040.0111.200315
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2015 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(18-րդ մաս)
|____|________________________________________________________________|
|47. |Պետական պատվերի տեղադրման համակարգի կատարելագործում |
i
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների գծով |
| |բնակչությանը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն |
| |և սպասարկում տրամադրելու նպատակով պետական պատվերի տեղադրման |
| |գործընթացը (բժշկական կազմակերպություններից բժշկական օգնության և |
| |սպասարկման ծառայությունների գնում) գործող համակարգը վերջին |
| |տարիներին չի վերանայվել, որի հետ կապված առաջացել են տարաբնույթ |
| |խնդիրներ: Մասնավորապես, ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ |
| |մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները,|
| |որոնք հիմնականում իրականացնում են բնակչության առողջության |
| |առաջնային պահպանման ծառայություններ, ամեն տարի ներկայացնում են |
| |պետական պատվերի տեղադրման հայտ` կից տեղեկանքներով, չնայած այն |
| |հանգամանքին, որ նշված բժշկական կազմակերպությունների կողմից |
| |իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների |
| |տեսակները փոփոխության չեն ենթարկվում, լիցենզիաները նույնությամբ |
| |գործում են, իսկ նրանց կողմից իրականացվող գործառույթների |
| |շրջանակները և ծավալները հաստատված են համապատասխան նորմատիվ |
| |իրավական ակտերով: Ասվածն զգալի չափով վերաբերում է նաև Երևան |
| |քաղաքի և ՀՀ մարզերի այն պետական հիվանդանոցային բժշկական |
| |կազմակերպություններին, որոնց գործունեությունը տվյալ տարածաշրջանի|
| |բնակչության համար հաճախ այլընտրանք չունի: |
| |Այսպիսով, առաջացել է անհրաժեշտություն սահմանել պետական պատվերի |
| |տարբերակված` պարզ և բարդ ընթացակարգեր, ինչը թույլ կտա |
| |զգալիորեն դյուրացնել նշված բժշկական կազմակերպություններում |
| |պետական պատվերի տեղադրման գործընթացը, և միաժամանակ հստակեցնել |
| |նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող,|
| |առաջին անգամ պետական պատվերի հավակնող, մասնավոր կարգավիճակով և |
| |այլ բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի |
| |քննարկման և որոշումների ընդունման գործընթացը: |
| |Նույն գերակա խնդրի շրջանակներում նախատեսվում է նաև սահմանել |
| |պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների կառավարման |
| |արդյունավետության գնահատման ցուցանիշներ, ինչը թույլ կտա ստացված |
| |տեղեկատվությունն օգտագործել պետական պատվերի տեղադրման |
| |որոշումների ընդունման ընթացքում, ինչպես նաև մշակել և |
| |ներկայացնել բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակներ |
| |մրցութային կարգով ձեռքբերելու առաջարկություններ: Նշված քայլերի |
| |իրականացումը թույլ կտա ապահովել պետական պատվերի տեղադրման |
| |որոշումների ընդունման գործընթացի առավել թափանցիկություն և |
| |կբարձրացնի դրանց հիմնավորվածությունը: Հաշվի առնելով, որ 2015 |
| |թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել բժշկական |
| |ծառայությունների կլինիկական ստանդարտների ներդրումը, առաջարկվում |
| |է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և |
| |սպասարկման շրջանակներում մատուցվող առնվազն 10 ծառայությունների |
| |գծով իրականացնել կլինիկական ուղեցույցների վրա հիմնված գնի |
| |հաշվարկ, ինչը թույլ կտա իրականացնել այդ հաշվարկի արդյունքում |
| |ստացված գների և պետական պատվերի գործող գների համեմատական |
| |վերլուծություն, և դրա հիման վրա ներկայացնել առաջարկություններ |
| |պետական պատվերի գնագոյացման համակարգի հետագա կատարելագործման |
| |վերաբերյալ: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Պետական պատվերի տեղադրման գործընթացի արդյունավետության և |
| |թափանցիկության բարձրացում, պետության կողմից երաշխավորված անվճար |
| |բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական |
| |կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության |
| |բարելավում և մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացում, |
| |վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների աճ, ՀՀ պետական |
| |բյուջե վճարվող հարկերի ավելացում: |
|____|________________________________________________________________|
|48. |Առողջապահական համակարգի արդիականացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |1) Ներկայումս ՀՀ մարզերի առողջապահական համակարգը շարժվում է |
| |զարգացման ուղով. հիմնանորոգվել և կառուցվել են ՀՀ մարզային |
| |բազմաթիվ բժշկական կենտրոններ (Իջևանում, Հրազդանում, Ապարանում, |
| |Արարատում, Արմավիրում, Գորիսում, Գավառում, Աբովյանում, |
| |Ալավերդիում, Գյումրիում): Շուրջ 162 առողջության առաջնային |
| |պահպանման հաստատությունների շենքեր նույնպես հիմնանորոգվել կամ |
| |կառուցվել են: 2014 թ. ավարտվել են նաև գյուղական համայնքներում |
| |5 նոր ամբուլատորիայի կառուցման և 1 ամբուլատորիայի վերանորոգման |
| |շինարարական աշխատանքները: Բժշկական հաստատությունները հագեցվել |
| |են արդի բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով: |
| |Այնուամենայնիվ, դեռ շատ են անմխիթար պայմաններում աշխատող |
