Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

09.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այuուհետ` Օրենք) 20.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակում`

i

ա. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

բ. 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ և 11.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ և 7.1-ին կետերում նշված գործունեության տեսակների և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով

5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի արտադրության և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացման իրավունք ձեռք բերելու համար

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված` ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար` լրացուցիչ

տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով

100 դրամ

5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության համար` առանց իրացման իրավունքի

տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով».

«11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների` ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի` ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի համար` լրացուցիչ

տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով

 


 

100 դրամ»,

 

i

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.3-րդ կետով.

 

«5.3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի, 220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով».

 

i

2) 2-րդ մասի «5.1-ին, 5.2-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով.

i

3) 2.1-ին մասում`

ա. «և 1.1-ին» բառերը փոխարինել «, 1.1-ին և 1.4-րդ» բառերով,

բ. «ա» կետը «1.1-ին» բառերից հետո լրացնել «կամ 1.4-րդ» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ. 1.4-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին և 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 1.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.4-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից հանել

«, ինչպես նաև սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին և 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերը:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով խմբագրվող` Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5-րդ և «գ» ենթակետով լրացվող 5.3-րդ կետերի, ինչպես նաև սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետով լրացվող` Օրենքի 20.1-ին հոդվածի 2.1-ին մասի «գ» կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-164-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2023 թվական:

 


 

 

pin
ՀՀ 03.05.2023
N ՀՕ-164-Ն օրենք