Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ 1, 2, 4, 7,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ 1, 2, 4, 7, 8, 9, 11, 16 ...

 

 

050.0097.080699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 1999 թվականի թիվ 97

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ 1, 2, 4, 7, 8, 9, 11, 16, 17, 18, 20, 21, 23, 27 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունվարի 18-ի թիվ 17 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ներքոհիշյալ ստանդարտները.

ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»

ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում»

ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»

ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»

ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ»

ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր»

ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»

ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն»

ՀՀՀՀՍ 18 «Հասույթ»

ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում»

ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները»

ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ»

ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը սույն որոշմամբ հաստատված ստանդարտները կիրառելու են սույն թվականի հուլիսի 1-ից:

i

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 322 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմնական սկզբունքները և ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատման հիմունքները»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.06.1999
N 97
Որոշում