| |բժշկական հաստատությունները, որոնց թե շենքային վիճակը և թե |
| |տեխնիկական հագեցվածությունը չի բավարարում միջազգային ոչ մի |
| |նորմի: Նշվածը, անկասկած, անդրադառնում է նաև մատուցվող բժշկական |
| |ծառայությունների որակի վրա: ՀՀ մարզային առողջապահության |
| |համակարգերի զարգացման նպատակը բնակչությանը տրամադրվող բժշկական |
| |ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումն է. |
| |2) Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և |
| |արյունաբանական հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն |
| |աճել է: |
| |2010 թ.-ին 2004 թ.-ի համեմատ արձանագրվել է քաղցկեղով |
| |հիվանդացության շուրջ 23 տոկոս աճ (192.1-ից մինչև 233.2-ը` |
| |100.000 բնակչի հաշվով): Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով |
| |հիվանդացությունը ևս զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ. |
| |գրանցվել է 10.8 հիվանդ` 100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3, |
| |2009 թ.` 15.5, իսկ 2010 թ.` 16.4 հիվանդ: |
| |Զգալի վատթարացում է նկատվում նաև այլ վիճակագրական տվյալների |
| |առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է` 0.83|
| |տոկոսից 2004 թ. հասնելով 0.93%-ի 2009 թ., իսկ մահացությունը |
| |4.497 դեպքից (139.9` 100.000 բնակչի հաշվով) 2004թ. աճել է մինչև |
| |5.501 դեպքի (168.9` 100.000 բնակչի հաշվով)` 2010 թ. մահացության |
| |պատճառների մեջ գրավելով երկրորդ տեղը` սիրտ-անոթային |
| |հիվանդություններից հետո: |
| |Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով |
| |մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության |
| |կառուցվածքում: |
| |Հեմատոլոգիական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման |
| |արդյունավետության առումով կարևոր նշանակություն ունեն |
| |համապատասխան ենթակառուցվածքների և ժամանակակից սարքավորումների |
| |առկայությունը, ինչպես նաև միջազգային չափանիշներին |
| |համապատասխանող բուժման մեթոդների կիրառումը: Ներկայումս գործող |
| |բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները |
| |չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները |
| |հնամաշ են և կարիք ունեն արդիականացման: |
| |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |1) Ոլորտի հետագա զարգացման և արդիականացման նպատակով 2015 |
| |թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել իրականացնել մարզային |
| |բժշկական հաստատությունների վերանորոգման/կառուցման և հագեցման |
| |աշխատանքներ: |
| |Մասնավորապես, կհիմնանորոգվեն և շահագործման կհանձնվեն «Ճամբարակի|
| |առողջության կենտրոն» ՓԲԸ և «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
| |տարածքները: Կավարտվեն նաև Մեղրու բժշկական կենտրոնի նոր շենքի |
| |կառուցման, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի |
| |վերանորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները: |
| |ՀՀ Տավուշի մարզի «Ոսկևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի համար ևս կկառուցվի նոր |
| |շենք: Մարզային բժշկական հաստատությունները կհագեցվեն բժշկական և |
| |ախտորոշիչ սարքավորումներով, նոր բժշկական և պալատային կահույքով |
| |և այլ անհրաժեշտ պարագաներով: |
| |Գերակա խնդրի կարգավորման առարկան է ՀՀ մարզերում որակյալ, |
| |մատչելի, արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող |
| |առողջապահական համակարգի ստեղծման միջոցով ՀՀ մարզերի համաչափ |
| |զարգացումը: |
| |Գերակա խնդրի կատարման արդյունքում կբարձրանա մատուցվող բժշկական |
| |ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես նաև |
| |դիմելիությունը բժշկական հաստատություններ, կբարելավվեն մարզերում |
| |հանրային առողջության հիմնական ցուցանիշները. |
| |2) Ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` հեմատոլոգիական և |
| |ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և |
| |արդյունավետ բուժմանն անկասկած կարող է նպաստել արդի, միջազգային |
| |չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ սարքավորումներով |
| |հագեցած համապատասխան կենտրոնների առկայությունը: Հաշվի առնելով |
| |ՀՀ-ում վերջին տարիներին հեմատոլոգիական և օնկոլոգիական |
| |հիվանդություններով հիվանդացության, տարածվածության և մահացության|
| |ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև նշված բնագավառներում |
| |մատուցվող ծառայությունների արդիականացման անհրաժեշտությունը` ՀՀ |
| |կառավարությունը նախատեսում է բարելավել հեմատոլոգիական և |
| |օնկոլոգիական բնագավառներում մատուցվող ծառայությունների որակը` |
| |արյունաբանական կենտրոնի արդիականացման և կենտրոնում ոսկրածուծի |
| |փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում |
| |նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության |
| |կենտրոնի ստեղծման միջոցով: |
| |ՀՀ-ում առողջապահական ոլորտի արդիականացման և ոչ վարակիչ |
| |հիվանդությունների հետևանքով մահացության մակարդակի նվազեցման |
| |նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նոր վարկային |
| |ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության|
| |և հեմատոլոգիական ոլորտի արդիականացման ծրագիր: |
| |ՈՒռուցքաբանության ոլորտի արդիականացման ծրագիրը կիրականացվի |
| |Երևան քաղաքում: 2015 թվականին կմեկնարկեն ժամանակակից |
