102.0028.160311
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»        03            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211132
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
16 մարտի 2011 թվականի N 28-Ն
 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) փաստաթղթերի ընդունման մատյանները համաձայն N 1 հավելվածի.
2) փաստաթղթերի ընդունման մատյանների ձևերը համաձայն N 2 հավելվածի.
3) փաստաթղթերի ընդունման մատյանների վարման կարգը համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 
Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ
 
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վարվում է 2 տեսակի մատյան`
1) իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման դիմումների ընդունման մատյան (հավելված N 2. ձև-1),
2) այլ դիմումների (քաղաքացիների, իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ դիմումներ, վերադաս մարմինների հանձնարարականներ, գրություններ և այլն) ընդունման մատյան (հավելված N 2. ձև-2):
 
Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
 
Ձև 1
ՄԱՏՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊՌ-1-2011Թ.
.___________________________________________________________.
|N/N|Կազմակեր-|Դիմումը|Դիմումի|Կատա-|Կատարման|Փաստա- |Այլ   |
|ը/կ|պության  |ներկա- |համառոտ|րող  |բովանդա-|թղթերը |տեղե- |
|   |անվանումը|յաց-   |բովան- |բաժնի|կու-    |դիմողին|կու-  |
|   |և        |նելու  |դակու- |անվա-|թյունը  |հանձ-  |թյուն-|
|   |լիազորված|օրը,   |թյունը |նումը|և       |նելու  |ներ   |
|   |անձի     |ամիսը, |       |     |կատարման|օրը,   |      |
|   |անունը,  |տարին  |       |     |ավարտի  |ամիսը, |      |
|   |ազգանունը|       |       |     |օրը,    |տարին  |      |
|   |         |       |       |     |ամիսը,  |և      |      |
|   |         |       |       |     |տարին   |ստացողի|      |
|   |         |       |       |     |        |ստորա- |      |
|   |         |       |       |     |        |գրու-  |      |
|   |         |       |       |     |        |թյունը |      |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
| 1 |   2     | 3     |  4    |  5  |  6     |   7   |  8   |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|1. |         |       |       |     |        |       |      |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|2. |         |       |       |     |        |       |      |
.___________________________________________________________.
 
Ձև 2
ՄԱՏՅԱՆ
 
ԱՅԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ, ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊՌ-2-2011Թ.
.___________________________________________________________.
|N/N|Կազմա-   |Դիմումը|Դիմումի|Կատա-|Կատարման|Փաստա- |Այլ   |
|ը/կ|կերպու-  |ներկա- |համառոտ|րող  |բովանդա-|թղթերը |տեղե- |
|   |թյան     |յաց-   |բովան- |բաժնի|կու-    |դիմողին|կու-  |
|   |անվա-    |նելու  |դակու- |անվա-|թյունը  |հանձ-  |թյուն-|
|   |նումը    |օրը,   |թյունը |նումը|և       |նելու  |ներ   |
|   |և/կամ    |ամիսը, |       |     |կատարման|օրը,   |      |
|   |դիմողի   |տարին  |       |     |ավարտի  |ամիսը, |      |
|   |անունը,  |       |       |     |օրը,    |տարին  |      |
|   |ազգանունը|       |       |     |ամիսը,  |և      |      |
|   |         |       |       |     |տարին   |ստացողի|      |
|   |         |       |       |     |        |ստորա- |      |
|   |         |       |       |     |        |գրու-  |      |
|   |         |       |       |     |        |թյունը |      |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
| 1 |   2     | 3     |  4    |  5  |  6     |   7   |  8   |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|1. |         |       |       |     |        |       |      |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|2. |         |       |       |     |        |       |      |
.___________________________________________________________.
 
Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման դիմումների ընդունման մատյանների` հավելված N 2, ձև-1 և ձև-2 աղյուսակների լրացման կարգը:
2. Հավելված N 2, ձև-1-ի 1-ին սյունակում լրացվում է դիմումների հերթական համարները: 2-րդ սյունակում լրացվում է դիմող կազմակերպության անվանումը և լիազորված անձի անուն, ազգանունը: 3-րդ սյունակում լրացվում է դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին: 4-րդ սյունակում լրացվում է դիմումի համառոտ բովանդակությունը` գրանցում, վերագրանցում, կանոնադրության փոփոխությունների գրանցում, նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցում, հաշվառում, կազմակերպության ղեկավարի փոփոխության գրանցում կամ լուծարման գործընթացի, լուծարման ավարտի, գործունեությունը դադարեցնելու կամ այլ գրանցում կամ հաշվառում կամ հաշվառումից հանում կամ փաստաթղթերի հետվերադարձ և այլն: 5-րդ սյունակում լրացվում է «կենտրոնական մարմին» կամ տարածքային բաժնի անվանումը: 6-րդ սյունակում լրացվում է կատարման բովանդակությունը` գրանցված է, հաշվառված է կամ գրանցումը մերժված է և կատարման օրը, ամիսը, տարին: 7-րդ սյունակում լրացվում է փաստաթղթերը դիմողին հանձնելու օրը, ամիսը, տարին, որտեղ և ստորագրում է ստացողը անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: 8-րդ սյունակում լրացվում են այլ տեղեկություններ, օրինակ` փոստով մերժման փաստաթղթերը առաքելու մասին, եթե դիմողը նման խնդրանք է ներկայացրել:
3. Հավելված N 2, ձև-2-ի 1-ին սյունակում լրացվում է դիմումների հերթական համարները: 2-րդ սյունակում լրացվում է դիմող կազմակերպության անվանումը կամ դիմող քաղաքացու անունը, ազգանունը: 3-րդ սյունակում լրացվում է դիմումը կամ վերադասի հանձնարարական տալու օրը, ամիսը, տարին և ելքի համարը: 4-րդ սյունակում լրացվում է դիմումի կամ հանձնարարականի համառոտ բովանդակությունը` տեղեկատվության տրամադրում, դիտողությունների, առաջարկությունների, առարկությունների ներկայացում, նախագծի ներկայացում, կատարված է և այլն: 5-րդ սյունակում լրացվում է կատարող բաժնի անվանումը: 6-րդ սյունակում լրացվում է կատարման բովանդակությունը` կատարված է, ուղարկված է միջանկյալ պատասխան կամ կատարումը հետաձգվում է որևէ համոզիչ պատճառաբանությամբ կամ այլ նշում և կատարման օրը, ամիսը, տարին և ելքի համարը: 7-րդ սյունակում լրացվում է փաստաթղթերը դիմողին հանձնելու կամ առաքելու օրը, ամիսը, տարին: 8-րդ սյունակում լրացվում է այլ անհրաժեշտ տեղեկություններ:
4. Հավելված N 2, ձև-1-ի մատյանը լրացվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, իսկ հավելված N 2, ձև-2-ի մատյանը միայն էլեկտրոնային եղանակով: