Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2025 թվականի N 560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 19-րդ կետում «նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախորդող 1 տարվա ընթացքում» բառերով,

i

2) Հրամանի հավելված 2-ով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշում լրացնել նոր` 10.0 բաժին` հետևյալ բովանդակությամբ.

 

«10.0 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Հայտնում եմ իմ համաձայնությունը բարեվարքության վերաբերյալ            |

|հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով հարկային կամ մաքսային         |

|մարմինների կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության      |

|շրջանակում պետական մարմիններից և  այլ անձանցից բարեվարքության        |

|վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող       |

|տեղեկատվություն պահանջելու և  ստանալու վերաբերյալ:                   |

._____________________________________________________________________.

«:

 

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1) 22-րդ կետում «նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախորդող 1 տարվա ընթացքում» բառերով,

i

2) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշում` N 2 Ձևում, լրացնել նոր` 10.0. բաժին` հետևյալ բովանդակությամբ.

 

«10.0 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Հայտնում եմ իմ համաձայնությունը բարեվարքության վերաբերյալ            |

|հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով հարկային կամ մաքսային մարմնի  |

|կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում      |

|պետական մարմիններից և  այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ        |

|հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն  |

|պահանջելու և  ստանալու վերաբերյալ:                                   |

._____________________________________________________________________.

«:

 

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ կետի 1-ին ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված` հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացին, ինչպես նաև հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթին մասնակցության համար ներկայացված և ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների նկատմամբ:

 

    Ժամանակավոր պաշտոնակատար`               Վ. Մխիթարյան

 

2025/05/06

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
06.05.2025
N 560-Ն
Հրաման