| |չափանիշներին համապատասխանող ճառագայթային բուժման նոր մասնաշենքի |
| |կառուցման շինարարական աշխատանքները: Հեմատոլոգիական ոլորտի |
| |արդիականացման ծրագիրը ևս կիրականացվի Երևան քաղաքում: 2015 |
| |թվականին նախատեսվում է իրականացնել Արյունաբանական կենտրոնի |
| |հիմնանորոգման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի |
| |շինարարական աշխատանքները: |
|____|________________________________________________________________|
|49. |ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների |
| |վաղ Հայտնաբերում և վերահսկում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |ՀՀ առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ապահովելու, |
| |ինչպես նաև հանրապետությունում և ողջ աշխարհում տարեցտարի |
| |ավելացող ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և |
| |բուժման արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկել է |
| |Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների |
| |կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: Այդ ծրագրի |
| |նպատակն է բարելավել մոր և մանկան առողջության պահպանման |
| |ծառայությունները և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) |
| |օղակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը |
| |և վերահսկումը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում |
| |առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը: |
| |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Գերակա խնդրի կատարման արդյունքում նախատեսվում է Հայաստանի |
| |Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ |
| |վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, |
| |արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սքրինինգներ, որոնք |
| |ուղղված կլինեն նշված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և |
| |վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը: Հիպերտոնիայի |
| |և շաքարային դիաբետի սքրինինգների մեջ ընդգրկված է կանանց և |
| |տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի |
| |վաղ հայտնաբերման նպատակով ընդգրկված է կանանց 30-60 տարիքային |
| |խումբը: |
|_____________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
|_____________________________________________________________________|
|50. |Կրթության հասանելիության և որակի բարելավում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ավագ |
| |նախադպրոցական տարիքի երեխաների (հատկապես սոցիալապես անապահով) |
| |համընդհանուր որակյալ կրթությունն ապահովելու, ինչպես նաև |
| |հանրակրթության որակը միջազգային չափանիշներին |
| |համապատասխանեցնելու, ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ |
| |երեխաների` որակյալ հիմնական կրթություն ստանալու |
| |հնարավորությունների ընդլայնման կարևորությամբ` ապահովելով |
| |հասարակության և գործարար միջավայրի բավարարվածությունը |
| |մատուցվող կրթական ծառայություններից` միևնույն ժամանակ |
| |պահպանելով և սերունդներին փոխանցելով ազգային արժեքները: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |- շուրջ 25 նախակրթարանների հիմնում` առնվազն 550 երեխաների |
| |ընդգրկմամբ, |
| |- 4 բնագիտական առարկաների գծով միջին և ավագ դպրոցների համար` |
| |«Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն», |
| |հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների մշակում և ներդնում |
| |(ընդհանուր առմամբ 8 անուն), |
| |- «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծում առնվազն 100 հանրակրթական|
| |ուսումնական հաստատություններում, |
| |- բոլոր ավագ դպրոցներին դպրոցական գույքով վերազինում, |
| |- հանրապետության 47 ուսումնական հաստատություններում |
| |ռոբոտատեխնիկայի մեկական խմբակի ստեղծում, |
| |- կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակում և ներդնում, |
| |- «Ազգային երգ ու պար» առարկայի ներդնում ՀՀ հանրակրթական |
| |ուսումնական հաստատությունների 5-րդ դասարաններում. |
| |- ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2 անուն |
| |դասագրքերի վերահրատարակում (եզդիերեն), |
| |- հանրակրթական դպրոցների շուրջ 20 ուսուցիչների` ազգային |
| |փոքրամասնությունների ներկայացուցիչների (հույներ, ասորիներ) |
| |վերապատրաստում: |
|____|________________________________________________________________|
|51. |Հայաստանի Հանրապետությունում շախմատի Եվրոպայի համալսարանական |
| |առաջնության անցկացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |- նպաստել ՀՀ ուսանողների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը և |
| |մասսայականացմանը, |
| |- շախմատ մարզաձևը նպատակաուղղել ուսանողների բարոյաֆիզիկական և |
| |հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, |
| |- տարածել մասնակից մարզիկների և մարզիչների լավագույն |
| |աշխատանքային փորձը, |
| |- ՀՀ ուսանողների ընդգրկումը եվրոպական մարզական միջոցառումներում:|
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |- ՀՀ ուսանողների շրջանում շախմատ մարզաձևի զարգացումը և |
| |մասսայականացումը, |
| |- ուսանողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների |
| |դաստիարակումը, |
| |- մասնակից մարզիկների և մարզիչների լավագույն աշխատանքային փորձի|
| |տարածումը, |
| |- ՀՀ ուսանողների մասնակցության ապահովումը եվրոպական մարզական |
| |միջոցառումներին: |
|____|________________________________________________________________|
|52. |Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության |
| |համակարգի զարգացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը). |
| |Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության |
| |ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ոլորտի |
| |զարգացմանը, կրթության որակի շարունակական բարելավմանն ու |
| |ապահովմանը, քաղաքացիների` կրթություն ստանալու համար հավասար |
| |պայմանների և իրավունքների ապահովմանը, ինչպես նաև կառավարման |
| |համակարգի արդյունավետության բարձրացմանը: |
| |Հայաստանում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական |
| |կրթության ոլորտի նպատակն է քաղաքացիների` կրթություն ստանալու |
| |հնարավորությունների երաշխավորումը, աշխատաշուկայի պահանջներին |
| |միտված որակյալ մասնագետների պատրաստումը, նրանց կարողությունների |
| |և հմտությունների կայացմանն ուղղված համակարգի արդյունավետության |
| |ապահովումը, որը կարող է իրականացվել բարձրակարգ մանկավարժական |
| |կադրերի և ղեկավար անձնակազմի միջոցով: |
| |Կարողութենամետ նոր մոդուլային ուսումնական պլանների իրականացման, |
| |ինչպես նաև աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին համապատասխան|
| |մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ են ժամանակակից ուսուցման|
| |սարքավորումներով, նյութատեխնիկական բազայով հագեցված ուսումնական |
| |հաստատություններ: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը. |
| |Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի որակի |
| |շարունակական բարելավում, որը դրական ազդեցություն կունենա |
| |Հայաստանում աշխատաշուկայի և զբաղվածության զարգացման մակարդակի |
| |վրա: |
| |Գերակա խնդրի լուծումը կնպաստի` |
| |- պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով նախորդ |
| |տարիներին կրթություն ստացած անձանց ավարտական փաստաթղթերի և |
| |համապատասխան որակավորումների հետ կապված խնդրի կարգավորմանը և |
| |իրավունքների, մասնավորապես, կրթության շարունակականության և |
| |աշխատաշուկայում ներգրավվածության ապահովմանը, |
| |- ՄԿՈՒ կառավարման թափանցիկության և հրապարակայնության |
| |ապահովմանը, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական |
| |հաստատությունների տնօրենների և ՄԿՈՒ համակարգի կառավարիչների |
| |ունակությունների բարելավմանը, կարողությունների հզորացմանն ու |
| |հմտությունների կատարելագործմանը, |
| |- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական համակարգի |
| |գրավչության և ուսուցման որակի բաձրացմանը, ինչպես նաև ներկայիս |
| |աշխատաշուկային համապատասխան բարձր որակավորմամբ մասնագետների և |
| |վարպետների պատրաստմանը: |
|____|________________________________________________________________|
|53. |Բոլոնիայի գործընթացի սկզբունքների շարունակական ներդրմամբ |
| |բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հետագա |
| |զարգացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը). |
| |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրոպական |
| |բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի ու |
| |Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմամբ, Հայաստանում |
| |գիտելիքահեն հասարակության կազմավորմամբ, բարձրագույն կրթության |
| |ֆինանսավորման համակարգի բարելավմամբ, սոցիալական խոցելի խմբերի |
| |համար բաձրագույն կրթության մատչելիությամբ, ինչպես նաև ՀՀ |
| |բարձրագույն կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքի |
| |ինտեգրմամբ և ճանաչելիության ապահովմամբ: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը. |
| |Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական |
| |գագաթնաժողովի, ինչպես նաև 2015 թ. Երևանում Բոլոնիայի |
| |քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացումը, միջազգային կարևոր |
| |միջոցառում է: Նշված միջոցառումը հնարավորություն է ընձեռում |
| |միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ փաստել Հայաստանի |
| |Հանրապետության մրցունակությունը: 2012-2015 թթ. Բոլոնիայի |
| |քարտուղարության գործառույթները կատարելու է Հայաստանը` որպես |
| |հաջորդ` 2015 թվականի նախարարական գագաթաժողովի հյուրընկալող կողմ:|
| |Բոլոնիայի քարտուղարությունը տեղեկատվություն է ապահովելու |
| |Բոլոնիայի գործընթացի զարգացումների վերաբերյալ, կազմակերպելու է |
| |Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի և Բոլոնիայի խորհրդի |
| |աշխատանքները: |
| |Բարձրագույն կրթության սոցիալական համակարգին ուղղված շարունակական|
| |ուսումնասիրությունները կնպաստեն սոցիալական ոլորտի բարելավմանը, |
| |քաղաքականության արդյունավետ մշակմանը: ՈՒսումնասիրությունների |
| |արդյունքում կհավաքագրվի տեղեկատվություն առկա իրավիճակի մասին, |
| |ինչը բարենպաստ հիմք կստեղծի սոցիալական ոլորտի ռազմավարության |
| |ընդլայնմանը և այդ թվում` պետության կողմից սոցիալապես անապահով |
| |ուսանողների աջակցության թիվը կհասցվի մինչև 2000-ի: |
| |Արվեստի բուհերում դասախոս-ուսանող հարաբերակցության փոփոխության |
| |հետ պայմանավորված, ինչպես նաև վերջիններիս պատճառով բուհերում |
| |ֆինանսական դեֆեցիտի հետևանքով, անհրաժեշտություն է առաջանում |
| |վերանայել այդ հարաբերակցությունը` միաժամանակ խթանելով |
| |բարձրագույն կրթության որակի բարձրացմանը: |
| |Բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունության ու |
| |ինքնավարության շրջանակում ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը |
| |բարձրացնելու նպատակով նախատեսվում է առնվազն մեկ բարձրագույն |
| |ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևի վերանայում և |
| |անցում նոր ձևի: |
| |ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների |
| |կրթական ծրագրերի ցանկի հաստատումը հնարավորություն կընձեռի |
| |ձևավորելու համապատասխան կրթական ծրագրերի անվանումները, որն |
| |ընդհանուր կլինի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների |
| |համար, որոնք կիրականացնեն համապատասխան անվանումներով կրթական |
| |ծրագրեր` ստեղծելով ըստ բուհերի միևնույն կրթական ծրագրերի |
| |միասնական դաշտ: |
|____|________________________________________________________________|
|54. |Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի |
| |ընդլայնում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 |
| |արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Կայուն դպրոցական |
| |սնունդ» ծրագրի ռազմավարությունն ու դրա իրականացման |
| |միջոցառումների ծրագիրն ու փորձնական ծրագիրը: Ծրագրի |
| |ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի |
| |համակարգ, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բոլոր մարզերի |
| |հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ |
| |սնունդը, բարելավելու նրանց առողջությունն ու հաղթահարելու |
| |աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության |
| |բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը: |
| |Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման ծրագիրն |
| |իրականացվում է ՀՀ մարզերի միջոցով, մարզեպատարանը գումարն ընթացիկ|
| |դրամաշնորհի տեսքով բաշխում է իր ենթակայության տարրական |
| |դասարաններ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների |
| |միջև, որոնք էլ իրականացնում են ծրագիրը` հիմք ընդունելով պետական|
| |դրամաշնորհներին վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը, այդ |
| |թվում` գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |2015 թվականին ՀՀ Արարատի մարզում կիրականացվի հանրակրթական |
| |դպրոցների տարրական դասարանների աշակերտներին դպրոցական սննդով |
| |ապահովման ծրագիրը, որի արդյունքում շահառուների միջին տարեկան |
| |թիվը կկազմի 14062 երեխա: |
|_____________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|55. |Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծագործական |
| |ծրագրերի իրականացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Իրականացվող միջոցառումներն ու գործընթացները գերազանցապես |
| |նպատակաուղղված կլինեն ցեղասպանություն վերապրած ժողովրդի վերելքի`|
| |մշակութային նվաճումների ու ձեռքբերումների հանրահռչակմանը |
| |Հայաստանում և արտերկրում, միջազգային հանրությանը հայ ժողովրդի |
| |ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր ու մշակութային ցեղասպանության |
| |վերաբերյալ լիարժեք իրազեկմանը, հոգևոր և ստեղծագործ ներուժի |
| |շարունակականության փաստմանը: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերը ցույց կտան, որ |
| |ֆիզիկական բնաջնջման եզրին գտնվող հայությունն իր վերազարթոնքն |
| |ապրեց նաև մշակութային արարումների միջոցով, հնարավորություն |
| |կընձեռեն ի մի բերելու և միջազգային հանրությանն իրազեկելու հայ |
| |ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրի ընդհանրական պատկերը, |
| |հանրահռչակելու ցեղասպանության թեմայով հայ և օտար հեղինակների |
| |ստեղծած փաստագրական և գեղարվեստական հսկայական գրականությունը, |
| |կնպաստեն անցյալի հիշողություններն ու ցեղասպանության հետևանքով |
| |ոչնչացված մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդներին |
| |փոխանցելու գործընթացին, աշխարհասփյուռ հայության միասնականության |
| |ամրապնդմանը: |
|____|________________________________________________________________|
|56. |Թատերական արվեստի զարգացմանը նպաստում, թատերահամերգային |
| |ենթակառուցվածքների արդիականացում, ծառայությունների մատչելիության|
| |ապահովում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, |
| |որ թատերական կազմակերպությունների խաղացանկերում գերակշռում են |
| |օտարազգի հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև |
| |միևնույն հեղինակների և պիեսների բեմականացումները: Գերակա խնդրի|
| |իրականացմամբ հնարավոր կլինի խթանել հայ ժամանակակից |
| |թատերագիրների ստեղծագործական ակտիվացմանը և նոր |
| |բեմադրությունների իրականացմանը` ներառելով նաև ուսանողների |
| |դեբյուտային բեմադրությունները, որոնց թեմաները հիմնված կլինեն |
| |բարոյական բարձր չափանիշների, մարդասիրության, հայրենասիրության, |
| |ազգային և համամարդկային արժեքների վրա: |
| |Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի` |
