Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0729.070606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2006 թվականի N 729-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան և Երևան քաղաքի կանաչ տարածքներն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում բնակավայրերի նպատակային նշանակության հողերից համապատասխանաբար առանձնացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` 10000, 18000, 8000, 12000, 80000, 240000, 8000, 18000, 14000 և 7000 քառ. մետր, Էրեբունի վարչական շրջանում` 6000 և 6000 քառ. մետր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` 22500 քառ. մետր, Նոր Նորք վարչական շրջանում` 120000 քառ. մետր մակերեսներով հողատարածքները և ըստ նպատակային նշանակության դասակարգել որպես հատուկ պահպանվող տարածքների հողեր` համաձայն NN 1-10 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 02.07.15 թիվ 836-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 02.07.15 թիվ 836-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 12.10.06 թիվ 1580-Ն որոշում)

i

2.1. Երևան քաղաքում համաքաղաքային զբոսայգիների կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:

(2.1-րդ կետը լրաց. 12.10.06 թիվ 1580-Ն որոշում)

i

2.2. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների բնակավայրի նպատակային նշանակության համապատասխանաբար 20000 և 15000 քառ. մետր հողամասերի սահմանված կարգով կառուցապատման նպատակով տրամադրումը` որպես բնակավայրի նպատակային նշանակության` բնակելի, հասարակական և խառը կառուցապատման գործառնական նշանակության հողերի:

(2.2-րդ կետը լրաց. 02.07.15 թիվ 836-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ

 

---------------------------------------

i

ԻՐՏԵԿ - հավելվածների սխեմաները չեն բերվում

 

(6 և 9 հավելվածները խմբ. 02.07.15 թիվ 836-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2006
N 729-Ն
Որոշում