504.0289.101207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50407447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2007 թվականի N 289-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի և 15-րդ կետի երկրորդ պարբերության պահանջներով.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 14.03.12 թիվ 54-Ն որոշում)
i
3. Մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի վարիչին` սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
(3-րդ կետը փոփ. 14.03.12 թիվ 54-Ն որոշում)
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վ. Բազիկյանի վրա:
(վերնագիրը փոփ. 14.03.12 թիվ 54-Ն որոշում)
Հավելված 1
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի
2007թ. նոյեմբերի 30-ի
թիվ 289-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների /այսուհետ` Տնօրեն/ ընտրության /նշանակման/ մրցութային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ ձևավորման կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշումով և սույն կարգով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշմամբ` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
i
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի համակարգչում:
(4-րդ կետը փոփ. 14.03.12 թիվ 54-Ն որոշում)
i
5. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից, վիճակահանությամբ` համակարգչի միջոցով, մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:
Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են լինել մարզպետը, մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինների հանձնաժողովի աշխատանքներին, որպես դիտորդ, պարտադիր մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ով չունի քվեարկելու իրավունք:
(5-րդ կետը փոփ. 29.07.10 թիվ 320-Ն, 14.03.12 թիվ 54-Ն որոշումներ)
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 14.03.12 թիվ 54-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով կարգի
5-րդ կետում փոփոխությունը կատարելիս հաշվի չի առնվել
նույն կետում 29.07.10 թիվ 320-Ն որոշմամբ կատարված փոփոխությունը,
որի հետևանքով 14.03.12 թիվ 54-Ն որոշման 1-ին կետի 3-րդ
ենթակետով կարգի 5-րդ կետում հնարավոր չէ կատարել տառացի
փոփոխություն: Համապատասխան փոփոխոթւյունը մեր կողմից
իրականացվել է հիմք ընդունելով փոփոխության տրամաբանությունը:
---------------------------------------------------------------------
6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ Աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի /թեկնածուների/ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը /ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառներով/ անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն Կարգով նախատեսված հարաբերակցությունը:
8. Հանձնաժողովի կազմը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, հաստատվում է Մարզպետի որոշմամբ:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից Մարզպետի որոշմամբ նշանակվում է, համապատասխանաբար, Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
9. Հանձնաժողովն իր իրազորություններն իրականացնում է Մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:
10. Աշխատակազմը` մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունման որոշման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն` Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը, լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
2. Հանձնաժողովի խնդիրները և լիազորությունները
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա/ ապահովել ՀՀ քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ/ համաձայն Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգի` ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովը`
ա/ Աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը.
բ/ քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ/ մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթիկների ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ/ սահմանված կարգով ընտրվում են թեստեր թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե/ անցկացնում է մրցույթի մասնակիցների /այսուհետ` Մասնակիցներ/ թեստավորում, ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
զ/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
է/ քննարկում է թեստավորման արդյունքները.
ը/ հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
թ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժա/ կազմում է քվեաթերթ.
ժբ/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժգ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժդ/ ամփոփում է մրցույթի արդյունքները.
ժե/ իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
ժզ/ հրապարակում է մրցույթի արդյունքները.
ժէ/ հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ վերաբերյալ տալիս է եզրակացություն.
ժը/ աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթը, մրցութային փաթեթը.
ժթ/ իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
3. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայնով: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
4. Հանձնաժողովի նախագահը
17. Հանձնաժողովի նախագահը`
ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
բ/ վարում է Հանձնաժողովի նիստերը,
գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները,
դ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը,
ե/ որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ,
զ/ իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
5. Հանձնաժողովի քարտուղարը
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա/ արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,
բ/ բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը,
գ/ իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
6. Հանձնաժողովի անդամը
19. Հանձնաժողովի անդամը`
ա/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն,
բ/ մասնակցում է Տնօրենի հարցազրույցի անցկացմանը,
գ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը,
դ/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին,
ե/ ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը,
զ/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
է/ իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
7. Հանձնաժողովի գործունեության դադարումը
20. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ որոշումը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթը, ինչպես նաև մրցութային փաթեթը Աշխատակազմին է հանձնում, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2
i
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի
2007թ. նոյեմբերի 30-ի
թիվ 289-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 14.03.12 թիվ 54-Ն որոշում)