| |լուսաձայնային սարքավորումների և բեմական մեխանիզմների |
| |վերազինումը հնարավորություն կտա կազմակերպությունները համալրելու |
| |միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով ու նոր |
| |տեխնոլոգիաներով, որոնց կիրառման շնորհիվ կապահովվի դրանց բնականոն|
| |գործունեությունը և կբարձրանա մշակութային ծառայությունների |
| |մատուցման որակը: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է, որ ի հայտ կգան հայ |
| |ժամանակակից թատերագիրների նոր ստեղծագործություններ, որոնք |
| |կաշխուժացնեն գրական դաշտը, հնարավորություն կտան բարձր |
| |գեղարվեստական արժեք ներկայացնող թատերախաղերի գնման միջոցով |
| |բարելավելու գրողների սոցիալական վիճակը, բազմազան դարձնելու |
| |թատրոնների խաղացանկերը և իրականացնելու ազգային և համամարդկային|
| |արժեքների քարոզչությունը, ավելացնելու թատրոն հաճախողների թիվը, |
| |բարձրացնելու թատերահամերգային կազմակերպությունների |
| |ստեղծագործական աշխատանքների արդյունավետությունը, բարելավելու |
| |մշակութային ծառայությունների մատուցման որակը: |
|____|________________________________________________________________|
|57. |ՀՀ մարզերի մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության |
| |և դասական ու ժամանակակից արվեստին հաղորդակցվելու մատչելիության |
| |ապահովում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Նպատակային ծրագրերի իրականացումը կնպաստի ՀՀ մարզերի մանուկների |
| |և պատանիների գեղագիտական դաստիարակությանը, նրանց բազմակողմանի |
| |զարգացմանը և ստեղծագործական ներուժի խթանմանը, ազգային ու |
| |համաշխարհային մշակույթի լավագույն նմուշներին հաղորդակցմանը և |
| |կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ներմուծմանը, ինչպես |
| |նաև հիմք կհանդիսանա գործուն կրթամշակութային համակարգի |
| |զարգացմանը և ապագա զարգացած ու տեղեկացված քաղաքացիական |
| |հասարակության ձևավորմանը: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Դասական և ժամանակակից արվեստի հետ առնչվելու հնարավորությունների|
| |ստեղծում, բարեկիրթ, տեղեկացված հասարակության ձևավորում, |
| |ստեղծագործական ներուժի խթանում: |
|____|________________________________________________________________|
|58. |Հայկական կինոժառանգության պահպանում և օգտագործում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Հայկական կինոժառանգության ժապավենային կինոնկարները թվային |
| |կրիչների վրա տեղափոխման, վերականգնման, արտատպման և պահպանման |
| |հիմնական նպատակը ժամանակի ընթացքում կինոնկարների որակական |
| |հատկանիշների կորստի (գունային և լուսային խամրում, մեխանիկական |
| |վնասվածք, մոնտաժային նորոգում և այլն) վտանգի կանխարգելումը, |
| |թվային ձևաչափով հայկական կինոժառանգության պահպանումը, |
| |օգտագործումը, հանրահռչակումն է: |
| |Հայկական կինոժառանգության թվայնացումը պայմանավորված է |
| |ժամանակակից կինոարվեստի տեխնիկական պայմանների արդի չափանիշներին |
| |համապատասխանեցման անհրաժեշտությամբ և ֆիլմերի պահպանությամբ: |
| | |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Հայկական կինոժառանգության ժապավենային կինոնկարները թվային |
| |կրիչների վրա տեղափոխելու, վերականգնելու և արտատպելու |
| |արդյունքում կդյուրացնեն և կընդլայնվեն հայկական կինոժառանգության|
| |հետ հաղորդակցման և հանրահռչակման գործընթացները, համակարգման |
| |երաշխիքներ կստեղծվեն ֆիլմաֆոնդի` ժամանակակից միջոցներով |
| |պահպանվածության և վերարտադրման համար` նպաստելով հայկական |
| |կինոժառանգության տարածմանը և հայրենական կինոարվեստի զարգացմանը:|
|_____________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի |
|նախարարություն |
|_____________________________________________________________________|
|59. |Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում |
| |սոցիալական համագործակցության զարգացում և խորացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության |
| |կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին |
| |կետով (տասնմեկերորդ պարբերություն) նախատեսված է միջգերատեսչական |
| |համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական |
| |պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, |
| |ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման |
| |մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի |
| |միջև: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Գերակա խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել մի շարք |
| |միջոցառումներ` |
| |1) ՀՀ կառավարության «Սոցիալական համագործակցության ռազմավարական |
| |ուղղություններին և կազմակերպման ձևերին հավանություն տալու |
| |մասին» արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն |
| |ներկայացնելը: Ներկայացվելիք որոշման նախագծով կնախանշվեն |
| |սոցիալական համագործակցության շրջանակը, մասնակիցները, հնարավոր |
| |ձևերը, դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում, որով |
| |կբարձրացվի սոցիալական ծառայությունների որակը` տարածքային |
| |մարմինների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների |
| |բարելավմամբ. |
| |2) Սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական |
| |կազմակերպությունների ռեեստրի ձևավորում, դրա պարբերական |
| |արդիականացման մեխանիզմների ներդրում. |
| |Տարիներ շարունակ կազմվել են ՀՀ սոցիալական պաշտպանության |
| |ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ցանկերը, |
| |սակայն դրանք որոշակի ժամկետ անց դառնում էին ժամանակավրեպ, այդ |
| |կազմակերպությունների մի մասի փակվելու կամ ծրագրեր չունենալու |
| |պատճառով: Այս միջոցառման նպատակն է մշակել այնպիսի մեխանիզմ, |
| |որով հնարավոր կլինի մշտապես ունենալ հասարակական |
| |կազմակերպությունների արդիական ցուցակներ, որոնցում ներգրավված |
| |կլինեն գործող հասարակական կազմակերպություններ` հնարավորություն |
| |ընձեռելով պետական և մասնավոր հատվածի գործուն համագործակցության |
| |հնարավորություն. |
| |3) Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս 10 |
| |տարածքային կենտրոնների գործարկում. |
| |Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական |
| |պաշտպանության վարչարարության բարեփոխումների ծրագրի |
| |շրջանակներում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման |
| |համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակվելու են |
| |համապատասխան շենք-շինությունների վերանորոգման, տեխնիկապես |
| |վերազինման աշխատանքները. |
| |4) Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային |
| |կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների |
| |կազմակերպում. |
| |Սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների նպատակն է |
| |նրանց նոր հմտություններ և ունակություններ ուսուցանելը: |
| |Սոցիալական աշխատանքի մեթոդներից մեկը «ցանցային աշխատանքն» է, |
| |ինչը նշանակում է, որ սոցիալական աշխատողները պետք է ունենան |
| |բանակցություններ վարելու, համագործակցված աշխատանքի, կոնֆլիկտներ |
| |հարթելու հմտություններ և ունակություններ. |
| |5) ՀՀ կառավարության «Միջգերատեսչական սոցիալական |
| |համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը|
| |ՀՀ կառավարություն ներկայացնելը: |
| |Որոշման նախագծով սահմանվելու են համագործակցող կողմերի ցանկը, |
| |միջգերատեսչական համագործակցության ձևերն ու կարգը, խնդրահարույց |
| |այն դեպքերը, որոնք կարող են նախանշել քաղաքացու` կյանքի դժվարին |
| |իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, |
| |որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել |
| |համապատասխան տարածքային մարմնին, պահանջները` տեղեկատվության |
| |ծավալի, ձևի, տրամադրման ժամկետի մասին, ինչպես նաև |
| |մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը: |
|____|________________________________________________________________|
|60. |Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում ֆունկցիաների |
| |միջազգային դասակարգման սկզբունքների ներդրում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի |
| |2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» |
| |կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն` գործող |
| |օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող |
| |պահանջներին: |
| |ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի նիստի N 1 արձանագրության |
| |8-րդ կետով հավանության է արժանացել «Անձի բազմակողմանի |
| |գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության |
| |ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված |
| |հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը և |
| |հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: |
| |Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի |
| |ընդունումը հիմք է հանդիսանում բժշկասոցիալական փորձաքննության |
| |բնագավառում նոր մոտեցումների մշակման, հաշմանդամության |
| |հիմնախնդիրների կարգավորման համընդհանուր և բազմակի կիրառման |
| |իրավական դրույթներ սահմանման և միասնական գործունեության |
| |ծավալման համար: |
| |Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի |
| |պայմաններ ապահովելու համար, ինչը հաշմանդամության բնագավառում ՀՀ |
| |կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն է, կարևոր |
| |նախապայման է հաշմանդամության սահմանման գործընթացում սոցիալական |
| |մոդելի ներդրումը: Հաշմանդամության սահմանման հիմքում չպետք է դնել|
| |միայն հիվանդությունը (հաշմանդամության բժշկական մոդել), ինչը չի |
| |ապահովում անձի կարիքների բազմակողմանի գնահատումը: Ակներև է, որ|
| |նույն ախտորոշմամբ տարբեր անձինք կարող են տարբեր գործունեություն |
| |իրականացնել և մասնակցություն ունենալ հասարակական կյանքում` |
| |պայմանավորված անհատական և միջավայրային (խոչընդոտող) |
| |գործոններով: Կախված անձի և միջավայրի փոխհարաբերություններից` |
| |հաշմանդամության հանգամանքը կարող է տարբեր կերպ ազդել մարդու |
| |գործունեության և մասնակցության վրա: Հետևաբար, անձի |
| |բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական |
| |կարողություններին և կարիքներին համարժեք, անհրաժեշտ է տրամադրել |
| |համապատասխան սոցիալական ծառայություններ` կյանքի տարբեր |
| |իրավիճակներում նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն |
| |ապահովելու համար: |
| |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |1) Անձի կարիքների և կարողությունների համակողմանի գնահատման և |
| |դրանց բավարարմանն ուղղված բազմաբնույթ ծառայությունների մատուցման|
| |ուղղությամբ տարբեր ոլորտներում վարվող քաղաքականություններում |
| |միասնական և համակարգված մոտեցում. |
| |2) Փորձնական կիրառման արդյունքի հիման վրա գնահատման մեխանիզմների|
| |հստակեցում. (նախատեսվում է իրականացնել փորձնական կիրառում 2 |
| |փուլով` ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ: Ռետրոսպեկտիվ փորձարկումը |
| |նախատեսվում է իրականացնել ԲՍՓԳ դիմած 20-30 անձի համար` |
| |հաշմանդամությունը գնահատելով ինչպես գործող, այնպես էլ նոր |
| |մշակված չափորոշիչներով: Այս փորձարկման նպատակն է կատարել |
| |խրոնոմետրաժ, գնահատել չափորոշիչների արդյունավետությունը, |
| |վերհանել որոշակի խնդիրներ և կատարել այլ եզրակացություններ: |
| |Արդյունքում կկատարվեն համապատասխան լրամշակումներ: Իսկ |
| |պրոսպեկտիվ փորձարկումը կիրականացվի նախապես ընտրված մի քանի |
| |ԲՍՓՀ-ներում: Փորձարկման արդյունքում կկատարվի վերլուծություն, |
| |կորոշվեն հաշմանդամության սահմանման շեմերը, կկատարվեն անհրաժեշտ |
| |եզրահանգումներ). |
| |3) Հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների առկայություն: |
|____|________________________________________________________________|
|61. |Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների |
| |իրականացում |
| | |
| |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| |Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները |
| |պայմանավորված են ընտանիքներում երեխաների ապրելու իրավունքի |
| |ապահովման, երեխաների պաշտպանության համակարգի հզորացման, |
| |հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանության|
| |քաղաքականության մեջ նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ` |
| |այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացման, երեխաների |
| |խնամքի և պաշտպանության հաստատությունների խնամքի պայմանների |
| |բարելավման, հաստատություններում խնամվող երեխաների` |
| |հասարակությանը ինտեգրման միջոցով: |
| |Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներից է |
| |կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների պետական հոգածության |
| |ապահովումը, ինչը պայմանավորված է երեխաների խնամքի և |
| |պաշտպանության հաստատությունների (մանկատուն, երեխաների խնամքի և |
| |պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, երեխաների աջակցության |
| |կենտրոն, երեխաների սոցիալական հոգածության կենտրոն) |
| |գործունեությամբ: Ներկայումս նախարարության համակարգի վեց |
| |մանկատներում իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ |
| |730 երեխայի խնամքը և դաստիարակությունը, երեխաների խնամքի և |
| |պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում իրականացվում է |
| |սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան շուրջ 700 երեխայի |
| |խնամքը և դաստիարակությունը, երեխաների սոցիալական հոգածության 3 |
| |կենտրոնում ցերեկային խնամք է ստանում 6-18 տարեկան շուրջ 300 |
| |երեխա, իսկ աջակցության կենտրոնում յուրաքանչյուր տարի մինչև 6 |
| |ամիս ժամկետով շուրջօրյա խնամք է տրամադրվում 3-18 տարեկան 20 |
| |երեխայի` մինչև նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը, |
| |մանկատանը կամ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ |
| |հաստատությունում տեղավորելը: |
| |Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրը կյանքի դժվարին իրավիճակում|
| |հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների |
| |ապահովումն է, երեխայի և նրա ընտանիքի կարիքների առավել լիարժեք |
| |բավարարումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը, |
| |երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամքի |
| |պայմանների բարելավումը, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի |
| |ապահովումը, իսկ ընտանիքում տեղավորելու անհնարինության դեպքում` |
| |ընտանեկանին առավել մոտ կենսապայմանների ստեղծումը: |
| |Առկա խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է ուսումնասիրել և |
| |գնահատել երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում |
| |գտնվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, սահմանել |
| |երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման |
| |հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մշակել դրանց |
| |վերակազմակերպման վերաբերյալ առաջարկներ և իրականացմանն ուղղված |
| |համապատասխան միջոցառումներ: |
| |2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը |
| |Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացման արդյունքում |
| |կուսումնասիրվեն և կգնահատվեն հաստատություններում խնամվող |
| |երեխաների և նրանց ընտանիքների կարիքները և դրա հիման վրա |
| |կմշակվի երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների |
| |բեռնաթափման ծրագիր և միջոցառումների ժամանակացույց: |
| |Կսահմանվեն երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների |
| |բեռնաթափման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները: |
|_____________________________________________________________________|
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում