110.0910.231106
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «23»         11           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006390
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
14 նոյեմբերի 2006 թվականի N 910-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը (հավելված).
1. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Ա. Քոսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման` ՀՀ արդարադատության նախարարություն:
2. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Ա. Քոսյան)` գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն Ա. Ավետիսյանին:
 
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2006թ. նոյեմբերի 14-ի
N 910-Ն հրամանի
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
 
1. Կարգի 2.2 և 3.4 կետերում «Test DaF» բառը փոխարինել «on DaF» բառով:
i
2. Կարգի 3.4 կետում «DAADE» բառը փոխարինել «DAAD» բառով:
i
3. 3.5 կետում «Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը» բառերից հետո լրացնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան» բառերը: