102.0518.030303
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «03»         03           2003 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10203070
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
 
26 սեպտեմբերի 2002 թվականի N 518-Ն
                    20 փետրվարի 2003 թվականի    N 131-Ն
                                                                                
           ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների դեպոզիտային հաշիվների տնօրինման կարգը (հավելված 1):
 
Հավելված 1
        Հաստատված է`                     Հաստատված է`
     ՀՀ արդարադատության նախարարի      ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի
     26 սեպտեմբերի 2002 թվականի       20 փետրվարի 2003 թվականի
     թիվ 518-Ն հրամանով               թիվ 131-Ն հրամանով
     ___________ Դ. Հարությունյան     ___________ Վ. Խաչատրյան
 
ԿԱՐԳ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
 
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետև` ԴԱՀԿ) ծառայության մարզային ստորաբաժանումների դեպոզիտային հաշիվների (այսուհետև` դեպոզիտային հաշիվ) տնօրինման (այդ հաշիվներից դրամական միջոցների հատկացման) գործընթացը:
i
2. Դեպոզիտային հաշիվների մուտքագրման դրամական միջոցների տնօրինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» 10/06/1999 թվականի թիվ 404 և «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» 18/01/2002 թվականի թիվ 48 որոշումների պահանջներին համապատասխան գանձապետական արտաբյուջետային հաշիվների տնօրինման համար սահմանված ընթացակարգով` հաշվի առնելով սույն կարգի 3-ից 5-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:
3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման համար դեպոզիտային հաշվից դրամական միջոցների ելքագրման նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք` (այսուհետև` ՏԳԲ) ներկայացվող վճարման հանձնարարագրերի և կանխիկի տրամադրման հայտերին կից, ՏԳԲ են ներկայացվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` այդ ծախսերի տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
4. Սույն կարգի 3-րդ կետում չներառված ուղղություններով դեպոզիտային հաշվից դրամական միջոցների ելքագրման նպատակով ՏԳԲ ներկայացվող վճարման հանձնարարագրերի և կանխիկի տրամադրման հայտերին կից, որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` ՏԳԲ են ներկայացվում համապատասխան կատարողական թերթիկների պատճենները:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ուղղություններով դեպոզիտային հաշիվներից կանխիկ ձևով դրամական հատկացումներ կարող են տրամադրվել միայն ֆիզիկական անձանց:
6. Դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից համապատասխան կատարողական թերթի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումը չեն համարվում պետական կարիքների համար գնումներ: