ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2026 թվականի N 49-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ` ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող` հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հունվարի 15-ի
N 49-Ն որոշման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ` ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում (այսուհետ` ազգային համակարգող մարմին) միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող` հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի (այսուհետ` դեպքեր) ռեգիստրը (այսուհետ` ռեգիստր) և դրանք հաղորդելու կարգը:
i
2. Դեպքերը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հաղորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 27-ի N 3219-Ա հրամանով սահմանված կարգով:
3. Միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին դեպքերը հաղորդվում են միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
4. Միջոլորտային համագործակցության շրջանակներում դեպքերը հաղորդվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ սահմանված կարգով:
5. Ռեգիստրը ձևավորվում է սույն հավելվածի 2-4-րդ կետերով սահմանված կարգով հաղորդված տեղեկատվության հիման վրա:
6. Ազգային համակարգող մարմինը`
1) կազմակերպում է տեղեկատվության ընդունումը.
2) ապահովում է ռեգիստրի վարման շրջանակներում միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության հաղորդումը:
2. ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
7. Ռեգիստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը` որպես ազգային համակարգող մարմին, այդ թվում` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով:
8. Ռեգիստրը բաղկացած է 2 բաժնից`
1) միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին և առանձին երկրներին հաղորդվող դեպքերի վերաբերյալ ռեգիստր, որը վարվում է սույն հավելվածի Ձև 1-ին համապատասխան.
2) միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող դեպքերի վերաբերյալ ռեգիստր, որը վարվում է սույն հավելվածի Ձև 2-ին համապատասխան:
9. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է այն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում:
10. Ռեգիստրում լրացվում են արձանագրված դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասները:
11. Ռեգիստրում առկա տեղեկատվությունը կարող է փոփոխվել միայն, եթե առկա են փոփոխման համար հաղորդող շահագրգիռ մարմնի կողմից ներկայացված հիմնավոր փաստաթղթեր (հետազոտությունների արդյունքներ): Փոփոխության վերաբերյալ ռեգիստրում կատարվում են համապատասխան նշումներ:
Ձև 1
ՌԵԳԻՍՏՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴՎՈՂ` ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ
.___________________________________________________________________
|Հերթա-|Տեղեկատվություն վարակիչ |Արձանագրված դեպքի վերաբերյալ
|կան |հիվանդությունների, |մանրամասներ
|համար |անսովոր և անսպասելի |
| |դեպքերի և միջազգային |
| |նշանակության արտակարգ |
| |իրավիճակի մասին |
| |_________________________|__________________________________
| |Դեպքի |Դեպքի |Դեպքի |Դեպքի |Դեպքի |Դեպքի |Դեպքը |
| |տեսակը` |արձանա-|արձանա-|ի հայտ|հայտնա-|բնորոշ-|հանրային |
| |կենսա- |գրման |գրման |գալու |բերման |ման |առողջա- |
| |բանական, |վայրը |վայր |ամսա- |ամսա- |ամսա- |պահության |
| |քիմիական,| |հանդի- |թիվ |թիվ |թիվ |համար |
| |ճառա- | |սացող | | | |նշանակալի |
| |գայթային | |կազմա- | | | |հետե- |
| | | |կերպու-| | | |վանքներ |
| | | |թյան | | | |ունենալու |
| | | |ղեկավար| | | |ներուժ |
| | | | | | | |ունի՞ |
| | | | | | | |(եթե այո` |
| | | | | | | |առանձին |
| | | | | | | |ներկայաց- |
| | | | | | | |նել մանրա-|
| | | | | | | |մասներ` |
| | | | | | | |համաձայն |
| | | | | | | |Հայաստանի |
| | | | | | | |Հանրա- |
| | | | | | | |պետության |
| | | | | | | |կառավա- |
| | | | | | | |րության |
| | | | | | | |2010 |
| | | | | | | |թվականի |
| | | | | | | |օգոստոսի |
| | | | | | | |26-ի |
| | | | | | | |N 1138-Ն |
| | | | | | | |որոշման) |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
.___________________________________________________________________
________________________________________________________________________
|
|
|
|
|
|
|_______________________________________________________________________
|Անհրա- |Դեպքն |Դեպքն |Առկա՞ |Առկա՞ է |Դեպքն |Դեպքը |Անցյա- |
|ժե՞շտ է |անսո- |անսպա- |են |տեղեկատ- |առաջա- |միջազ- |լում |
|արդյոք |վո՞ր է|սելի՞ է |փաստեր |վություն`|ցե՞լ է |գային |նման |
|օգնու- | |հանրային|այլ |կենսա- |շրջակա |երթևե- |դեպքի |
|թյուն | |առողջա- |պետու- |բանական |միջա- |կության |հետե- |
|դեպքը | |պահու- |թյուն- |ազդակի |վայրի |այնպիսի |վանքով |
|բացահայ- | |թյան |ների |կրողի |աղտոտում|տարած- |առաջա- |
|տելու, | |տեսա- |նման |կամ |ներից, |քու՞մ է,|ցե՞լ է |
|ուսումնա- | |կետից |դեպքերի|պացիենտի |որը |որը |միջազ- |
|սիրելու, | | |հետ |հնարավոր |միջազ- |շրջակա |գային |
|դրան | | |կապի |անդրսահ- |գային |միջա- |առևտրի |
|արձագան- | | |մասին |մանային |սահման- |վայրում |կամ |
|քելու, | | | |տեղաշարժի|ներով |հայտնա- |երթե- |
|դրա | | | |մասին |տարածման|բերման |վեկու- |
|նկատմամբ | | | |(եթե այո`|ներուժ |կամ |թյան |
|հսկողու- | | | |առանձին |ունի |ապաբա- |սահ- |
|թյուն | | | |ներկա- |(համա- |ղարկման |մանա- |
|իրականաց- | | | |յացնել |ձայն |(դեկոն- |փակում |
|նելու և | | | |մանրա- |Հայաս- |տամինա- | |
|նոր | | | |մասներ` |տանի |ցիայի) | |
|դեպքերի | | | |համաձայն |Հանրա- |համար | |
|առաջացումը| | | |Հայաստանի|պետու- |կանխար- | |
|կանխելու | | | |Հանրա- |թյան |գելիչ | |
|համար | | | |պետության|կառա- |և | |
|(եթե այո` | | | |կառավա- |վարու- |հակա- | |
|առանձին | | | |րության |թյան |համա- | |
|ներկայաց- | | | |2010 |2010 |ճարա- | |
|նել մանրա-| | | |թվականի |թվականի |կային | |
|մասներ` | | | |օգոստոսի |օգոստոսի|միջոցա- | |
|համաձայն | | | |26-ի |26-ի |ռում- | |
|Հայաստանի | | | |N 1138-Ն |N 1138-Ն|ների | |
|Հանրա- | | | |որոշման) |որոշման)|իրակա- | |
|պետության | | | | | |նացման | |
|կառավա- | | | | | |սահ- | |
|րության | | | | | |մանա- | |
|2010 | | | | | |փակ | |
|թվականի | | | | | |հնարա- | |
|օգոստոսի | | | | | |վորու- | |
|26-ի | | | | | |թյուններ| |
|N 1138-Ն | | | | | |ունի | |
|որոշման) | | | | | |ունի | |
._______________________________________________________________________
____________________________________________.
| |
| |
| |
| |
| |
| |
|___________________________________________|
|Հայտնի՞|Այն |Դեպքն |Դեպքի |Իրակա- |
|են |առընչ-|առաջա- |մասին |նացված |
|վարակի |վու՞մ |ցե՞լ է |լրացուցիչ |առաջ- |
|ծագման |է |կապված |տեղեկա- |նային |
|աղ- |ներ- |միջազ- |տվության |կանխար- |
|բյուրը,|կրման |գային |խնդրան- |գելիչ |
|փոխանց-|կամ |միջոցա- |քով |և հակա-|
|ման |արտա- |ռում- |դիմե՞լ |համա- |
|ուղի- |հան- |ների |են մի- |ճարա- |
|ները |ման- |հետ կամ |ջազգային |կային |
| |հետ |ակտիվ |կազմակեր- |միջոցա- |
| | |միջազ- |պություն- |ռումներ |
| | |գային |ներին կան |և լրա- |
| | |տուրիզմի|միջազգային|ցուցիչ |
| | |վայրե- |լրատվա- |տեղեկու-|
| | |րում |միջոցներին|թյուններ|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
____________________________________________.
Ձև 2
ՌԵԳԻՍՏՐ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ` ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ
.__________________________________________________________________.
|Թիվ |Տարեթիվ, |Տեղեկատվության |Ո՞վ է |Ու՞մ է |Նշումներ |
| |ամիս, օր |բովանդակություն|հաղորդել |հաղորդվել | |
|_____|__________|_______________|__________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
.__________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2026 թվական: