(ուժը կորցրել է 15.10.15 թիվ 1192-Ն որոշում)
i
040.1151.121007
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1151-Ն
 
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 1052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1052-Ն որոշումը:
i
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1151-Ն որոշման
 
ԿԱՐԳ
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
i
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության գործընթացը:
(1-ին կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի վրա:
(2-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
i
լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն.
փորձաքննություն` բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշիչին ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով.
խմբաքանակ` ցանկացած քանակությամբ` նույնանման որակական հատկանիշներով համասեռ բույսերի պաշտպանության միջոց և պարարտանյութ, որը նախատեսվում է միաժամանակյա ներմուծման կամ արտահանման համար.
կետային նմուշ` բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.
միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.
միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.
պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.
իրացնող` բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիա:
(3-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն, 29.12.11 թիվ 1922-Ն որոշումներ)
 
III. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ և պարարտանյութերի
i
ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
 
i
4. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):
(4-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից:
6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:
i
7. Բույսերի պաշտպանության միջոցների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`
 
._____________________________________________.
|NN |Խմբաքանակի տարավորված|Կետային նմուշառման |
|ը/կ|միավորի քանակը (հատ) |քանակը (հատ)       |
|___|_____________________|___________________|
|1. |մինչև  50            |3                  |
|___|_____________________|___________________|
|2. |51-150               |5                  |
|___|_____________________|___________________|
|3  |151-400              |8                  |
|___|_____________________|___________________|
|4  |401-800              |12                 |
|___|_____________________|___________________|
|5. |801-1500             |16                 |
|___|_____________________|___________________|
|6. |1501-3000            |22                 |
|___|_____________________|___________________|
|7. |3001-5000            |28                 |
|___|_____________________|___________________|
|8. |5000-ից ավելի        |30                 |
._____________________________________________.
(7-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
i
7.1. Տարայով պահպանվող կամ փոխադրվող պարարտանյութից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.
3) 101-500 տարայի դեպքում`յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.
5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:
(7.1-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
7.2. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:
(7.2-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
7.3. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված պարարտանյութից նմուշառումը կատարվում է`
1) պարարտանյութերի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով`անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.
2) շեղջով լցված պարարտանյութից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` ոչ պակաս, քան 30 սմ խորությունից, 2 հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սմ: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սմ ցածր և շեղջի հատակից 50 սմ-ից բարձր նմուշառում կատարել:
(7.3-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
7.4. Յուրաքանչյուր վագոնից պարարտանյութի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, 2 անգամ`
1) առաջին` պարարտանյութի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.
2) երկրորդ` պարարտանյութի բեռնաթափումից հետո.
3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա պարարտանյութի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:
(7.4-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
7.5. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա պարարտանյութի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում մեկ կետային նմուշ.
2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա պարարտանյութի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում մեկ կետային նմուշ:
(7.5-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
7.6. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:
(7.6-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
7.7. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորումով բաժանում միջին նմուշների` 1-2.5 կգ քաշով:
(7.7-րդ կետը լարց. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
i
8. Բույսերի պաշտպանության միջոցների յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:
(8-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
9. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:
i
10. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որում ներառվում են`
1) նմուշառման վայրը, թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).
2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.
4) բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).
5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.
6) թողարկման տարեթիվը, պիտանիության ժամկետը.
7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).
8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը):
(10-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
i
IV. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
 
11. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուն կատարում է նմուշների համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո` ուղեկցող նամակով դրանք ներկայացնում է լաբորատոր փորձաքննության:
12. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`
1) ուղեկցող նամակի առկայությունը.
2) փաթեթավորման պահպանվածությունը.
3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը:
i
13. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 12-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ:
(13-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
14. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում (N 2 ձև):
15. Լաբորատորիան եռօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է փորձաքննության արձանագրություն (N 3 ձև)` երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում:
16. Փորձաքննության արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը: Փորձաքննության արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:
i
17. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է բույսերի պաշտպանության միջոցների կամ պարարտանյութերի մասին եզրակացություն:
(17-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
18. Փորձաքննության ավարտից հետո` մնացած կամ չօգտագործված փորձանմուշները վերադարձվում են իրացնողին կամ նրա լիազոր ներկայացուցչին` կազմելով նմուշի վերադարձման մասին ակտ (N 4 ձև)` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է տվյալ ապրանքի հսկիչ նմուշի` որոշակի ժամկետով պահպանումը լաբորատորիայում: Այդ դեպքում ապրանքն իրացնողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է հսկիչ նմուշը հետ վերցնել` այդ ժամկետը լրանալուց հետո:
(վերնագիրն փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
Ձև N 1
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏ N ______
 
_____ _____________200 թ.
 
_______________________________________________________________________ ում
(վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը) ես`________________________________________________________________________
(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը) __________________________________________________________________________ի
(իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
 
ներկայությամբ` փորձաքննության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշմամբ հաստատված կարգով վերցրել եմ միջին նմուշ:
 
___________________________________________________________________________
(բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)
 
Արտադրող` _________________________________________________________________
(երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը)
 
Թողարկման թվականը ___________________, պիտանիության ժամկետը ______________
                     (ամիս, տարեթիվ)                      (ամիսը, տարեթիվը)
 
Խմբաքանակը ________________________________________________________________
(զանգվածը կամ ծավալը)
 
Միջին նմուշի քանակը _______________________________________________________
(զանգվածը կամ ծավալը)
 
Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը ____________________________
(զանգվածը կամ ծավալը)
 
 Նմուշառու       ___________________   ___________________________
                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)
 
 Իրացնող         __________________    ___________________________
 (ներկայացուցիչ) (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)
 
(1-ին ձևը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն, 29.12.11 թիվ 1922-Ն որոշումներ)
 
Ձև N 2
 
i
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |Բույսերի     |Բույսե-|Արտադրող |Նմուշառ-|Նմուշի |Փորձաքննութ-|Նմուշի |
|ը/կ|պաշտպանության|րի պաշտ|երկիրը,  |ման ակտի|քանակը,|յան         |վերա-  |
|   |միջոցներ կամ |պանութ-|կազմակեր-|համարը, |(գրամ, |արդյունքները|դարձման|
|   |պարատանյութեր|       |         |        |       |            |       |
|   |ներմուծողի,  |յան    |պությունը|օրը,    |միլի-  |(արձանա-    |մասին  |
|   |արտահանողի,  |միջոցի |կամ մատա-|ամիսը,  |լիտր)  |գրության    |ակտի   |
|   |             |կամ պա-|         |        |       |            |       |
|   |             |րատա-  |         |        |       |            |       |
|   |             |նյութի |         |        |       |            |       |
|   |արտադրողի,   |անվա-  |կարարը,  |տարեթիվը|       |համարը,     |համարը |
|   |պահպանողի և  |նումը, |գտնվելու |        |       |թվականը)    |և      |
|   |իրացնողի     |ԱՏԳԱԱ-ի|վայրը    |        |       |            |թվականը|
|   |անվանումը    |ծածկա- |         |        |       |            |       |
|   |կամ անունը,  |գիրը   |         |        |       |            |       |
|   |ազգանունը և  |       |         |        |       |            |       |
|   |նմուշի       |       |         |        |       |            |       |
|   |ծածկագիրը    |       |         |        |       |            |       |
|___|_____________|_______|_________|________|_______|____________|_______|
|1  |2            |3      |4        |5       |6      |7           |8      |
|___|_____________|_______|_________|________|_______|____________|_______|
._________________________________________________________________________.
 
(2-րդ ձևը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
Ձև N 3
 
i
__________________________________________________________________________
(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
 
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____
 
____ ___________ 200 թ.
 
Բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը _______________
___________________________________________________________________________
 
ՈՒղեկցող նամակի համարը, թվականը ___________________________________________
 
Նմուշի ծածկագիրը ______________, նմուշն ստանալու թվականը __________________
 
Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ______________________________________
 
Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան _____________________________________
___________________________________________________________________________
 
._____________________________________________________________.
|Բույսերի |Ազդող |Արտադրող |Ցուցանիշը          |Եզրակացություն|
|պաշտպանու|նյութը|երկիրը,  |___________________|սահմանված     |
|թյան     |      |կազմակեր-|ըստ      |փաստացի` |չափորոշիչներին|
|միջոցի   |      |պությունը|սահմանված|ըստ      |համապատասխա-  |
|կամ պարա-       |         |         |         |              |
|տանյութի |      |         |         |         |              |
|անվանումը|      |կամ մատա-|չափորոշիչ|փորձա-   |նության մասին |
|ԱՏԳԱԱ-ի  |      |կարարը   |ների     |քննության|              |
|ծածկագիրը|      |         |         |         |              |
|_________|______|_________|_________|_________|______________|
|_________|______|_________|_________|_________|______________|
._____________________________________________________________.
 
Արձանագրությունը կազմված է _____________ օրինակից:
 
Փորձաքննություն կատարող __________________ _____________________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
 Լաբորատորիայի ղեկավար    __________________  _____________________
                           (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
(3-րդ ձևը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
Ձև N 4
 
i
_____________________________________________________________________
               (լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
 
ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏ N _______
 
______ ____________ 200 թ.
 
Ես` ______________________________________________________________________,
(հանձնողի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
 
ստացող _________________________________________________________________ ին
(պաշտոնը, անունը, ազգանունը)
 
վերադարձրել եմ __________________________________________________________ ի
(բույսերի պաշտպանության միջոցի կամ պարարտանյութի անվանումը)
 
նմուշը (նմուշները)` _______________ քանակով:
 
Հանձնել եմ` __________________ _____________________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
Ստացել եմ` __________________ _____________________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
(4-րդ ձևը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն որոշում)
 
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2007 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1151-Ն որոշման
 
Ձև
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______
 
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայտատու __________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
___________________________________________________________________________
                          (գտնվելու վայրը կամ հասցեն)
 
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը _________________________
___________________________________________________________________________
 
._____________________________________________________________.
|Բույսերի պաշտպանության|ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը|Քանակը    |Թողարկման|
|միջոցի կամ պարատանյու-|                 |(կգ կամ լ)|տարեթիվը |
|թի անվանումը          |                 |          |         |
|______________________|_________________|__________|_________|
|______________________|_________________|__________|_________|
._____________________________________________________________.
 
Համաձայն ____ ___________ 200 թվականի N ________ փորձաքննության մասին արձանագրության _____________ բույսերի պաշտպանության միջոցը կամ պարարտանյութը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
___________ բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն:
 
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ______ ______________ 200 թ.
 
Պատասխանատու
ստորաբաժանման ղեկավար __________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
____ ___________ 200 թ.
 
Կ.Տ.
 
(2-րդ հավելվածը փոփ. 03.09.10 թիվ 1125-Ն, 29.12.11 թիվ 1922-Ն որոշումներ)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1151-Ն որոշման
 
Ձև
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______
 
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայտատու __________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
___________________________________________________________________________
                          (գտնվելու վայրը կամ հասցեն)
 
Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը _________________________
___________________________________________________________________________
 
._____________________________________________________________.
|Բույսերի պաշտպանության|ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը|Քանակը    |Թողարկման|
|միջոցի անվանումը      |                 |(կգ կամ լ)|տարեթիվը |
|______________________|_________________|__________|_________|
|______________________|_________________|__________|_________|
._____________________________________________________________.
 
Համաձայն ____ ___________ 200 թվականի N ________ փորձաքննության մասին արձանագրության _____________ բույսերի պաշտպանության միջոցը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
___________ բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է արտահանել Հայաստանի Հանրապետությունից:
 
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ______ ______________ 200 թ.
 
Պատասխանատու
ստորաբաժանման ղեկավար __________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
____ ___________ 200 թ.
 
Կ.Տ.
 
.խ