Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1794-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն օդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. նոյեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 1794-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն օդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 825-Ն և 2007 թվականի հունիսի 6-ի N 737-Ն որոշումներով սահմանված` օդային տարածքի կազմակերպման կարգի և թռիչքային կանոնների խախտմամբ (այսուհետ` սահմանված կանոնների խախտում) թռիչք իրականացնող օդանավերը կամ այլ թռչող սարքերը ճանաչվում են պետական սահմանի կամ թռիչքային ռեժիմի խախտողներ (այսուհետ նաև` օդանավ կամ օդանավ-խախտող):

3. Սույն կարգի կիրառման իմաստով` այլ թռչող սարքեր են համարվում հեռակառավարվող անօդաչու համակարգերը և կառավարվող կամ անօդաչու չկառավարվող օդապարիկները (աերոստատ):

4. Սույն կարգի կիրառման համար պատասխանատու են հակաօդային պաշտպանության զորքերի` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին օդային տարածությունում պահպանելու համար ներգրավված ուժերն ու միջոցները, ռազմական ավիացիան, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները, ինչպես նաև դրանց կառավարման մարմինները (այսուհետ` ՀՕՊ գծով հերթապահ ուժեր):

5. Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մոտեցած ու պետական սահմանի ուղղությամբ թռիչքը շարունակող` չճանաչված օդանավ կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածությունում չճանաչված օդանավ հանկարծակի հայտնաբերելիս, կամ երբ առկա է օդանավի առևանգման կամ օդանավ-խախտողի կողմից Հայաստանի հանրապետությունում ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին հավաստի տեղեկատվություն, ՀՕՊ գծով հերթապահ ուժերը բերվում են պատրաստականության համապատասխան աստիճանի, օդ է բարձրացվում հերթապահ ռազմական ավիացիան, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմինների և նշված օդանավի թռիչքի ուղղությամբ գտնվող մոտակա ՀՕՊ գծով հերթապահ ուժերի կառավարման մարմինների միջոցով ձեռնարկվում են միջոցներ տվյալ օդանավի անձնակազմի հետ ռադիոկապ հաստատելու համար, ինչպես նաև օդանավի դասակարգման և օդանավում ուղևորների առկայության կամ բացակայության հստակեցման նպատակով իրականացվում է հատկանիշների ու տեղեկատվության հավաքում: Ռադիոկապի բացակայության դեպքում օդ բարձրացված ռազմական ավիացիայի անձնակազմը միջոցներ է ձեռնարկում օդանավի հետ ռադիո և (կամ) տեսողական կապի հաստատման ուղղությամբ` տալով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված ռադիո և (կամ) տեսողական ազդանշաններ` օդանավի համար տեսանելի հեռավորությունից: Հեռակառավարվող անօդաչու համակարգերի կողմից սահմանված կանոնների խախտման դեպքում միջոցներ են ձեռնարկվում հեռակառավարման կետի տեղորոշման, դրա հետ կապի դուրս գալու և սահմանված կանոնների խախտումը վերացնելու ցուցումներ տալու ուղղությամբ:

6. Եթե սահմանված կանոնների խախտումը պայմանավորված է օդանավի անձնակազմի ոչ դիտավորյալ գործողություններով կամ արտակարգ հանգամանքներով (օդանավի անվտանգությանը, փրկված մարդկանց տեղափոխմանը, անձնակազմին կամ ուղևորներին շտապ բժշկական օգնության ցուցաբերմանը սպառնացող դժբախտ պատահար, բնական աղետ, օդերևութաբանական պայման, տեխնիկական պատճառներով կողմնորոշման կորուստ և նմանատիպ այլ դեպքերում), ապա վերգետնյա կառավարման կետերը և ռազմական ավիացիայի անձնակազմը, միջազգայնորեն ընդունված ռադիոհրահանգների կամ տեսողական ազդանշանների տրմամբ` օգնություն են ցուցաբերում օդանավի կողմնորոշման վերականգնման և սահմանված կանոնների խախտումը վերացնելու ուղղությամբ, կամ պահանջում են Հայաստանի Հանրապետության տարածքում վայրէջք կատարել համապատասխան օդանավակայանում:

7. Եթե օդերևութաբանական կամ այլ անբարենպաստ պայմանների պատճառով օդանավի անձնակազմի հետ չի հաջողվում հաստատել ռադիո և (կամ) տեսողական կապ, կամ օդանավի տեսակի և պետական պատկանելության որոշման անհնարինության, ինչպես նաև օդանավի առևանգման կամ օդանավ-խախտողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին հավաստի տեղեկատվության առկայության դեպքերում միջոցներ են ձեռնարկվում ռադիոտեխնիկական (ռադիոլոկացիոն) միջոցներով և (կամ) օդ բարձրացված ռազմական ավիացիայով Հայաստանի Հանրապետության օդային տարածության սահմաններում օդանավի ճանաչման և անընդհատ ուղեկցման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության օդային տարածության սահմաններից դուրսբերման կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայանում հարկադիր վայրէջքի կատարման նպատակով:

8. Օդանավ-խախտողի խոցման միջոցով հակաօդային պաշտպանության միջոցներ (այսուհետ` զենք և (կամ) մարտական տեխնիկա) կիրառվում է, եթե`

1) առկա է մարդկանց մահվան կամ էկոլոգիական աղետի առաջացման իրական վտանգ և օդանավ-խախտողը չի արձագանքում վերգետնյա կառավարման կետի ռադիոհրահանգներին` դադարեցնելու սահմանված կանոնների խախտումը, և (կամ) չի արձագանքում օդ բարձրացված ռազմական ավիացիայի ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին, կամ առանց հիմնավորման հրաժարվում է ենթարկվել ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին, կամ չի ենթարկվում հարկադիր վայրէջք կատարելու պահանջներին.

2) օդանավ-խախտողը հանդիսանում է ռազմական, այդ թվում` նաև սպառազինությամբ հագեցած ռազմատրանսպորտային ինքնաթիռ (ուղղաթիռ), չի արձագանքում վերգետնյա կառավարման կետի ռադիոհրահանգներին` դադարեցնելու սահմանված կանոնների խախտումը, և (կամ) չի արձագանքում օդ բարձրացված ռազմական ավիացիայի ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին, կամ առանց հիմնավորման հրաժարվում է ենթարկվել ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին, կամ չի ենթարկվում հարկադիր վայրէջք կատարելու պահանջներին.

3) ահաբեկչական գործողությունների իրականացման համար օդանավ-խախտողի հնարավոր օգտագործման, կամ օդանավի առևանգման և մարդկանց զոհվելու իրական վտանգի ու էկոլոգիական աղետի առաջացման մասին հավաստի տեղեկատվության առկայության պարագայում սպառվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված` սահմանված կանոնների խախտումը դադարեցնելու և (կամ) հարկադիր վայրէջքի համար անհրաժեշտ բոլոր հնարավոր միջոցները: Ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման կամ այդպիսի ահաբեկչական գործողությունների կանխման համար միջոցները ձեռնարկվում են «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ահաբեկչական վտանգի աստիճանին համաչափ ձեռնարկվող միջոցների սկզբունքի հիման վրա:

9. Օդանավ-խախտողի խոցման նպատակով զենք և (կամ) մարտական տեխնիկա կիրառելիս նախապես իրականացվում է օդանավ-խախտողի զգուշացում` կիրառման վերաբերյալ ռադիոհրահանգների և տեսողական ազդանշանների տրմամբ կամ նախազգուշական կրակի վարմամբ, կամ առանց ռադիոհրահանգների և տեսողական ազդանշանների տրման կամ նախազգուշական կրակի վարման, եթե օդանավ-խախտողը կիրառում է զենք, կամ իրականացվում է զինված հարձակում Հայաստանի Հանրապետության տարածքի վրա:

10. Օդանավ-խախտողի նկատմամբ զենք և (կամ) մարտական տեխնիկա կիրառելիս ձեռնարկվում են միջոցներ`

1) օդանավը կալանելիս թռիչքների անվտանգության ապահովման, օդ բարձրացված ռազմական ավիացիայի կողմից հարակից պետությունների օդային տարածության խախտումները և դրանց տարածք խոցման միջոցների (հրթիռներ, արկեր և այլն) անցումը (անկումը) չթույլատրելու ուղղությամբ.

2) այլ օդանավերի խոցումը բացառելու, այդ շրջանում գտնվող մարդկանց զոհվելը և (կամ) էկոլոգիական աղետի առաջացումը չթույլատրելու ուղղությամբ:

11. Օդանավ-խախտողի նկատմամբ զենքի և (կամ) մարտական տեխնիկայի կիրառումը դադարեցվում է, եթե օդանավ խախտողն սկսում է ենթարկվել տրվող ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին կամ հարկադիր վայրէջք կատարելու պահանջներին:

12. Հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումները կայացվում են «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2022
N 1794-Ն
Որոշում