041.0446.260799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 հուլիսի 1999 թվականի թիվ 446
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման աշխատանքները համակարգելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծել ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ և հաստատել դրա հետևյալ կազմը`
 
     Խ. Հարությունյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարար
                               (շտաբի պետ)
     Ռ. Մարտիրոսյան          - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
     Ա. Ջանջուղազյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր 
                               գանձապետ
     Դ. Մարգարյան            - ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության նախարարի 
                               տեղակալ
     Ռ. Նազարյան             - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
     Կ. Արեյան               - Երևանի  քաղաքապետի տեղակալ
     Գ. Մարյանյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, 
                               բաժնի վարիչ
     Ա. Քուչուկյան           - Երևանի  մաթեմատիկական մեքենաների 
                               գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ինժեներ
     Ա. Մինասյան             - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության 
                               վարչության պետ (քարտուղար)
 
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ ստեղծելու մասին» N 608 որոշումը: