17.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ` անասնաբուժական սերտիֆիկատ, անասնաբուժական վկայական, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.
«22) վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր` անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության տեղեկանք, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ, պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն.
23) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա` ազգային հավատարմագրում ունեցող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու համար լիազորված փորձարկման լաբորատորիա:».
3) 2-րդ մասի 9-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի,» բառերը, իսկ նույն մասի 10-րդ կետի «բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 5.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Համապատասխան նախարարությունը`
1) իրականացնում է կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը.
2) իրականացնում է կերային հավելումների ռեեստրի վարումը:»:
i
Հոդված 3. Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 6-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «, վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր» բառերով.
i
2) 32-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի» բառերը.
3) 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «որին նշանակում է Կառավարությունը» բառերը փոխարինել «որին լիազորություններ տրվում, դրանք կասեցվում կամ դադարեցվում են Կառավարության սահմանած կարգով» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքով սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում.».
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Օրենքով սահմանված վտանգավոր համարվող, ինչպես նաև ըստ անհրաժեշտության լաբորատոր փորձաքննության արդյունքով վտանգավոր համարված սննդամթերքը շուկայից հետ է կանչվում և ոչնչացվում կամ օգտահանվում է Կառավարության սահմանած կարգով:»:
i
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ ստուգման ակտի ընդունումը» բառերը:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-210-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական: