Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 706-Ա ...

 

 

041.0844.021105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2005 թվականի N 844-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Հոնգկոնգ գործուղելու մասին» N 706-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Առևտրի համաշխարհային կազմակերպության 6-րդ նախարարական վեհաժողովին մասնակցելու նպատակով Հոնգկոնգ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Կ. Ճշմարիտյան     - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարար

                        (պատվիրակության ղեկավար)

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Ա. Ղազարյան       - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարության

                        աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Առևտրի

                        համաշխարհային կազմակերպության ծանուցման

                        գործակալության պետ

    Հ. Կարապետյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի ավագ օգնական

Ա. Հովհաննիսյան   - Առևտրի համաշխարհային կազմակերպությունում

Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ,

նստավայրը` Ժնև (Շվեյցարիա)

 

Ընդունել ի գիտություն, որ Կ. Ճշմարիտյանի, Վ. Խաչատրյանի և Հ. Կարապետյանի գործուղման ժամկետը 2005 թվականի դեկտեմբերի 9-16-ն է, իսկ Ա. Ղազարյանինը և Ա. Հովհաննիսյանինը` 2005 թվականի դեկտեմբերի 12-19-ը».

i

բ) որոշման 2-րդ կետը լրացնել «, իսկ Ա. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.11.2005
N 844-Ա
Որոշում