  |

|  |                        |ԲՏԱ նախարարության դիրքորոշումը:          |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|8 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական         |

|  |ներքին գործերի          |գործունեության կամ մատչելիության գոտու   |

|  |նախարարություն          |տարածքում վտանգավոր բնական երևույթների,  |

|  |                        |ինժեներաերկրաբանական իրավիճակին առնչվող  |

|  |                        |անճշտություններ, առաջարկներ: Քաղաքացիական|

|  |                        |պաշտպանության միջոցառումների վերաբերյալ  |

|  |                        |(ծրագրային փաստաթղթերի դեպքում)          |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|9 |Հայաստանի Հանրապետության|Տվյալ հողամասերի կադաստրային քարտեզում   |

|  |կադաստրի կոմիտե         |առկա անհամապատասխանությունների           |

|  |                        |վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:    |

|  |                        |Պետական գրանցում չստացած կամ չհաշվառված  |

|  |                        |ինքնակամ շինությունների առկայությամբ     |

|  |                        |17.2-րդ կետի գ) ենթակետով սահմանված      |

|  |                        |մերժման հիմքերին առնչվող դիտողություններ,|

|  |                        |առաջարկներ: Գույքի նկատմամբ              |

|  |                        |սահմանափակումների առկայությամբ           |

|  |                        |պայմանավորված դիտողություններ:           |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|10|Հայաստանի Հանրապետության|Հակահրդեհային նորմերի դրույթների         |

|  |քաղաքաշինության,        |պահանջներին անհամապատասխանություն,       |

|  |տեխնիկական և  հրդեհային |մասնավորապես` գոյություն ունեցող և       |

|  |անվտանգության տեսչական  |նախատեսվող շենքերի և  շինությունների     |

|  |մարմին                  |հակահրդեհային միջտարածությունների մասով: |

|  |                        |Տեղազննության անհամապատասխանությունների  |

|  |                        |(տարածքում փաստացի առկա շենքերի,         |

|  |                        |շինությունների վերաբերյալ ոչ լիարժեք     |

|  |                        |տեղեկատվության մասին) հետ կապված         |

|  |                        |լրամշակումներ:                           |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|11|Համապատասխան մարզպետ    |Մարզի զարգացման ծրագրերին                |

|  |                        |անհամապատասխանություն: Մարզային          |

|  |                        |ներդրումային ծրագրերի շրջանակում         |

|  |                        |համադրություններ:                        |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|12|Երևանի  քաղաքապետարան   |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |(համաձայնությամբ)       |լրամշակումներ:                           |

|__|________________________|_________________________________________|

|13|Համապատասխան            |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |համայնքի ղեկավար        |լրամշակումներ:                           |

|  |(համաձայնությամբ)       |                                         |

|__|________________________|_________________________________________|

|14|«Հայաստանի շինարարների  |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |միություն» հասարակական  |լրամշակումներ:                           |

|  |կազմակերպություն        |                                         |

|  |(համաձայնությամբ)       |                                         |

|__|________________________|_________________________________________|

|15|«Հայաստանի              |Քաղաքաշինական միջավայրի խաթարմանն        |

|  |ճարտարապետների պալատ»   |առնչվող դիտողություններ, առաջարկներ:     |

|  |ինքնակարգավորվող        |Ճարտարապետական կերպարային                |

|  |կազմակերպություն        |անհամապատասխանություններին առնչվող       |

|  |(համաձայնությամբ)       |առարկություններ:                         |

|  |                        |Վրիպակներ, խմբագրական բնույթի            |

|  |                        |լրամշակումներ:                           |

._____________________________________________________________________.

«.

 

28) հավելվածի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Կրկին ներկայացված փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովների անդամ(ներ)ից Կարգի համաձայն բացասական կարծիք ստանալու դեպքում նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության առաջարկությունը մերժվում է, կամ, եթե բացասական կարծիքը ներկայացվել է նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթներին հղում կատարելով, սակայն լրամշակումից հետո դարձյալ չի տրվում դրական կարծիք և Հանձնաժողովների անդամների կողմից ընդհանուր կարծիք չի ձևավորվում` Լիազոր մարմնի կողմից հարցը ներկայացվում է Վարչապետի աշխատակազմ` Կոմիտեի առաջիկա նիստում զեկուցելու համար: Կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշումն ընդունելու համար:».

29) Հավելվածի 51-րդ կետում «հիմնավորումը» բառից հետո լրացնել «` իրեն առնչվող մասով և հղում կատարելով իրավական ակտի համապատասխան դրույթի վրա» բառերը.

30) հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից համապատասխան մարզպետի միջոցով Լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են`

1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը` սույն Կարգի Ձև N 5-ին համապատասխան (նպատակային նշանակության փոփոխության դեպքում) (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ), իսկ պետական կամ համայնքային սեփականություն լինելու պարագայում համայնքի ղեկավարի գրությունը.

2) տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 100 մետր շառավղով տեղանքի օրթոֆոտոլուսանկարը կամ հատված գործող կադաստրային քարտեզից (կոորդինատային կապակցմամբ), որի վրա պետք է նշված լինեն հողամասի տեղադիրքը (հատված կադաստրային քարտեզից (ձեռք է բերվում համայնքից, կադաստրի էլեկտրոնային շտեմարանից)` դիմումին կից սեփականության վկայականի ծածկագրին համապատասխան հողամասի ուրվագիծը, այսուհետ` Հատակագիծը), հարևան հողօգտագործումները և մոտեցնող ճանապարհները (առկայության դեպքում), դրանց տարածքում գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը և նշանակությունը, շենքերի, շինությունների միջև, հողամասի սահմաններից հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները, հիմնական գոյություն ունեցող ճանապարհից դեպի հողամաս տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի կազմակերպման սխեման` երկրորդային գոյություն ունեցող մոտեցումից, սեփականության իրավունքով պատկանող կամ համայնքապատկան հողամասի սահմաններում նախատեսվող մոտեցումից: Համայնքապատկան հողամասի (բնակավայրի ներսում` ՀՀ հողային օրենսգրքի բնակավայրի այլ կամ ընդհանուր օգտագործման հողերի, բնակավայրերից դուրս հատվածներում` գյուղատնտեսական այլ հողատեսքով ներկայացված դաշտամիջյան ճանապարհների) սահմաններում դրանց նախատեսման դեպքում` ներկայացվող ուրվագծում անհրաժեշտ է ապահովել համայնքի համաձայնությունը հավաստող դրոշմակնիք, ընդ որում, բնակավայրից դուրս հատվածներում գյուղատնտեսական այլ հողատեսքերը պահպանում են իրենց նպատակային և գործառնական նշանակությունը.

3) այն տարածքներում, որտեղ առկա է օրթոֆոտոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում) և իրավիճակային հատակագիծը` 1:500, 1:1000 կամ 1:2000 (տարածքային մեծ ընդգրկումների դեպքում) մասշտաբով, որը կպարունակի սույն մասով նախատեսված տեղեկատվությունները.

4) տեղեկանքներ (կամ դրոշմակնքված ուրվագիծ)` տրամադրված մատակարար կազմակերպությունների կողմից` ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների (խողովակաշարեր, ստորգետնյա գազապահեստարաններ, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման օդային գծեր, 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցեր, մալուխային գծեր, ինչպես նաև I և II դասերի գազատարներ, կապի ենթակառուցվածքներ) վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության գոտիներով, համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների դիրքորոշումները պարունակող տեղեկանքներ: Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը համայնքի ղեկավարին առցանց ներկայացնելու դեպքում` ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ հայտը զուգահեռ ներկայացվում է նաև մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.

5) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը, որում նշվում են տեղեկություններ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող (առկայության դեպքում) օբյեկտների վերաբերյալ (այդ թվում` համայնքի վարչական սահմանից դուրս)` 500-ից մինչև 1000 մետր շառավղով` կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում` տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու, այլընտրանքի բացակայության դեպքում համայնքային սեփականության հողամասի միջով մոտեցում կազմակերպելու դեպքում` համայնքի ղեկավարի կողմից համաձայնությունը հավաստող տեղեկանք և հողամասին առնչվող այլ սահմանափակումների վերաբերյալ.

6) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում):».

31) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 56.1-ին, 56.2-րդ, 56.3-րդ, 56.4-րդ և 56.5-րդ կետերով.

«56.1. Առանձին հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև պայմանագրի կնքումը հիմք է տվյալ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթում (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագիծ, բնակավայրի գլխավոր հատակագիծ) Առանձին հողամասի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` հողերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ դրական եզրակացության տրամադրման համար: Ձեռքբերողը (պետություն, համայնք կամ կազմակերպություն) գերակա շահի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներկայացնում է Իրավասու մարմին: Իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում պարզեցված փաթեթ է ներկայացնում Լիազոր մարմին` կցելով`

1) հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.

2) ձեռքբերողի սեփականության վկայականի պատճենը` գերակա շահ ճանաչված հողամասի քարտեզով (կոորդինատային նշահարմամբ).

3) ձեռքբերողի կողմից Իրավասու մարմնին ներկայացված դիմումը` ըստ գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ հողամասին վերագրվող համապատասխան նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների հայցի վերաբերյալ` ըստ Ձև N 5.4-ի.

4) առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխությունները` Ձև N 1 աղյուսակին համապատասխան:

56.2. Լիազոր մարմինը`

1) ստանալով փոփոխությունների լրակազմ փաթեթը և հաշվի առնելով, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիք են ներկայացրել նաև Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները (ովքեր տվյալ` հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունել են նաև օտարվող գույքին նոր վերագրվող (փոփոխվող) Առանձին հողամաս(եր)ի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական նշանակությունները), գերակա շահի առարկա հանդիսացող հողամաս(եր)ի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական, նշանակությունների փոփոխություններն իրականացնում է պարզեցված ընթացակարգով` 3-օրյա ժամկետում փաթեթը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին` Առանձին հողամասին առնչվող սահմանափակումները մատնանշելու համար.

2) կազմում է դրական եզրակացություն` Ձև N 5.5.2-ին համապատասխան և ներկայացնում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

56.3. Միջգերատեսչական հանձնաժողովի Ձև N 5.5.2-ին համապատասխան դրական եզրակացությունն ստանալուց հետո մարզպետը 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխությունների լրակազմ փաթեթը ներկայացնում են համայնքի ավագանու հաստատմանը, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավագանու որոշումը ներկայացվում է մարզպետին (բացառությամբ Երևան համայնքի):

56.4. Համայնքի ավագանու դրական որոշումն ստանալուց հետո մարզպետը (բացառությամբ Երևան համայնքի) 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին:

56.5. Համապատասխան մարզպետը` 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի և համայնքի ավագանու որոշումները, իսկ Երևան համայնքում` Երևանի քաղաքապետը, ներկայացնում է Լիազոր մարմին, ով 2 աշխատանքային օրվա ընթացքում գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների լրակազմ փաթեթը և համապատասխան մարզպետի (բացառությամբ Երևան համայնքի) և համայնքի ավագանու որոշումները տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, ձեռքբերողին (պետություն, համայնք կամ կազմակերպություն):».

32) հավելվածի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«57. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը (համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու դեպքում` սույն կարգի 59-րդ կետով սահմանված ընթացակարգով) առաջարկություն է ներկայացնում Լիազոր մարմին, որը նախաձեռնում է Կարգի 24-րդ կետի 4-րդ և Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետերով նախատեսված գործողություններ:».

33) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 57.1-ին, 57.2-րդ, 57.3-րդ և 57.4-րդ կետերով.

«57.1. Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն (բացառությամբ Երևան համայնքի): Առաջարկությանը դրական եզրակացություն տալու դեպքում` ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը (Երևան համայնքի դեպքում` Երևանի քաղաքապետը) այն ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում վերադարձնում է համայնքի ղեկավարին` հիմնավորելով բացասական եզրակացությունը և հղում կատարելով իրավական ակտի համապատասխան դրույթին:

57.2. Սույն կարգի 56-րդ և 57-րդ կետերում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բացասական կարծիքը պետք է առնչվի տվյալ կարծիքը ներկայացնող շահագրգիռ մարմնի գործառույթներին, լինի հստակ և չափելի, նշվի անճշտություն պարունակող և ճշտման ենթակա հանգամանքները, պարունակի իրավական ակտի համապատասխան դրույթներին հղում, չպարունակի սույն կարգի պահանջներից դուրս լրացուցիչ պահանջներ և չպարունակեն հետևյալ արտահայտությունները` «նպատակահարմար չէ», «խմբագրել N-րդ գլուխը», «առկա են անճշտություններ N-րդ էջում», «դիտողությունները լիովին հաշվի չեն առնվել», «առկա են անհամապատասխանություններ աղյուսակներում»:

57.3. Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է կարծիք (դիտողություններ և առաջարկություններ) միայն մեկ անգամ: Բնօրինակ` սկզբունքային նոր ներդրված փոփոխված դրույթներ չպարունակող, սակայն շրջանառված փաստաթղթում ուշադրությունից դուրս մնացած, կամ յուրաքանչյուր հաջորդ շրջանառության ընթացքում նույն մարմնի տարբեր մասնագետների տարբեր մոտեցումների արդյունքում ծագած նոր դիտողություններ ու առաջարկություններ չեն ներկայացվում: Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ երկրորդ անգամ ներկայացված նոր դիտողությունները հաշվի չեն առնվում, չեն ուղարկվում լրամշակման և մերժման համար հիմք հանդիսանալ չեն կարող: Մեկից ավելի անգամ դիտողություն կամ առաջարկություն կարող է ներկայացվել հետևյալ բացառիկ դեպքերում`

1) եթե նախկինում ներկայացված էական (ոչ խմբագրական բնույթի) դիտողությունները կամ առաջարկությունները չեն ընդունվել կամ ուղղվել` առանց պատշաճ հիմնավորման.

2) Միջգերատեսչական հանձնաժողովի այլ անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված դիտողության կամ առաջարկության հիման վրա կատարված ուղղումները հանգեցրել են տվյալ մարմնի կողմից իրավական ակտի համապատասխան դրույթների վրա հղում պարունակող նոր դիտողության կամ առաջարկի:

57.4. Եթե Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից ներկայացվել է այլ ոլորտի (բնագավառի) լիազոր մարմնի լիազորությունների մասով դիտողություն, որի վերաբերյալ տվյալ ոլորտի (բնագավառի) լիազոր մարմինը տվել է դրական կարծիք, ապա տվյալ դիտողությունը հաշվի չի առնվում:».

34) հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Համայնքի ղեկավարի կողմից մարզպետին հողամասի գործառնական նշանակության, քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխության համաձայնեցման ներկայացվող փաթեթում ներառվում է`

1) քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում` սույն Կարգի Ձև N 4-ին համապատասխան (ընդհանուր սեփականության կամ օգտագործման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 100 մետր շառավղով տեղանքի օրթոֆոտոլուսանկարը (կոորդինատային կապակցմամբ) կամ քաղվածք գործող կադաստրային քարտեզից, որի վրա պետք է նշված լինի հողամասի տեղադիրքը: Այն տարածքներում, որտեղ առկա է օրթոֆոտոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները.

2) քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում` սույն Կարգի Ձև N 5.1, Ձև N 5.2 և Ձև N 5.3-ին համապատասխան (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:».

35) հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության և Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխության մասով համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն` կցելով Կարգի 58-րդ կետում նշված փաստաթղթերը: Մարզպետն իր դրական եզրակացությամբ առաջարկությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում, իրավական ակտի համապատասխան դրույթին հղմամբ հիմնավորելով կարծիքը, 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնքի ղեկավարին:».

36) հավելվածի Ձև N 5-ի վերնագիրը «նպատակային» բառից հետո լրացնել «, գործառնական» բառով.

37) հավելվածի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«60. Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը համայնքի ավագանու կողմից կարող է հաստատվել միայն Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Պարզեցված ընթացակարգի դեպքում փոփոխությունը կատարվում է հետևյալ պետական մարմինները ներառող կազմով Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողով 1)-ի կողմից տրված եզրակացությունների հիման վրա`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (Լիազոր մարմին).

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

3) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:».

38) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 60.1-ին կետով.

«60.1. Սույն կարգի 60-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգով հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է ստորև ներկայացվող դեպքերում`

1) մինչև 1000 քառ. մ մակերեսով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված գյուղատնտեսական հողերից բնակելի և հասարակական նշանակության հողատեսքերի փոփոխությունները.

2) մինչև 200 քառ. մ մակերեսով կապի օբյեկտների (բջջային, ռադիոռելեային և այլ նշանակության կայանների` բացառությամբ շենքերի) տեղադրման.

3) բնակավայրերի հատակագծային միավորների (թաղամասերի) տարածքներում ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների (ենթակայաններ, պոմպակայաններ, կաթսայատներ) տեղադրման.

4) ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող 5000 քառ. մ գերազանցող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում մինչև 300 մակերեսով բնակելի և 50 քառ. մ օժանդակ, 300 քառ. մ մակերեսով հասարակական և գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության շինությունների կառուցման.

5) կոորդինատային սխալները կամ կադաստրային քարտեզի այլ անճշտությունները հիմք չեն հողամասի նպատակային նշանակությունը չփոփոխելու համար: Նշված անճշտությունների առկայության վերաբերյալ ոլորտի շահագրգիռ մարմնի կողմից տրվում է տեղեկատվություն».

39) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 60.2-րդ, 60.3-րդ, 60.4-րդ, 60.5-րդ և 60.6-րդ կետերով.

«60.2. Պարզեցված ընթացակարգով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը (բացառությամբ հանրության գերակա շահի դեպքերի) համարվում է կատարված` համայնքի ավագանու կողմից (սեփականատիրոջ հայտի համաձայն) այդ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որոնք արտացոլվում են հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1972-Ն
Որոշում