(ուժը կորցրել է 03.02.16 թիվ 21-Ն հրաման)
i
115.0056.170407
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «17»         04           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11507182
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
2 ապրիլի 2007 թվականի N 56-Ն
 
i
ԽՆԱՄՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) խնամք ստանալու համար հաճախորդի դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված N 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007թ. ապրիլի 2-ի
N 56-Ն հրամանի
 
Ձև
 
Սոցիալական ծառայությունների ............................
տարածքային գործակալության (բաժնի) պետ ................ին
 
Քաղաքացի .............................................ից
/ազգանուն, անուն, հայրանուն/
Բնակության վայրը .......................................
 
ԴԻՄՈՒՄ
 
Հաշվի առնելով, որ ես ............................................
(նշել խնամքի տրամադրման համար դիմելու իրավական հիմքը)
......................................................................
 
Խնդրում եմ
ա/ ընդունել շուրջօրյա խնամք տրամադրող, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատություն (ծերանոց),
բ/ ընդունել շուրջօրյա խնամք տրամադրող, բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն,
գ/ խնամք տրամադրել տնային պայմաններում,
դ/ խնամք տրամադրել սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում,
ե/ տրամադրել հոսպիսային օգնություն:
(անհրաժեշտն ընդգծել)
 
Ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1.................................................................
2.................................................................
3.................................................................
4.................................................................
5.................................................................
 
ԴԻՄՈՂ` .........................................................
(ստորագրություն, ազգանուն, անուն)
 
...............................
(լրացման ամսաթիվը)
 
Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2007թ. ապրիլի 2-ի
N 56-Ն հրամանի
 
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ
 
Կենսաթոշակ նշանակող մարմնի անվանումը ...............................
 
Քաղաքացի ...........................................................
(անունը, հայրանունը, ազգանունը)
Անձը հաստատող փաստաթուղթ ...........................................
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
Հաշվառված է ........................................................
(բնակության վայրը)
Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը .......................................
 
Կենսաթոշակի տեսակը .................................................
 
Կենսաթոշակի չափը .............................................. դրամ
 
Հաշմանդամության խումբը ................ ժամկետը ...................
 
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ` _____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)
 
Լրացման ամսաթիվը` «....».................200 թ.
 
Կ.Տ.